Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դեպի դատարաններ. Երևանն ու Ստեփանակերտը լուրջ հաղթաթղթեր ունեն իրենց տրամադրության տակ. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ng.ru-ն «Ադրբեջանն ու Հայաստանը գնում են դատարաններ» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ հույս է հայտնել, որ «2023 թվականը բեկումնային տարի կլինի» Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Սակայն իրավիճակը բարդանում է ընդդեմ Երևանի Միջազգային արբիտրաժային դատարան Բաքվի հայցով, ըստ որի, պահանջվում է փոխհատուցել Լեռնային Ղարաբաղի հանքավայրերի, էներգետիկ օբյեկտների և ռեսուրսների ապօրինի շահագործման, քաղաքների, գյուղերի և ենթակառուցվածքների ավերման վնասները:

Նախնական հաշվարկներով, խոսքը 50 մլրդ դոլարի մասին է։ Ադրբեջանն անօրինական է համարում Հայաստանի կողմից Ղարաբաղի և այն շրջանների հիդրոէներգետիկ ռեսուրսների շահագործումը, որոնք հայկական կողմն անվանում էր բուֆերային գոտի։ Այսօր Բաքուն վերականգնել է վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ և փոխհատուցում է պահանջում այն 30 տարվա համար, որի ընթացքում ինքը զրկված է եղել այնտեղ մուտքից։ Բաքուն պնդում է, որ նշված ժամանակահատվածում Հայաստանը նաև Ադրբեջանի տարածքում կառուցել է առնվազն 37 լրացուցիչ չարտոնված հիդրոէլեկտրակայան և ոչնչացրել առկա էներգետիկ ենթակառուցվածքը։

Հարավային Կովկասի քաղաքագետների ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն Ng.ruին ասել է, որ սա կառավարության արձագանքն է քաղաքացիական հասարակության խնդրանքին, որը 44-օրյա պատերազմից հետո ուշադրություն է հրավիրել տարիների ընթացքում պատճառված վնասի վրա։ «Նյութական վնաս է պատճառվել ինչպես քաղաքների, գյուղերի, ենթակառուցվածքների ավերման, այնպես էլ ադրբեջանական ընդերքի, հիդրոռեսուրսների ապօրինի շահագործման և այլնի հետևանքով։ Այժմ Ադրբեջանը ստիպված է վերականգնել ավերվածը։ Այն երկիրը, որը պատասխանատու է վնասի համար, պետք է պատասխանատվության ենթարկվի: Միջազգային պրակտիկայում շատ են դեպքերը, երբ հակամարտող կողմը, օկուպացիայի մեջ մեղավոր լինելով և վնաս պատճառելով, վճարել է փոխհատուցում»,- ասել է փորձագետը։

Վելիզադեն մանրամասնել է, որ փոխհատուցումները վճարվել են ստորագրված համաձայնագրերի հիման վրա, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի։ «Ադրբեջանը Հայաստանի հետ դեռևս խաղաղության պայմանագիր չունի, ուստի Երևանը կարծում է, որ եթե պայմանագիր չկա, նշանակում է՝ փոխհատուցում վճարելու հիմքեր չկան։ Սակայն դա Բաքվի համար սկզբունքային հարց է, քանի որ պատերազմը ծավալվել է Ադրբեջանի տարածքում, ավերվել են ադրբեջանական քաղաքներն ու գյուղերը, իսկ ադրբեջանական ընդերքը շահագործվել է 30 տարի։ Բաքվի համար կարևոր է, որ մեղավորը, և դա, բնականաբար, Հայաստանն է, կրի ֆինանսական պատասխանատվություն»,ասել է Վելիզադեն։ Նա հավելել է, որ Լաչինի ճանապարհին տեղի ունեցած ակցիան արտացոլում է ադրբեջանական ընդերքի ապօրինի շահագործումը։

«Նախնական հաշվարկներով, խոսքը 50 միլիարդ դոլարի մասին է, իհարկե, այդ գումարն այս կամ այն ուղղությամբ կարող է փոխվել այն բանից հետո, երբ գործն ընդունվի վարույթ, և միջազգային փորձագետները կատարեն վնասի լրացուցիչ գնահատում»,- ասել է Վելիզադեն։ Նրա կարծիքով, իրավիճակը վերջնականապես պարզ կդառնա այն բանից հետո, երբ պարզվի, թե ուր են գնացել հանքերի շահագործումից ստացված գումարները։ Փորձագետը պարզաբանել է, թե ապացույցներ կան, որ իրավիճակը տնօրինել է ոչ թե Ստեփանակերտը, այլ Երևանը։ Հայ քաղաքագետ Արմեն Խանբաբյանը տեղի ունեցածը անվանել է սպասելի: «2020 թվականի 44-օրյա պատերազմից գրեթե անմիջապես հետո ադրբեջանական կողմը սկսեց խոսել «փոխհատուցման» մասին, վարձեց ինչ-որ միջազգային կազմակերպություն՝ վնասը գնահատելու համար։ Հասկանալի է, որ խոսքը շատ զգալի գումարների մասին է։ Բայց մինչ վերջերս այդ թեման չէր բարձրացվում»,- Ng.ru-ին ասել է Խանբաբյանը։

Նրա կարծիքով, Բաքվի հայցը պատասխան է ՄԱԿ-ի Հաագայի արբիտրաժային դատարանի փետրվարի 24-ի որոշմանը, որը որոշեց անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և միևնույն ժամանակ միաձայն մերժեց Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի, ըստ որի, պահանջվում էր «քաղաքների, գյուղերի և այլ գոտիների, որտեղ պետք է վերադառնան Ադրբեջանի քաղաքացիները, արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծում»։ Ըստ Խանբաբյանի, Բաքվին կարող էր դատական գործողություններ ձեռնարկելուն դրդել նաև Երևանում գտնվող ՄԱԿ-ի՝ վարձկանության դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամների հայտարարությունը, որ իրենց կառույցը հաստատում է այն փաստը, որ Թուրքիան և Ադրբեջանը վարձկաններ են ուղարկել Լեռնային Ղարաբաղ: «Հայկական կողմն, իհարկե, ձեռքերը ծալած չի նստի։ Երևանն ու Ստեփանակերտը նույնպես լուրջ հաղթաթղթեր ունեն իրենց տրամադրության տակ։

Դա քաղաքացիական ենթակառուցվածքների, կրոնական վայրերի, գերեզմանատների ոչնչացումն է, ոչ սովորական զենքի զանգվածային օգտագործումը զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ։ Իսկ եթե խոսքը էներգետիկայի մասին է, ապա ինչպե՞ս գնահատել ադրբեջանական կողմից Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման արգելափակումը, որի արդյունքում Ղարաբաղի ջրային պաշարները ահռելի վնասներ են կրել, քանի որ ջրամբարներից ողջ ջուրն ուղղվել է էլեկտրական տուրբինների շահագործմանը։ Իսկ հիմա մեծ հարցականի տակ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները։

Ի դեպ, կտուժեն նաև բազմաթիվ ադրբեջանցի սպառողներ, տասնյակ հազարավոր հեկտար ցանքատարածություններ ու արոտներ կզրկվեն ոռոգումից։ Այդ մասին Ստեփանակերտն արդեն զգուշացրել է Բաքվին»,- ասել է Խանբաբյանը։ Այսպիսով, հայ-ադրբեջանական զուտ ուժային առճակատման փուլից իրավիճակը տեղափոխվում է փոխադարձ իրավական պահանջատիրության փուլ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան