Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կյանքը շարունակվում է, ինձ տեսեք Նարեկիս մեջ. Նա՛րս, տղայիդ անունը կդնես Թաթուլ». Թաթուլ Գարսևանյանը 40 օր կռվել է թշնամու դեմ. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թագուհին տան չորս երեխաներից ավագն է, հետո Թաթուլն է, իսկ Թաթուլից հետո Գարսևանյանների ընտանիքում զույգ է ծնվել՝ տղա և աղջիկ: Այսօր քույրիկը պատմելու է կրտսեր եղբոր մասին:

«Շատ կապված էինք իրար հետ: Կապ չուներ, որ ինձանից երկու տարի փոքր էր, հակառակը՝ կարծես ավագ եղբայր լիներ: Խիստ էր, միևնույն ժամանակ՝ ուշադիր բոլորիս հանդեպ: Ազնիվ էր, բարի, գնահատում էր բոլորին, չի եղել մի դեպք, երբ իր շրջապատում որևէ մեկի արածը չգնահատի: Աշխատասեր էր. 16 տարեկան էր, ծնողներիս ասաց՝ ուզում եմ աշխատել: Դեմ էին՝ դրա կարիքը չկա, ուսմանդ ուշադիր եղիր, բայց ինքը համառ էր: Երևանում մի քանի ամիս աշխատեց շինարարությունում: Գումարը տալիս էր մայրիկին՝ մա՛մ ջան, ուրախանում եմ, որ գումար եմ տուն բերում: Հայրիկիս էր օգնում, ավտոմեխանիկ էր, միասին աշխատում էին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Թագուհին:

Քույրիկի խոսքով, դպրոցում Թաթուլն այնքան էլ լավ չի սովորել, բայց ուսուցիչներն իրեն սիրում էին իր ճարպկության համար. «Կազմակերպչական հակումներ ևս ուներ: Սիրում էր Ֆիզկուլտուրա, ՆԶՊ առարկաները»: 9-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Հրազդանի արհեստագործական ուսումնարանում՝ «Ավտոմեքենաների շահագործում և նորոգում» բաժնում: Երեք տարի սովորելուց հետո 2020 թ. հունվարի 27-ին «Ես եմ» ծրագրով զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Արցախում՝ Մարտունի 3-ում: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը, զանգահարում էր զինկոմիսարիատ մեր ծանոթին, ասում՝ իմ ծանուցագիրն ինչի՞ չի գալիս, շուտ ուղարկեք, որ գնամ բանակ: Փոքրուց սիրում էր համազգեստը, երբ խոսում էին Վ. Սարգսյանի, Մ. Մելքոնյանի մասին, համակ ուշադրությամբ լսում էր բոլոր պատմությունները: Իր ընկերներից անընդհատ հետաքրքրվում էր, թե ինչպես է անցել զինվորական ծառայությունը»:

Քույրիկի խոսքով՝ չնայած Թաթուլը երբեք չի բարձրաձայնել այդ մասին, բայց հնարավոր է իր ապագան կապեր բանակի հետ: Ծառայության ընթացքը շատ լավ է անցել, ամենակարևորը՝ սիրով է ծառայել, երբեք չի տրտնջացել: «Պատերազմի օրերին հայրիկս զանգում էր՝ Թաթո՛ւլ ջան, ի՞նչ անեմ, ի՞նչ բերեմ քեզ հասցնեմ: Պատասխանում էր՝ մեզ մոտ ամեն ինչ լավ է, ոչ մի բանի կարիք չունենք, կրակոց չկա, այն դեպքում, երբ ամենադաժան մարտերին է մասնակցել»: Պատերազմի մասին: «Կապի մեջ էինք, խոսում էինք, որևէ բան չէր ասում: Իրենից չենք իմացել, թե որ հատվածներում է կռվել: Հետագայում իր մարտական ընկերները պատմեցին, որ եղել է Թալիշում, Ֆիզուլիում: Հոկտեմբերի 26-ին տարել են Ֆիզուլի, թեժ մարտեր են եղել, իր ընկերների մահվանն է նաև ականատես եղել: Տղաներից մի քանիսը, նաև՝ Թաթուլը, նամակ են գրել՝ ուղղված իրենց ընտանիքներին: Այսպես են մտածել՝ գրենք նամակը, դնենք գրպանում, եթե ողջ մնացինք, հետո կպատռենք, եթե ոչ, նամակները կհասնեն մեր ծնողներին: Երբ իրեն գտանք, նամակը գրպանում էր: Հիմա այն մեզ մոտ է»:

Թաթուլը 40 օր կռվել է թշնամու դեմ: «Նոյեմբերի 4-ին է դեպքը եղել: Ֆիզուլիից իջել էին: Զանգեց մեզ, ասաց, որ ապահով վայրում են, կարող է իրենց թողնեն այդտեղ, որ հանգստանան, բայց էլի չասաց, թե որտեղ են: Միշտ հանգստացնում էր մեզ, որ հայրիկս հանկարծ չգնար իր մոտ: Տղաներին, սակայն, հանգստի ժամանակ չի տրվել, նրանց տարել են Մարտունի 3: Նոյեմբերի 4-ին, երևի ժամը 11-ի կողմերը զանգահարել էր մայրիկին, կարծես վերջին անգամ, իր հետ խոսելիս նման զգացողություն են ունեցել, ասում են՝ ձայնն ուրիշ էր: Տղաները շրջափակման մեջ են եղել, բոլորը զանգել են տուն՝ հրաժեշտ տալու: Հայրիկիս հետ խոսելու ժամանակ է ԱԹՍ-ն հարվածել, նա լսել է պայթյունի ձայնը, իսկ Թաթուլի ձայնը կորել է: Մայրիկիս հարցին ի պատասխան, թե ինչ ձայներ են, հայրիկս բան չի ասել, բայց արդեն ամեն ինչ հասկացել է: Ամբողջ գիշեր արթուն էին մնացել, սպասել Թաթուլի զանգին, բայց զանգ այդպես էլ չեն ստացել: Առավոտյան իրենք էին զանգահարել դիրքի ավագին, ասել էր՝ մեզանից հեռու է, չի կարող զանգերին պատասխանել: Հետո ասել էին, որ վիրավոր է, բայց Թաթուլն արդեն զոհված է եղել»:

Հիմա ընտանիքն Աստծուն շնորհակալ է, որ որդին գոնե... շուտ է տուն «վերադարձել»: «Ընկերները Թաթուլին իջեցրել էին դիրքերից, այնտեղից հասցրել Գորիս, հետո Երևան»: Ընտանիքն ապրում է մեկ հույսով, որ «տղերքի թափված արյունն իզուր չէր, որ մի օր մեր կորցրածը կվերադարձնենք»: Թագուհին ասում է. «Մեզ ուղղված նամակում գրել էր. «Նամակ մորս. մա՛մ ջան, պա՛պ ջան, ես չկարողացա այնպես անել, որ ինձանով երջանիկ լինեք, բայց վստահ եմ, որ Նարեկս, Նելլիս, Թագուհիս, արդեն Նարես (Թագուհու դուստրն է-խմբ.) ամեն ինչ անելու են, որ իմ տեղը չզգացվի, լրիվ չէ, բայց գոնե մի քիչ: Կյանքը շարունակվում է, ինձ տեսեք Նարեկիս մեջ: Նա՛րս, տղայիդ անունը կդնես Թաթուլ»: Նարեկը մեր փոքր եղբայրն է: Հիմա սպասում ենք այն օրվան, որ ընտանիք կազմի, փոքր Թաթուլ ունենանք: Երկուսով իրար հետ շատ կապված էինք, ինչեր ասես, որ չենք արել մանկության տարիներին: Մեզ մոտ ձոր կա, իջնում էինք, գետում ձուկ բռնում, մայրիկս սկսում էր մեզ փնտրել, իսկ մենք խաղում էինք: Թաթուլը կարող էր մի պահ աչքիցս կորել, լացելով իրեն էի փնտրում: Իրար հետ շատ էինք կռվում, բայց իրար անսահման սիրում էինք»:

Հ. Գ. - Թաթուլ Գարսևանյանը հուղարկավորված է հայրենի Սոլակ գյուղի ընտանեկան գերեզմանատանը: Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանով

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասին