Շնորհավորում եմ մեր իրական դիվանագետներին և մաղթում եմ, որպեսզի ազգակործան դիվանագիտությունից երկիրը շուտափույթ վերադառնա ինքնիշխան ու շահակենտրոն դիվանագիտության. Զաքարյան
ԲԼՈԳԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Հայաստանում նշվում է դիվանագետի օրը, որոնց մեջ կան այնպիսիք, ովքեր Արցախն Ադրբեջանին փոխանցելու, ինչպես նաև Հայաստանի տարածքներն օկուպացիայի մատնելու սկզբունքները հստակեցնելուց հետո` այժմ էլ Օմեգա համաստեղության տակ բանակցում են դրանց դետալների շուրջ: Այնինչ հայ դիվանագետները, հինգ տարի առաջ, նույն գործն անում էին հակառակ նպատակով` Արցախը դանդաղ քայլերով տանելով դեպի ինքնորոշման, իսկ պետության արտաքին անվտանգությունը բոլոովին այլ տեսք ուներ:
Շնորհավորում եմ մեր իրական դիվանագետներին` մասնագիտական տոնի առթիվ և մաղթում եմ, որպեսզի ազգակործան դիվանագիտությունից երկիրը շուտափույթ վերադառնա ինքնիշխան ու շահակենտրոն դիվանագիտության:
Հ.Գ.
Բազմերես ու անսկզբունք, «դոլարի» դրոշի տակ հանդես եկող դիվանագետներ էլ ունենք, որոնց համար հիմա իդեալական ժամանակներ են: Դա էլ մեր դիվանագիտության բալաստն է:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



