Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շրջվեց, նայեց տան կողմը ու հեռացավ. ծնողները չգիտեին, որ Հայկազին վերջին անգամ են տեսնում (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

News.am-ը գրում է.

Բարսեղյանների ընտանիքում առաջին Նոր տարին են առանց տան ավագ որդու՝ Հայկազի անցկացնում: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտի ընտանիքում Ամանորին այս տարի ոչ ոք չի սպասել, անգամ տան ամենակրտսերը՝ 9-ամյա Տիգրանը:

«Բոլորիս համար շատ դաժան,  մեռելային Ամանոր է, Տիգրանը, որ միշտ ուրախանում էր, Ձմեռ պապուց էր հարցնում, տոնածառ էր զարդարում, ոչ մի բան չի ասում հիմա: Ոչ մի ուրախալի բան չկա, ամեն ինչ կորել է: Եթե առաջ ինչ-որ նպատակներ կային, հիմա դրանք էլ չկան»,- ասում է Հայկազի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

Փոքրիկ Տիգրանը նախորդ տարի ինքնուրույն էր զարդարել տոնածառն ու անհամբերությամբ սպասել եղբորը, որ արձակուրդ էր գալու: Բարսեղյաններն ընտանիքով Ամանորն ուրախ էին անցկացրել, հատկապես որ ուսանող որդին հազվադեպ էր արձակուրդով երկար ժամանակ տանը լինում:

«Դեկտեմբերի 29-ին եկավ, ուրախ էր: Ժամանակի մեծ մասը նստում էր, ինտերնետով ռազմական տեխնիկան էր ուսումնասիրում: Ինքը փոքր տարիքում էլ Ամանորին առանձնապես չէր սպասում, տոնածառ դներ, Ձմեռ պապուն սպասեր»,- ասում է Հայկազի հայրը, որը միշտ հավատացել է, որ ավագ որդին իր գործում հաջողության կհասնի ու ընտանիքը դուրս կբերի ծանր սոցիալական վիճակից։

Հայկազի արձակուրդը հունվարի 7-ին ավարտվել է ու նա վերադարձել է ինստիտուտ: Վերջին բանը, որ մայրը հիշում է որդուց, նրա հայացքն է, երբ դարպասից դուրս գալիս շրջվել էր, նայել բակի, տան կողմը ու գնացել: Հոր աչքի առաջ էլ մինչեւ հիմա Հայկազի ժպիտն է, որով նա հրաժեշտ էր տվել հորը:

«Սովորաբար չէի սպասում, մինչեւ գնար, նստեր ավտոբուս: Բայց այդ օրը, երբ ինձ արդեն հաջող արեց ու գնաց, չգիտեմ ինչու հետեւից գնացի մի քիչ, կանգնեցի, նայեցի՝ ոնց ա գնում: Ինքը գնաց, հասավ կանգառ, ավտոբուսը եկավ, նստեց: Ավտոբուսը իմ դիմացի մայթով էր գնում, ինքն էլ իմ կողմի վրա էր կանգնած: Երբ հասավ ինձ, տեսավ, ժպտաց ու անցավ»,- հիշում է Արկադի Բարսեղյանը:

Դրանից հետո հայրը Հայկազին այլեւս չտեսավ։ Հունվարի 29–ին` Բանակի օրվա հաջորդ օրը, 19–ամյա Հայկազին դաժանաբար սպանված ու պտտաձողից կախված գտան  զորամասի բակում։

Այդ օրվանից ապագայի վերաբերյալ Արկադիի բոլոր նպատակները մոռացվեցին, որդեկորույս հոր կյանքի միակ նպատակը դարձավ որդուն սպանողներին պատժված տեսնելը։

19–ամյա Հայկազ Բարսեղյանի սպանության գործն արդեն դատարանում է։ Հայրն ասում է` ամեն անգամ դատարան գնալը, որդու սպանության մեջ կասկածվող ծառայակիցներին տեսնելն իր ու կնոջ համար մեծ տառապանք է, որը գուցե ավելի մեղմ լիներ, եթե մեղադրյալներն ընդունեին իրենց մեղավորությունն եւ զղջային։ Առայժմ, սակայն, նրանց փաստաբանները միաբերան արդարացում են պահանջում։

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա ծառայակիցները` կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքը, նրանք հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի ննջարանում առանձին դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, իբր ինքնասպան է եղել։

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը Ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Մեսսին․ Սահայի մեկնաբանությունը Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Փաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՎերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանի գերեզմաններում հայտնաբերվել է մեքենա, որի մեջ՝ մահացած երիտասարդ Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային Կատարը վերսկսում է հեղուկացված բնական գազի տանկերների անցումը Հորմուզի նեղուցով Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ Կոտայքում «Lada»-ն բախվել է արգելապատնեշի «կապոտ»-ի բացվելու պատճառով, վիրավnրներ կան «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավոր կա Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին Հրազդանի ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպք, 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել