Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խաղը շարունակվում է, խաղադրույքները բարձրանում են. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru–ն իր «Նախկին ռուսաստանցի միլիարդատեր Վարդանյանը կորցրել է իր պաշտոնը Ղարաբաղում» վերնագրով հոդվածում գրում է, որ ԼՂՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը լքել է իր պաշտոնը։ Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին ռուս գործարար Վարդանյանը հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու իր որոշման մասին։ Forbes-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ չի պլանավորում պետական պաշտոն զբաղեցնել, սակայն 2022 թվականի նոյեմբերի 4-ին ընդունել էր ԼՂՀ կառավարությունը գլխավորելու առաջարկը։ Այսպիսով, Վարդանյանն իր պաշտոնում աշխատեց մոտ հինգ ամիս։ Բայց դրանք իրադարձություններով լի օրեր էին, որոնց մասին, ինչպես նշել է ռուս փորձագետներից մեկը, գործարարը «կարող է հուշեր գրել»:

Փաստն այն է, որ դեռ ի սկզբանե Վարդանյանի հայտնվելը Լեռնային Ղարաբաղում առեղծվածային էր թվում։ Շատերին թվում էր, թե իրականացվում է տարածաշրջանում «երկրորդ Բիձինա Իվանիշվիլիի» հայտնվելու նախագիծը, թե խոսք է գնում Անդրկովկասում իշխանության հասնելու համար հետխորհրդային տարածքից խոշոր բիզնեսի ներկայացուցչի հերթական արշավի մասին և այլն։ Շատ փորձագետներ տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացումը կապում էին այդ գործոնի հետ։ Օրինակ՝ The Washington Times-ը հայտարարեց, որ «Կրեմլը պատրաստվում է Երևանում Վարդանյանով փոխարինել Նիկոլ Փաշինյանին», քանի որ վերջինս «հրաժարվել է Մոսկվայից և վերակողմնորոշվել է դեպի Արևմուտք», և որ «Լեռնային Ղարաբաղում ուժեր են հավաքվում, որոնք կատաղի կերպով հակադրվելու են Երևանի գործող իշխանությանը»:

Ադրբեջանում Վարդանյանին անմիջապես սկսեցին անվանել «Մոսկվայի հովանավորյալ», թեև 2022 թվականի սեպտեմբերին նա հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ «այդ ձեռնարկատերը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ»: Այնուամենայնիվ, շատերի համար ապշեցուցիչ էր այն, որ Վարդանյանին տրվել էին «որոշումներ ընդունելու և դրանք իրականացնելու ամենալայն լիազորություններ»։ Եվ որոշակի աշխատանք իրոք կատարվել էր։ Նա փոխեց կառավարության գրեթե բոլոր նախարարներին, կանխելով քաոսի ու խուճապի առաջացումը՝ կարգավորեց անխափան կյանքը դժվարին պայմաններում, հայտարարեց բազմաթիվ բարեգործական ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին, փորձեց որոշակի իմաստ և ռազմավարություն հաղորդել ներքին և արտաքին քաղաքականությանը։

Բայց շուտով բազմաթիվ ռուս և հայ փորձագետներ սկսեցին խոսել այն մասին, որ «Վարդանյանը շատ կտրուկ սկսեց», որ «նա, չունենալով աջակցություն Երևանի և Ղարաբաղի քաղաքական և տնտեսական կլանների շրջանում, սկսել է համակրանք շահել հայկական աշխարհում»։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի ապագայի մասին նրա հայտարարությունները չէին տեղավորվում Ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ Երևանի քաղաքականության մեջ։ Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ աջակցում է կարգավորման ռուսական դիրքորոշմանը, և առաջարկել էր երկարաձգել ռուս խաղաղապահների այնտեղ գտնվելու ժամկետը։ Հենց այդ ուղղությամբ էլ Վարդանյանը սկսեց խնդիրներ ունենալ Փաշինյանի ու Հարությունյանի հետ հարաբերություններում։ Այն իրավիճակում, երբ Երևանը շարժվում է դեպի Արևմուտք, Վարդանյանի հեռացումը ընդամենը ժամանակի հարց էր։ Եվ հայտնվեց համապատասխան ներքին ֆոն՝ Լաչինի ճգնաժամը, նաև արտաքին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ անվտանգության միջազգային համաժողովի ձևաչափով Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունները Մյունխենում։

Մասնավորապես, Ալիևը Մյունխենում հարթակային քննարկման ժամանակ ասել էր, որ Բաքուն պատրաստ է խոսել «Ղարաբաղում ապրող մարդկանց հետ», բայց ոչ Վարդանյանի հետ, և պետնախարարին մեղադրել էր «Մոսկվայի թելադրանքով Լեռնային Ղարաբաղ ներդրվելու մեջ»: Բայց, ընդհանուր առմամբ, այս ամենն ընկալվում է որպես ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունք, որոնք ակտիվացել են 2022 թվականի սեպտեմբերի երկրորդ կեսից։ Հենց այս «քաղաքական պատառաքաղում», երբ Բաքուն և Երևանը գնում են խաղաղության պայմանագրի ստորագրման, հայ փորձագետ Հրանտ Միքայել յանի կարծիքով, «Վարդանյանի ապագան որոշվեց»։ Հիմա պարզ է, որ Երևանն ու Բաքուն հակված են կարգավորման արևմտյան տարբերակին, և պարզ է, թե ում հովանու ներքո է պատրաստվում խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ճիշտ է, Հարությունյանը, բացատրելով Վարդանյանի հրաժարականի պատճառները, խոստովանել է, որ «Վարդանյանը ըմբռնումով է վերաբերվել հրաժարականին», և որ «այն ժամանակվա և ներկա իրավիճակը շատ տարբեր է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական տեսակետից», թեև «երկուսս էլ նույն պատկերացումն ունենք Արցախի ժողովրդի կենսական շահերի և «կարմիր գծերի» վերաբերյալ»։ Այնուամենայնիվ, երևանյան որոշ հրապարակումներ պնդում են, որ Վարդանյանի պաշտոնանկությունը Լաչինի միջանցքի ապաշրջափակման պայմաններից մեկն է եղել։ Բայց եթե անգամ այդպես լինի, պարզ է, որ Ստեփանակերտը թևակոխել է կառավարչական ճգնաժամի վտանգավոր փուլ։ Անցած տարեվերջին ինը նախարար է հրաժարական տվել, իսկ 2023 թվականի հունվարին հրաժարական է տվել Անվտանգության խորհրդի փորձառու քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը առկախված է, Արևմուտքի և Ադրբեջանի ճնշումը մեծանում է, ԼՂՀ-ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը մնում է փակված, Երևանի դիվանագիտական մանևրելու տարածքը նեղանում է: Այնուամենայնիվ, այնպես չէ, որ Վարդանյանը հեռացել է հայաստանյան մեծ քաղաքականությունից, նա հնարավորություն ունի քաղաքականորեն գրագետ օգտագործել կուտակած ղարաբաղյան փորձը։ Խաղը շարունակվում է, և խաղադրույքները բարձրանում են: Անգամ կարող է այնպես պատահել, որ միայն Վարդանյանի վրա խաղադրույքը լինի Հայաստանի միակ հնարավոր քաղաքական տարբերակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու