Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մնացինք Հայաստանում, Սամվելին այստեղ մենակ չթողեցինք». Հայաստան վերադարձավ Հայկական բանակում ծառայելու համար և անմահացավ պատերազմի օրերին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սամվելը Մոսկվայից վերադարձել էր Հայաստան՝ Հայկական բանակում ծառայելու համար:

«Կարող էր և չգալ, բայց ասում էր՝ պետք է հայրենիքի համար ծառայեմ, ռուսների համար չեմ ծառայի: Հայի համար պետք է ծառայեմ»: Սամվելի մայրիկի՝ տիկին Հասմիկի ու իմ զրույցի առաջին մտքերն են: Նրա մանկությունը՝ մինչև հինգերորդ դասարանը, անցել է Արարատի մարզի Գինեվետ գյուղում: Մայրիկն ասում է՝ մանկության տարիներին Սամվելը շատ աշխույժ երեխա էր: «Չափից դուրս ընդունակ էր, տանը գիրք չէր բացում, բայց գերազանց գնահատականներ էր ստանում: Այն, ինչ լսում էր դպրոցում, հաջորդ օրը նույնությամբ պատասխանում էր դասի ժամանակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը:

Հավելում է՝ Հայոց լեզու, Մաթեմատիկա առարկաների հանդեպ վերաբերմունքը յուրօրինակ էր: «Մաթեմատիկան առանձնահատուկ էր սիրում, հմտորեն հաշվարկներ էր անում: Ռուսաստանում դպրոցին զուգահեռ շախմատի և ֆուտբոլի դասերի էր հաճախում: Դեմ էի ֆուտբոլին, քանի որ միշտ տուն էր վերադառնում վնասվածքներ ստացած: Իմ ու իր մարզիչի համառությունը հաղթեց, և Սամվելն իր ուղին շախմատի գծով շարունակեց: Արդեն սպորտի վարպետ էր: Բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի ու մեդալների է արժանացել: Արդեն այն փուլում էր, որ աշակերտներ ուներ»,-նշում է մեր զրուցակիցը:

Ապագայի երազանքներում շախմատը ևս իր տեղն ուներ: Որդու զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ընտանիքը չէր ցանկանում ՌԴ վերադառնալ: Սամվելի ցանկությունները, սակայն, երկու երկրների հետ էին կապված՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի. «Ցանկանում էր այստեղ ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ, շարունակել ուսումը շախմատի գծով, իսկ Մոսկվայում բիզնես հիմնել»: Տղաների մասին զրույցների ընթացքում միշտ ունեմ մի քանի հարցեր, որոնք պարտադիր ուղղում եմ զրուցակիցներիս: Բայց Սամվելի դեպքում մայրիկին հարցնել, թե ինչպես էր տրամադրված զինծառայության մեկնելու մտքին, անտեղի է: Կարող էր չմեկնել ծառայության, բայց այդ մասին միտք անգամ չի ունեցել: Մայրիկը վերհիշում է այն օրը, երբ վերադառնում էին, օդանավակայանում որդուն սպասեցրել էին, հարցեր ուղղել:

«Հարցնում էին՝ ծառայության մեկնելու տարիքդ անցել է, քո հանդեպ հետախուզում չեն հայտարարել, ու դու վերադարձե՞լ ես Հայաստան: Սամվելն էլ զարմացավ՝ ուրախ չե՞ք, որ հետախուզում չեք հայտարարել, կարող էի անգամ չգալ, բայց եկել եմ, որ մեկնեմ ծառայության: Զարմացել էին, ստուգեցին փաստաթղթերը, համոզվեցին, որ որևէ խնդիր չկա»: Սամվելը ծնվել է 1999 թ. ապրիլի 27-ին: Զինվորական ծառայությունն սկսվում է 2019 թ. հունվարի 10-ից՝ Մատաղիսում:

«Երդմնակալության արարողության ժամանակ նայում էի շուրջբոլորս, ու ներսումս ինչոր անհանգստություն կար: Շուրջբոլորը լեռներ էին, մի տեսակ ամպամած էր, ձնախառն անձրև էր: Մտածում էի՝ ինչպե՞ս է ծառայելու այստեղ: Սամվելը շատ գոհ էր ծառայության ընթացքից: Իրենից էլ գոհ էր հրամանատարական անձնակազմը: Ընկերներից, հրամանատարական կազմից փաստում են՝ կարգապահ զինվոր էր, տիրապետում էր զինանոցի զենքերին: Ընկերներից մեկն ասում է՝ հրամանատարները մեզ Սամվելին էին որպես օրինակ բերում: Ծառայության ընթացքում ծնողներին ուղղված շնորհակալագիր ենք ստացել՝ նման երեխա դաստիարակելու և բանակ ուղարկելու համար: Բայց այն մեզ հասավ իր մահվանից հետո: Ընկերոջ մոտ էր եղել դեռ օգոստոսից, Սամվելն էր տվել, ասել՝ պահիր քեզ մոտ, կգամ, կվերցնեմ: Բայց երբ դեպքը եղավ, ընկերն այդ շնորհակալագիրը մեզ փոխանցեց»:

Պատերազմի մասին Սամվելի ընտանիքն իմացել է սոցցանցերից: «Այնքան հանգիստ էի իր համար, չէի պատկերացնում, որ ինչոր բան կպատահեր: Ասում էի՝ Աստծուն եմ տվել, Սամվելին ոչ մի բան չի լինի: Առաջին օրը կապ չկար: Կեսօրից հետո զանգահարեց, հուզված ձայնով գոռում էր՝ մա՛մ ջան, թուրքից տանկ եմ առգրավել, հերոս տղա ունես: Սեպտեմբերի 27-ին շրջափակման մեջ են հայտնվել, թիկունքից տանկ է մոտեցել, ու ներսից մաքուր հայերենով մեկն ասել է՝ հայ ենք, մեզ չկրակեք: Ինքն ու հրամանատարը մոտենում են, հրամանատարը չի թողնում, որ Սամվելը շատ մոտ գնա, կասկածում են, թե թիկունքից այս ինչ տանկ է, հետո ադրբեջանական դրոշն են նկատում»:

Հրամանատարը և Սամվելը կողմնորոշվում են, ոչնչացնում թշնամուն և առգրավում տանկը: Դրանից հետո էլ Սամվելն ամեն օր զրուցում է ընտանիքի անդամների հետ, իհարկե, չի պատմում դժվարությունների մասին: Շատ մանրամասներ որոշ ժամանակ անց Սամվելի ընտանիքն իմանում է զինակից ընկերներից: «Շրջափակման մեջ են եղել մինչև հոկտեմբերի 2-ը, բազմաթիվ գրոհներ ձեռնարկել, որ կարողանան նաև կորցրած դիրքերը հետ բերել, սակայն ապարդյուն: Դեպքը եղել է հոկտեմբերի 7-ին: Մարտակերտից իրենց ուղարկում են Վարնկաթաղի բարձունքը պաշտպանելու, այդտեղ անօդաչուն հարվածում է: Հոկտեմբերի 7-ին իրենից զանգ չստացանք: Ավելի վաղ ինձ ասել էր, որ շրջափակումից դուրս գալուց հետո իրենց խումբը կիսել են, տղաների մի մասին տանում են Մատաղիս, իրենց տեղափոխել են Մարտակերտ՝ Դրմբոն: Տղաներ կային, որոնք կողքի գյուղում էին ծառայում, կապ հաստատեցի իրենց մամաների հետ, խնդրեցի պարզել՝ Սամվելն այնտեղ է, թե ոչ: Ասացին՝ Մոսկվայից սև, մեծ աչքերով տղա կա այստեղ: Զանգում էի, ասում էին՝ դիրքերում է, կգա, կփոխանցենք, որ զանգի, բայց ինչ-որ պահից սկսած իմ հեռախոսահամարին չէին պատասխանում:

Չէի ուզում հավատալ, որ ինքը չկա: Ամուսինս ուղևորվեց Մարտակերտ: Այնտեղ ասել էին, որ 3-րդ գումարտակի 9-րդ վաշտի 6-րդ պաշտպանականի տղաներին «խփել են», իրենց տեղափոխել են Գորիս, այնտեղից փոխանցել էին՝ ձեր նկարագրած մարդն այստեղ չէ, «ուղարկել ենք» Մեծամոր, որտեղ էլ Սամվելին ճանաչել էին մեր բարեկամները: Իրեն հոկտեմբերի 12-ի երեկոյան ենք «գտել»»: Սամվելի ավագ քույրն ամուսնացած է: Երրորդ բալիկը ծնվել է 2021 թ. փետրվարին: Այդ ժամանակ Սամվելը պետք է զորացրված լիներ: «Չզորացրվեց, աղջիկս տղա ունեցավ, որին Սամվել անվանակոչեց: Երկու տարեկան Սամվել ունենք: Քեռու նման շարժուն է, ճարպիկ: Ուղղակի, ի տարբերություն նրա, ավելի սպիտակամաշկ է, բայց աչքերն ու թարթիչները Սամվելինն են»:

Մայրիկի խոսքով, հիմա առանց Սամվելի շուրջբոլորն ամեն ինչ դատարկ է թվում. «Բայց ինձ ապրեցնում է Սամվելը, ապրում եմ իր մասին գրքերով, պատմություններով ու միջոցառումներով: Ցանկացած փոքրիկ բան, որ արվում է իր համար, ինձ ապրեցնում է: Մեկ էլ իմ փոքր Սամվելը, իր անունն ամեն անգամ հնչում է մեր տանը: Ուզում եմ մտածել, որ ողջ է, ուղղակի հեռու է ապրում մեզանից: Իսկ մենք մնացինք Հայաստանում, Սամվելին այստեղ մենակ չթողեցինք»:

Հ. Գ. - Սամվել Գևորգյանը զինվորական ծառայության ընթացքում պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, արժանացել պատվոգրերի ու շնորհակալագրի: Հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալների, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։ Բոլոր մեդալներն Արցախից են: Սամվելի մարմինն ամփոփված է Գինեվետ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»