Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բանակցություններ չկան, կա միակողմանի պարտադրանք». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս պահի դրությամբ չկան բանակցություններ, Ադրբեջանի կողմից կա միակողմանի պահանջ, որը հայկական կողմը քայլ առ քայլ կատարում է: Այս առումով արդեն գործ ունենք ոչ թե բանակցությունների, այլ պարտադրանքի հետ, որը, ցավոք, մեծ հաշվով, հակազդեցության չի արժանանում:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն՝ անդրադառնալով վերջին շրջանի գործընթացներին: «Մենք գործ ունենք միակողմանի պարտադրանքի հետ, որին Հայաստանը այո կամ ոչ է ասում: Դատելով այն հանգամանքից, որ բանակցություններ չեն ընթանում, հաշվի առնելով նաև տարատեսակ, տարբեր տրամաչափի պաշտոնյաների այցերը Հայաստան, շատ դժվար է պատկերացում կազմել, թե որ փուլում է գտնվում բանակցային գործընթացը, որովհետև հայտնի էլ չէ, թե ինչի շուրջ են բանակցում Հայաստանը և Ադրբեջանը: Մի կողմից՝ Հայաստանը հայտարարում է, որ Արցախի հետ կապ չունի, Արցախն ու Ադրբեջանը պետք է միմյանց հետ բանակցեն, բայց մյուս կողմից էլ՝ անընդհատ Հայաստանից են փորձում ինչ-որ կարծիք, դիրքորոշում ճշտել»,-ասաց Գ. Բալասանյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի վերջին շրջանի հայտարարություններին, նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի այն հայտարարությանը, թե «Երևանն ու Բաքուն անցնում են առցանց դիվանագիտության», մեր զրուցակիցը նշեց. «Դա նշանակում է, որ այլևս լուրջ չեն մոտենում գործընթացին: Սա իր հերթին փաստում է հետևյալի մասին. Ադրբեջանը հստակ կարողացավ Արցախի խնդիրը հայ-ադրբեջանական հարաբերություններից տարանջատել, և Հայաստանը դրան որևէ կերպ չկարողացավ հակազդել: Այսինքն, Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր պայմանագիրը կապ չունի Արցախի խնդրի հետ: Ըստ էության, Ադրբեջանը կարողացավ հասնել նման իրավիճակի, ու այս պարագայում կլինի առցանց, թե ոչ առցանց դիվանագիտություն, մեծ հաշվով, ոչինչ չի նշանակում, քանի որ այն բազային մի քանի սկզբունքները, որոնք, որպես Արցախի անվտանգության երաշխիքներ, միշտ առաջ էինք տանում, արդեն վերացված են»:

Եվ այս պարագայում, թե ինչպիսի հարցեր են քննարկվելու և ինչի շուրջ են առհասարակ ընթանալու բանակցությունները, մեր զրուցակցի խոսքով, այդքան էլ մեծ նշանակություն չունի, քանի որ Հայաստանը մի կողմ է քաշվել ու չի մասնակցում գործընթացին: «Եվ եթե անգամ հարց է առաջանում, ՀՀ իշխանությունները սլաքն ուղղում են դեպի Արցախի իշխանությունները՝ «գնացեք, Արցախի հետ պայմանավորվեք, մեր հետ պայմանավորվելու ոչինչ չունեք»: Սա չափազանց վտանգավոր է, նշանակում է, որ և՛ ձևաչափն է խախտվում, և՛ բանակցությունների մակարդակն է իջեցվում: Այսինքն, Արցախի խնդիրը դառնում է «ադրբեջանական ներքին զրույց՝ իր քաղաքացիների հետ», ինչը չափազանց վտանգավոր է, ամենակարևորը՝ անհեռանկար: Մենք մոռանում ենք նաև, որ արդեն տևական ժամանակ է՝ ոչ ոք չի խոսում ո՛չ կարգավիճակի, ո՛չ ինքնավարության, ո՛չ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների մասին:

Միջազգային իրավունքը թմբկահարողները, ովքեր մի քանի օր է՝ անմոռաց «Հաագա, Հաագա» են գոռում, մոռանում են, որ նույն Հաագան ֆիքսեց, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և ինքնորոշման սկզբունքը միշտ էլ բանակցությունների հիմքում է եղել: Ու այս պարագայում, եթե ինքնորոշման սկզբունքը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը, վերջնականապես ոտնահարվել է, կարգավիճակի հարց այլևս չկա, ինչի՞ մասին կարող է խոսք լինել:Նշանակում է, որ Հայաստանն ինքնակամ դուրս եկավ այդ շրջանակից և Արցախի խնդիրը Ադրբեջանի ներքին հարց դարձրեց, այն, ինչին Ադրբեջանը միշտ ձգտում էր հասնել ու հասավ»,- ընդգծեց միջազգայնագետը:

Նրա խոսքով, սա նշանակում է, որ եթե աշխարհում անգամ լինեն ուժեր, որոնք կցանկանան միջամտել ու Ադրբեջանին ստիպել ինչ-որ քայլեր իրականացնել, Ադրբեջանը ավտոմատ մատնացույց է անելու Հայաստանին: «Մասնավորապես, ասելու է, որ «երբ միջազգային իրավունքի սկզբունքն օրը ցերեկով խախտում ենք, մի կողմ նետում, շրջափակում ենք, ու հայերը ձայն չեն հանում, դուք ինչո՞ւ եք միջամտում»:Սա նշանակում է, որ եթե գերտերությունները հետագայում ցանկանան անդրադառնալ այս խնդրին, ադրբեջանցիների հետ ինչ-որ բան խոսել կամ պայմանավորվել, այլևս բավականին դժվար է լինելու: Ադրբեջանը միանգամից ցույց է տալու Հայաստանին՝ ասելով՝ «եթե մտահոգիչ էր, ՀՀ-ն մի անգամ ձայն կհաներ»»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի» շուրջ գործընթացին՝ Գ. Բալասանյանը նշեց. «Երբ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են խաղաղության պայմանագրի, նաև այն մասին, որ պատրաստ են այն ստորագրելու պատասխանատվությունը կրել, մեկ հստակ հարց պետք է հնչեցնել՝ խաղաղության պայմանագրի ո՞ր տարբերակի մասին է խոսքը: Եթե խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, ու իրենք պատրաստ են դրա պատասխանատվությունը վերցնել, ապա, ըստ կարգի, պետք է հրապարակեն երկու տարբերակները, դնեն հանրաքվեի: Միայն հանրաքվեից հետո բարոյական իրավունք կունենան հայտարարել, որ պատրաստ են այդ պատասխանատվությունը վերցնել: Իսկ հիմա թաքուն ինչ-որ պայմանագրերի մասին են խոսում, ինչ-որ պայմանագրեր են ջրի երես դուրս գալիս, որոնք ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթղթի վերաբերյալ ոչ թե ասվեց, որ նման բան գոյություն չունի, այլ որ դրա շուրջ բանակցություններ չեն ընթանում:

Իսկ որի՞ շուրջ են ընթանում: Եթե ժողովրդի հետ այդքան ազնիվ են, ապա կարգը պահանջում է նախ հրապարակել այն, մինչդեռ խոստանում են, թե «ժողովրդի թիկունքում ոչինչ չեն անում»: Մենք, սակայն, արդեն մի անգամ անցել ենք նման իրավիճակի միջով. ասում էին՝ «հաղթում ենք, հաղթում ենք», բայց, ի վերջո, փաստի առաջ կանգնեցրին՝ մեկ օրում ստորագրելով կապիտուլ յացիոն խայտառակ պայմանագիրը: Երկրորդ անգամ գնա՞լ նույն փորձությանը: Այս դեպքում արդեն ոչ ոքի հետաքրքիր չէ՝ ստանձնո՞ւմ են պատասխանատվություն, թե՞ ոչ, դրանից, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվում: Հուսով եմ՝ դեռ ոչինչ չի ստորագրվել, ու քանի դեռ չի ստորագրվել, ապա իշխանություններին ուղղված հանրային պահանջ պետք է լինի. առաջին՝ հրապարակել, թե խաղաղության պայմանագրի որ տարբերակն են այսօր քննարկում, որովհետև մոսկովյան և վաշինգտոնյան պայմանագրերի չլինելու մասին, համենայն դեպս, տեղեկություն չկա: Երկրորդ՝ եթե ընտրում են X տարբերակը, ապա այն պետք է հանրաքվեի դրվի, ժողովուրդն ինքը պետք է որոշի: Սա նաև հնարավորություն է իշխանությունների համար՝ միջազգային ասպարեզում խուսանավելու այդ խայտառակ պայմանագիրը ստորագրելուց: Նրանք կարող են հղում անել ժողովրդին՝ հայտարարելով, որ ժողովուրդը դեմ է, ու իրենք չեն կարող ստորագրել»:

Համադրելով իրողությունները՝ մեր զրուցակիցը շեշտեց՝ ինքն էլ է կիսում այն կարծիքները, որ, այնուամենայնիվ, վաշինգտոնյան տարբերակն է քննարկվում: «Հաշվի առնելով, թե ինչպիսի արագությամբ են եվրոպացի պաշտոնյաները ժամանում Հայաստան, կարծում եմ, «հրապարակում» վաշինգտոնյան տարբերակն է: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, քպական պատգամավոր Սարգիս Խանդանյանն օրերս ԵԱՀԿ-ում ելույթ ունեցավ՝ հայտարարելով, թե խնդիրը, ըստ էության, ցանկանում են հիմա լուծել: Սա նշանակում է, որ վաշինգտոնյան տարբերակն է քննարկվում, որովհետև մոսկովյան տարբերակում ասվում է, որ Արցախի հարցը թողնում ենք հետագային:

Վաշինգտոնյան տարբերակով, հակառակը, ըստ էության, մատնանշվում է, որ հարցը հիմա պետք է լուծվի, ՌԴ-ն իր խաղաղապահներին պետք է հանի, և իրենց համար միևնույնն է՝ հայերն ու ադրբեջանցիները իրար կկոտորեն, թե ոչ: Մեծ հաշվով, իրենց խնդիրը տարածաշրջանը վերջնականապես պոկելն է, մտցնելը արևմտյան պրոտեկտորատի տակ: Արևմտյան ասելով՝ մեր ժողովուրդը պետք է լավ հասկանա, որ խոսքն այս դեպքում Թուրքիայի մասին է: Թող մոռանան, որ Բելգիան, Ֆրանսիան, Նիդերլանդները ինչ-որ խնդիրներ են կարողանալու լուծել: Արևմուտքի «մարդն» այս տարածաշրջանում Թուրքիան է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի