Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հենց միայն մահարձաններ ու տապանաքարեր են ավելացրել մեր երկրում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևանի ավագանու անդամներից մեկն օրերս սոցցանցում գրել էր, որ Մարտի 1-ի զոհերի հուշարձանը, որի համար քաղաքապետարանի բյուջեից 2 միլիոն դրամ էր հատկացվել, գրեթե պատրաստ է: Նման գրառման թափանցիկ ակնարկը թերևս այն է, որ վաղը՝ այսինքն՝ 2023թ. մարտի 1-ին տեղի կունենա 2008-ի մարտի 1-ին հրահրված զանգվածային անկարգությունների ընթացքում զոհված 10 հայրենակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացումը: Կամ՝ գոնե այդպես ենթադրվում է: Միանգամայն օրինաչափ է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության օրոք, նմանապես՝ փաշինյանական քաղաքային իշխանության նախաձեռնությամբ նման հուշարձան է պատվիրվել և տեղակայվելու:

Վերջին հաշվով, «Մարտի 1-ը» Նիկոլ Փաշինյանի և նրա քպական զինակիցների մեծամասնության, այսպես ասենք, գործունեության գաղափարաքաղաքական հենքն է: Ոչ միակը, բայց հիմնականներից մեկը: «Մարտի 1-ի» թեմայի վրա ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ՝ նրա հոգեհայրերի ու կուսակիցների զգալի մասը տարիներ շարունակ «քաղաքականություն են արել», որոշակի դիվիդենտներ են շահել: Այնպես որ, էլ ո՞ւմ իշխանության շրջանում պիտի նման հուշարձան պատվիրվեր, եթե ոչ՝ Նիկոլ Փաշինյանի: Ի վերջո, Մարտի 1-ի 10 զոհերի արյունը առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանի խղճին է, եթե նա, առհասարակ, խիղճ ունի: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը առկա գործիչների շարքում այն քչերից է, որ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ի իր հանրահայտ հրահրիչ գործունեության ու կոչերի համար: Հիշո՞ւմ եք, որ իր սուր, նյարդային ձայնով բղավում էր, թե հոգին փառավորվում է...

Բղավեց, բղավեց՝ բազմությանն ուղղորդելով ոստիկանական ուժերի վրա, իսկ հետո ճարպկորեն «թռավ» դեպքի վայրից՝ միայն որոշ ժամանակ անց՝ համարյա 1 տարի հետո հանձնվելով իրավապահ մարմիններին: Դատվեց, հանգիստ ընդունեց համաներման ենթարկվելու իշխանական առաջարկը (դա ինքնաբերաբար նշանակում է՝ խոստովանել մեղքը), հետո հայտնվեց ազատության մեջ, մնացածն էլ՝ գիտեք: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության հասավ, ապա առաջին քայլերից մեկը «Մարտի 1-ի» համար նախկինում հնչեցրած մեղադրանքների ռեալիզացիան էր: Սակայն իր բացարձակ ենթակայության տակ դրված իրավապահ ու քննչական, դատական մարմինների բոլոր ռեսուրսները գործածելով էլ չկարողացավ հիմնավորել կամ ապացուցել իր իսկ հնչեցրած մեղադրանքները 2008 թվականի իշխանության (իշխանությունների) հասցեին:

Դատարանում այդ մեղադրանքներն ուղղակի փլուզվեցին ու, մեծ հաշվով, սնանկ դուրս եկան: Հարկավ, զոհերի հիշատակը պետք է հարգել՝ չմոռանալով նաև, որ զոհվել են ոչ միայն սովորական քաղաքացիներ (8 հոգի), այլ նաև ոստիկանության Ներքին զորքերի սպա և շարքային զինծառայող: Ու հուշարձան էլ կարելի է դնել՝ որպես ակնառու հիշեցում, թե ինչպիսի ծանր ու դաժան հետևանքներ են լինում քաղաքական ծայրահեղականության, հրահրիչ և անպատասխանատու կոչերի, քաղաքական արկածախնդրության հետևանքով: Ընկալման հարց է: Հասկանալի է, որ արկածախնդրության ու անպատասխանատվության մասին ասվածն առաջին հերթին վերաբերում է հենց Նիկոլ Փաշինյանին:

Մյուս կողմից՝ եթե 2008-ին պետության ղեկավարությունը, որ առանց այդ էլ ուշացումով արձագանքեց խմորվող հետընտրական խժդժություններին, չդիմեր կոշտ քայլերի, ապա այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին հաջորդած այս համատարած աղետի, կործանման ու մահվան տարիներին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում, կարող էր կատարվել ավելի վաղ, ասենք՝ 2008, 2009 կամ 2010 թվականներին: Գուցե մի փոքր այլ կերպ, քան հիմա է, բայց կկատարվեր: Ի վերջո, դա՛ էր չբարձրաձայնվող նպատակներից մեկը: Այնպես որ, ներկայիս բզկտված Հայաստանը, թշնամական հոշոտման տակ դրված Արցախից մնացած բեկորները, եռապատիկ ընդարձակված «Եռաբլուրը», հազարավոր որդեկորույս ծնողների անամոք վիշտը, պետականության կորստի շոշափելի սպառնալիքը, ահա այդ ամենի՝ ընթացիկ մղձավանջի ամբողջությունը «Մարտի 1-ի» ամենաիսկական հուշարձան է, դեռ մի բան էլ՝ ավելին:

«Մարտի 1-ի» հուշարձան է պատվիրել գործող իշխանությունը: Այն իշխանությունը, որը մինչև օրս էլ պաշտոնապես չի հրապարակել 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված մեր զինվորների անուններն ու զոհվածների իրական թիվը, անհետ կորածների իրական թիվն ու նրանց անունները: Թեպետ այս ի՞նչ ենք ասում: Չէ՞ որ ոչ այլ ոք, այլ հենց անձամբ Նիկոլ Փաշինյանն էր, որ պատերազմի զոհերին «պլ յուս-մինուս 50»ով էր հաշվում: Ո՞վ, եթե ոչ Նիկոլ Փաշինյանն է, որ հայտարարեց, թե «ամեն դեպքում նույն արդյունքն էր լինելու, բայց առանց զոհերի»: Ասում է ու գնում իր համար կարկանդակ կամ «քյալլա» ուտելու (օրինակ): Հանգիստ քնում-ելնում է, ելույթներ է ունենում: Հետո՞ ինչ, որ ի՛ր իշխանավարման ժամանակ, ի՛ր կառավարության ու իրեն ենթակա կառույցների թափթփվածության հետևանքով 15 երիտասարդ զինվոր ողջ-ողջ այրվում են կացարանի անվան տակ հարմարեցված ինչ-որ անհասկանալի շինության մեջ:

Թե բա՝ «մարտի 1-ի» հուշարձան... Բա «Սուրմալու»-ի փլատակների տակ զոհված մարդկանց հուշարձա՞նն ով է պատվիրելու: Իսկ «պինցետով, տնական արաղով» համաճարակի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չի՞ պատվիրելու հազարավոր մահացածների հիշատակը և իրենց իշխանության «փառահեղ» աշխատանքը հավերժացնող հուշարձան: Իսկ անցյալ տարվա սեպտեմբերին զոհված հարյուրավոր զինվորների հուշարձա՞նը... Չնայած, իրենց իշխանության օրոք զոհվածների, սպանվածների, մահացածների մասին հիշողությունը Փաշինյանն ու նրա քպականները դրել են միտումնավոր մոռացության երևակայական պարկերի մեջ ու նետել իրենց հոգու «պադվալները», ինչպես պատերազմում զոհվածների մարմինների մնացորդներն էին նետել մարզային հիվանդանոցներից մեկի խոնավ նկուղն ու մի բան էլ անամոթաբար հայտարարում էին, թե դա անատոմիկի սառնարան է կամ նման մի բան:

Անցած չորս տարում հենց միայն մահարձաններ ու տապանաքարեր են ավելացրել մեր երկրում: Այսպես շարունակվելու դեպքում ամեն քայլափոխին հուշարձան պիտի դնենք: Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ աղետաբեր ու մահաբեր իշխանության կռարձանը որտե՞ղ է լինելու, ո՞վ է պատվիրելու, ո՞ւմ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ