Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ սցենարներով է հնարավոր հասնել իշխանափոխության. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հատկապես աղետալի պատերազմից հետո մեր հասարակության զգալի մասը վստահ էր, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է հեռանան: Սակայն առ այսօր նրանք շարունակում են պայքարել: Տարբեր անհատներ ու քաղաքական ուժեր, գործիչներ տարբեր պատկերացումներ ունեն, թե ինչ տարբերակով է հնարավոր հասնել իշխանափոխության, և արդյոք Փաշինյանը դեռ երկար կկարողանա պահել իր իշխանությունը։ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը կարծում է, որ կա երկու սցենար, որոնք կարող են խանգարել նրան երկար մնալ իշխանության ղեկին։ Առաջին սցենարը, ըստ «Փաստի» զրուցակցի, նոր ինստիտուցիոնալ հասարակական-քաղաքական հարթակի ձևավորումն է, որը կհամախմբի նոր մտածելակերպով, ազգային, բարոյական ու հոգևոր արժեքներով օժտված, բավարար խելացի և անսասան ոգի ունեցող մարդկանց՝ ստանձնելու պետության կառավարման պատասխանատվությունը։

«Այս պահին սա Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ամենապահանջված օրակարգն է և մեր ժողովրդի գլխավոր ուղերձներից մեկը։ Սա չի նշանակում, որ այն առողջ, անաչառ ուժերը, որոնք փոքրամասնություն են կազմում, բայց դեռ փորձում են պայքարել մեր պետության համար, չեն կարողանա միանալ նոր հարթակին»,-ասում է նա և հավելում, որ երկրորդ սցենարը հեղափոխությունն է՝ այս անգամ կոշտ և անկանխատեսելի։ «Բացի այդ, մենք չգիտենք, թե ինչ ուժեր կկարողանան այդ էներգիան ուղղորդել, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն արևմտամետ շարժումներ, քանի որ նրանք ունեն հեղափոխական տեխնոլոգիաների մեծ փորձ և ժամանակին կարողացել են գրեթե «սանձահարել» նմանատիպ իրավիճակ Հայաստանում»,-մեզ հետ զրույցում նշեց Արման Վարդանյանը՝ հավելելով, որ երկրորդ ճանապարհի կողմնակից չէ և վստահ է, որ «Շարպյան» (գունավոր)  հեղափոխությունները միայն խարխլում են պետության հիմքերը և տանում տարածքային կորուստների։

Վարդանյանի համոզմամբ, իր նշած հասարակական-քաղաքական հարթակի առաջին պլանում պետք է լինեն այն քաղաքական ու հասարակական գործիչները, որոնք ունեն հստակ պետական մտածողություն, և այդ մտածողությունն ուղղված է մեր պետության անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը, նրանք, ովքեր կարող են որոշել «խաղի կանոնները», հուսալի գործընկեր լինել ռազմավարական դաշնակիցների համար և «հասկանալի խաղացող»՝ քաղաքակիրթ աշխարհի համար: «Պետք է լինեն այն լիդերները, ովքեր յուրաքանչյուրն իր ոլորտում ապացուցեցին, որ հաջողակ են, սկզբունքային և չեն վախենում որոշումներ, այդ թվում՝ «ցավոտ» որոշումներ կայացնելուց։ Սա Հայաստանին այս ծանր վիճակից դուրս բերելու միակ ճանապարհն է»,-ասաց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր