Հանրահավաք Նոր Ջուղայում՝ ի զորակցություն Արցախի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Փետրվարի 24-ին Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քեչեճյանի կոչի համաձայն տեղի է ունեցել հանրահավաք ՝ ի զորակցություն Արցախի։
Հանրահավաքին ներկա են եղել ազգային մարմինների ներկայացուցիչներ, Հայ Դատի հանձնախմբի ու միությունների անդամներ, Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների աշակերտներ եւ պատասխանատուներ, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների ժողովուրդը։
Դատապարտելով Ադրբեջանի եւ իր համախոհ երկրների հանցավոր գործողությունները տարածաշրջանում՝ հանրահավաքին պահանջվել է ապաշրջափակել Արցախը։



