Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սպասում եմ Սիփանին, եթե չսպասեի, վաղուց չէի լինի». սերժանտ Սիփան Սողոմոնյանը զոհվել է պատերազմի երկրորդ օրը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Սիփանը փոքր տարիքից, կարող եմ ասել՝ ծնված օրվանից շատ աշխույժ է եղել, ճարպիկ: Մեկ րոպե հանգիստ չէր նստում, հոլի պես իր հետևից պտտվում էի: Մինչև 5-6 տարեկան անընդհատ վազքի մեջ էր, հասկացա, որ երեխաս պետք է իր էներգիան սպառի: Որոշեցինք՝ պետք է սպորտի հաճախի: Ութ տարեկանից հաճախել է ըմբշամարտի: Սիփանս հունահռոմեական ոճի ըմբիշ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է մայրիկը՝ տիկին Կարինեն:

Նրա խոսքով, սպորտն օգնեց Սիփանին էներգիան սպառելու իմաստով, բայց նա մնաց այնպիսին, ինչպիսին կար՝ աշխույժ, էներգիայով լի, տանն էներգիան շարունակում էր սպառել կրտսեր քույրիկի հետ անվերջանալի խաղերում: Մայրիկն ասում է՝ ժամանակի ընթացքում ըմբշամարտի հանդեպ տղայի սերը մեծացավ, և Սիփանն ընդունվեց Օլիմպիական պետական քոլեջ: «Բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր ունի թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում կայացած մրցաշարերից»,-նշում է զրուցակիցս:

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Կարինեն ընդգծում է՝ ուսման հանդեպ սեր չուներ. «Երբեմն զարմանում էի՝ այս երեխան չի սովորում, բայց որտեղի՞ց այսքան խելք ունի: Մինչև 7-րդ դասարանը հաճախել է Երևանի թիվ 174 հիմնական դպրոց: Հետո արդեն ընդունվեց քոլեջ: Իր բոլոր մտքերը, ապագայի ծրագրերը կապված էին սպորտի հետ: Երբ պետք է բանակ գնար, պարապմունքները քչացրել էր, հետաքրքրվեցի, թե ինչու, ասաց՝ մա՛մ, գնամ ծառայության, գամ, հետո կհասկանամ, թե ինչ եմ անում: Պատերազմից հետո իր այն ընկերները, որոնք ողջ էին մնացել, պատմեցին ինձ՝ Սիփանը միշտ ասում էր, որ ծառայությունը վերջացնելուց հետո շարունակելու է ըմբշամարտով զբաղվել: Հասկացա, որ ժամանակավոր դադարը կապված էր բանակ մեկնելու հետ, ուզում էր մի փոքր հանգստանալ»:

Վերհիշում է՝ երբ մայր ու որդի զրուցում էին և մայրիկը հարցնում էր, թե ինչ են անելու հետո, Սիփանը միշտ արձագանքում էր. «Մա՛մ ջան, կծառայեմ, կգամ, «հետո»-ն կորոշենք: Իր բոլոր հարցերն այդպես էր լուծում: Հետաքրքիր է, բայց մեր տանը զրույցների ժամանակ իր հայրիկին էլ, ինձ էլ կարող էր այնպիսի խորհուրդ տալ, ուղղություն որևէ հարցում, որ զարմանում էինք: Ամուսիններով իրար էինք նայում՝ հիմա մե՞նք ենք երեխան, թե՞ Սիփանը: Կարողանում էր մեզ ճիշտ ուղղության վրա դնել»:

Սիփանը ծառայության է մեկնել 2019 թ.ին՝ դեկտեմբերի 27-ին: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Նոր տարուն ընդառաջ մեկնեց: Իրեն առաջարկեցի՝ այնպես անենք՝ Նոր տարին էլ մեզ հետ նշես, հետո գնաս բանակ: Ասաց՝ մա՛մ ջան, շուտ գնամ, շուտ գամ: Այդ երեք օրը ոչինչ չի փոխելու: Վիճակահանության ժամանակ «ընտրեց» Մատաղիսը: Սիփանը շատ գոհ էր ծառայությունից: Զորակոչվելուց հետո, երբ մեկ ամիս անց գնացինք երդմնակալության արարողությանը մասնակցելու, 200 զինվորի մեջ փնտրում էի իրեն: Իհարկե, թիկնեղ էր, քանի որ սպորտով էր զբաղվում, բայց մեկ ամսվա մեջ հսկա էր դարձել: 200 զինվորի մեջ, երբ բոլորն իրար նման են, Սիփանին իր ժպիտով գտա: Ինձ համար հենց այդ պահից նա արդեն այն երեխան չէր, որ բանակ էր գնացել: Տղամարդ էր: Որոշ ժամանակ հետո հրամանատարը կանչել էր Սիփանին՝ Սողոմոնյան, կարո՞ղ ես ինքնաթիռ պայթեցնել, պատասխանել էր՝ այո, ինչո՞ւ չեմ կարող: Հրամանատարն ասել էր՝ այդ դեպքում պատրաստվի, գնում ես Երևան՝ հակաօդային պաշտպանություն սովորելու: Որոշել էին իրեն Իգլա վստահել, ծանր զենք, որն ուսին դնելու և կրակելու համար պետք է բավականին թիկնեղ և ուժեղ լինես»:

Սիփանը վեց ամիս սովորում է Երևանում, վերադառնում Մատաղիս, իսկ այնտեղից էլ ուղարկում են Թալիշ: Սիփան Սողոմոնյանը սերժանտ էր, ՀՕՊ կրտսեր մասնագետ: Պատրաստված զինվոր է եղել, ծառայության ընթացքում սովորել է, տիրապետել զենքին. «Հետաքրքիր մի բան էլ ասեմ՝ Երևանում չէր կարողանում ծառայել: Չորս ամսով էր եկել սովորելու, բայց համավարակը սկսվեց, կարանտին էր, երկու ամիս ավելի մնաց: Վերջին երկու ամիսն իր հետ խոսել չէր լինում, չէր հարմարվում: Սովորել էր Մատաղիսի սարերին: Օրերն էր հաշվում, թե երբ է հետ գնալու: Մի տեսանյութ կար, թե ինչպես է Սիփանն ուրախությունից երգում ավտոբուսի մեջ, երբ ուսումն ավարտելուց հետո Երևանից վերադառնում էր Մատաղիս»:

Պատերազմի մասին: «Սեպտեմբերի 25ին Սիփանն իջել էր դիրքերից: Քաղցրեղեն էինք պատրաստել, որ ուղարկենք Թալիշ: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ամուսինս քաղաքում պայմանավորվել էր ավտոբուսի վարորդի հետ, որ իր միջոցով Սիփանի համար պատրաստված տուփը փոխանցի նրան, բայց վարորդը չէր եկել: Զանգահարել էր, ասել՝ պատերազմ է սկսվել: Մենք տեղյակ չէինք: Սկսեցինք անդադար զանգահարել Սիփանին: Իր ու ընկերների համարներից որևէ մեկը չէր պատասխանում: Ու այդպես էլ չհասցրեցինք խոսել իր հետ: Սիփանս սեպտեմբերի 28-ին զոհվել է: Մատաղիս-Թալիշ արանքում նահանջ է եղել, «ուրալների» իջնելու ժամանակ անօդաչուն հարվածել է: Մեքենաները կանգնեցրել էին, երեխեքից շատերը չէին հասցրել դուրս գալ «ուրալներից», վառվել էին, բայց Սիփանս վիրավորվել էր, իրեն տարել էին Մատաղիս: Թոքն էր վնասվել, երեխաս չկարողացավ դիմանալ: Ամեն դեպքում ճանաչելի էր, մեկ խազ անգամ դեմքին չուներ: Մեզ շատ շուտ «հասավ»՝ սեպտեմբերի 30-ին: Մինչև սեպտեմբերի 29-ի երեկոն կարծում էինք, որ թաքնված են ինչ-որ տեղ, հեռախոսները լիցքավորված չեն, կապ չկա, դրա համար մեզ չեն զանգում, բայց հետո, անկեղծ ասած, համացանցից ենք իմացել լուրը, երբ գրում էին զոհվածների անունները»:

Մայրիկը որդու հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 26-ին: «Համացանցում կարդում էի, որ Արցախում շարժ կա, անընդհատ զանգում էի Սիփանին, չէր պատասխանում: Օրվա վերջում՝ ժամը 7-8-ի կողմերն ինքը զանգեց՝ մա՛մ ջան, ինչի՞ ես այդքան զանգել: Անկեղծորեն ասացի, թե ինչեր եմ կարդացել: «Մա՛մ ջան, ոչ մի բան չկա, նոր էինք իջել դիրքերից, գնացել էի լողանալու, ո՞նց պատասխանեի»: Մտածեցի՝ եթե ինչ-որ բան լիներ, այսքան հանգիստ ձայնով չէր կարող խոսել: Նաև Մատաղիս զանգահարեցի, մարդկանց հարց ու փորձ արեցի, ասացի, որ պատերազմի վտանգի մասին են գրում, բայց այնտեղ էլ մարդիկ իրենց առօրյա գործերով էին զբաղված: Իրենց բոլորի հանգստությունն ինձ փոխանցվեց: Բայց այդ օրը Սիփանս անընդհատ զանգել էր հայրիկին, քույրիկին, մորաքրոջը, ընկերներից մեկին, այն մարդկանց, որոնք իր կյանքում ամենաթանկն էին: Անընդհատ զանգել էր, ամուսինս ասում է՝ անջատում էինք, նորից էր զանգում՝ ի՞նչ եք անում, բայց որևէ այլ բան չի ասել…

Ողջ մնացած տղաները՝ իր ընկերներն են պատմում, որ երեք օր շորերով քնել, արթնացել են, իրենց ասել են, որ տավուշյան մարտերի նման մարտեր են լինելու, պատրաստ եղեք: Իրենց 7 հոգանոց ջոկը տագնապ ազդարարելուց հետո բարձրացել է դիրքեր»: Զրույցի ընթացքում Սիփանի մասին խոսելիս մայրիկն ու ես պարբերաբար ժպտում էինք: Ցավն ու կորուստը երբեմն իր մեջ նաև այս երանգն ունի. «Իր մասին խոսելիս միշտ ժպտում եմ, չեմ կարողանում արտասվել: Սպասում եմ իրեն: Երևի ինքս իմ մեջ այդպես եմ որոշել, որ պետք է սպասեմ, եթե չսպասեի, վաղուց չէի լինի: Իմ ուժն ինքն է: Մեր բոլոր տղաները պետք է հիշվեն, դեռ մի ամբողջ կյանք ունեին ապրելու, երազանքներ ունեին»:

Հ. Գ. Սիփան Սողոմոնյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Անձնուրաց զինվոր» մեդալներով: Արցախի ՊԲ-ի կողմից հետմահու պարգևատրվել է պատվոգրով՝ լավ ծառայության համար: Սիփանը հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի