Հունվարի 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն. առաջիկա 5 օրվա կանխատեսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում hունվարի 7-ին, 10-11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունվարի 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավաիճակների նախարարության կայքը, քամին կլինի արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4, գիշերը՝ 4-6 աստիճանով, իսկ հունվարի 10-ին կնվազի 3-6 աստիճանով:

Երևանում հունվարի 6-ին, 8-9-ին սպասվում է ձյուն, 7-ին և 10-ին՝ առանց տեղումների եղանակ:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



