Օբաման Անկարային կոչ է արել դուրս բերել թուրք զինվորականներին Իրաքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի հետ հեռախոսազրույցում Թուրքիային կոչ է արել Իրաքից դուրս բերել բոլոր ռազմական ուժերը, որոնք այնտեղ են գտնվում առանց պաշտոնական Բաղդադի թույլտվության: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Նախագահ Օբաման հաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և Թուրքիային կոչ է արել անել նույնը՝ դուրս բերելով ցանկացած ռազմական ուժ, որոնց ներկայությունը չի թույլատրվել Իրաքի կառավարության կողմից»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Իրաքի վարչապետն ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիան չի պահպանում երկրի հյուսիսային մասից իր զորքերը դուրս բերելու համաձայնությունը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



