Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է իրենից ներկայացնում շների գարեջուրը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպիսի հրաշք ըմպելիք ասես գոյություն ունի աշխարհում, իսկ ալկոհոլային ոլորտը հատկապես բազմազան է: Այնուամենայնիվ, անգամ հիմա հայտնվում են գյուտարարներ, որոնք առաջարկում են նոր բաղադրություններով և նշանակության խմիչքներ: Այս ամենից անմասն չեն մնացել նաև մեր փոքրիկ ընտանի բարեկամները: Օրինակ՝ ստեղծվել է անսովոր գարեջուր շների համար: Ո՞վ կմտածեր, որ մի օր կենդանիների խանութներում շների համար գարեջուր կվաճառվի: Բայց այդպիսի անսովոր խմիչք ստեղծել հաջողվել է: Տարօրինակ է, բայց այդ ապրանքը պահանջարկ ունի, և որոշ ընտանի կենդանիների տերեր իրենց շների համար գարեջուր են գնում. ըստ երևույթին, այս կերպ նրանք ցանկանում են իրենց ամենամոտ ընկերոջ հետ գարեջուր խմել:

Սկզբից կենդանիների խանութների սեփականատերերը հրաժարվել են շների գարեջուր վաճառել, բայց հետո, տեսնելով, որ այն պահանջարկ ունի, հաշտվել են այդ մտքի հետ և սկսել վաճառել: Շատերն են նշում, որ իրենց շները մեկ անգամ փորձելով գարեջուր՝ սիրում են այն: Արտաքին տեսքով և տարողությամբ շների գարեջուրը չի տարբերվում սովորական գարեջրից, սակայն շան գարեջրի պատրաստման համար օգտագործվում է տավարի մսի, իսկ ավելի հաճախ՝ հավի մսի արգանակ: Քանի որ սպիրտը տոքսիկ է շների համար՝ շան գարեջուրն իրականում ոչ ալկոհոլային ըմպելիք է: Բացի դա, այդ գարեջուրը չի պարունակում գազի պղպջակներ, ուստի շները չեն ունենում միզուղիների խնդիրներ: Ըմպելիքն անվանել են գարեջուր միայն այն պատճառով, որ նրա բաղադրության մեջ մտնում է նաև գարու ածիկ, որը շների մազերին փայլ է հաղորդում:

Ընդ որում, հնարավոր չի եղել շրջանցել հավելանյութերը և կոնսերվանտները. գարեջուրը պարունակում է լիմոնաթթու, նատրիումի բենզոատ և կալիումի սորբենտ: Սակայն շնատերերին այդ ամենը չի անհանգստացնում. նրանք, գնելով այս գարեջուրը, պարզապես վայելում են ուրբաթ երեկոն մի գավաթ գարեջրով՝ իրենց սիրելի կենդանիների հետ «գավաթ գավաթի տալով»: Որոշ շնատերեր նշում են, որ երբ կենդանին հիվանդության կամ այլ պատճառով հրաժարվում է սննդից, գարեջուրը շատ է օգնում, քանի որ նրա մեջ մսային արգանակ է: Այնուամենայնիվ, չնայած նրան, որ այդ ըմպելիքը արգանակի համ ունի, որոշ շներ հրաժարվում են այն խմել և անգամ աշխատում են չմոտենալ դրան: Մասնագետները խորհուրդ են տալիս շնատերերին՝ տնային պայմաններում պատրաստել գարեջուր, քանի որ խանութներում վաճառվողները շատ թանկ են:

Ներկայում շների գարեջուր արտադրվում է ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Ավստրալիայում և անգամ Ռուսաստանում, չնայած հետխորհրդային երկրներում շան գարեջուրն այնքան էլ պահանջարկ վայելող ապրանք չէ, ի տարբերություն ԱՄՆ-ի և Եվրոպայի: Ամերիկյան Bowser Beer ընկերությունն առաջինն է աշխարհում 2010 թվականին արտադրել գարեջուր շների համար: Այդ կապակցությամբ էլ ընկերությունը ստացել է World Records Academy հատուկ մրցանակ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր