Օրվա բաղադրատոմսը. Շոկոլադե բուլկի «Աստղ»
ՖՈՏՈԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Ալյուրը, խմորիչն ու շաքարավազը միացնում ենք իրար և հարիչով հարում։ Ավելացնում ենք 4 ձվի դեղնուցը, կաթը, աղն ու կարագը և կրկին հարում մինչև համասեռ զանգված ստանանք։ Պատրաստի խմորից գունդ ենք պատրաստում, դնում ամանի մեջ, ծածկում սննդային փաթեթով և դնում տաք տեղ` 1 ժամով:
Խմորը բաժանում ենք 4 գնդի: Յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք ու 20 սմ տրամագծով շրջան ենք բացում։ Առաջին շրջանը դնում ենք տապակի վրա, և վրան նուտելլա քսում։
- Ծածկում ենք երկրորդ շրջանով, նուտելլա քսում, երրորդն ենք դնում` նուտելլայով պատում, այնուհետև չորրորդ շերտով ծածկում։ Շրջանի կենտրոնում բաժակ ենք դնում և շրջան կտրում։ Սուր դանակով խմորը 16 հավասար մասերի ենք բաժանում։

- Այժմ խմորի երկու շերտերը վերցնում ենք և երկու անգամ պտտում իրենց առանցքի շուրջ հակառակ ուղղություններով:
Նույն գործողությունն անում ենք նաև մնացած շերտերի հետ և շերտերի վերջավորությունները շրջանի կենտրոնում ամրացնում ենք իրար։
- Անկյունները դեպի ներս ենք ոլորում և ձվի դեղնուցով պատում։ Թխում ենք 180 աստիճանում 15-20 րոպե մինչև ոսկեգույն, շագանակագույն երանգ ստանանք։

- Բարի ախորժակ։

Եթե չունենք նուտելլա, մեզ օգնության կգա ջեմը։ Ինչպես նկատեցիք շոկոլադե բուլկի պատրաստելու համար շատ ջանք պետք չի գործադրել:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



