Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շրջափակման 72-րդ օր․ Ինչ է կատարվում Արցախում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյակի կապակցությամբ։

35 տարիների ընթացքում համահայկական տիրույթում իրագործված ազգային ամեն մի ծրագրի գաղափարական հենքը 1988-ի իրադարձություններն էին: Երեք ու կես տասնամյակների ընթացքում մենք անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով: Այսօր էլ Ադրբեջանը շրջափակման միջոցով փորձում է կոտրել արցախահայության կամքը: ՊԱՅՔԱՐԸ պետք է դառնա մեր կյանքի բոլոր ասպարեզների կարգախոսը:

Արտահայտելով Արցախի ժողովրդի կամքն ու ցանկությունները` Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝

կոչ է անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ հայտարարություններից և հորդորներից զատ, գործնական քայլերով՝ քաղաքական, տնտեսական, ռազմական գործիքակազմերով, կանխել Ադրբեջանի էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը:

դիմում է Սփյուռքի և ՀՀ մեր հայրենակիցներին՝ հայ ժողովրդի արժանապատվությունը և լինելիությունը պաշտպանելու նպատակով համախմբել հայության ներուժը և համապատասխան քայլեր ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի ծավալապաշտական ու ագրեսիվ գործողությունները:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը` որպես ժողովրդի ձայնը ներկայացնող հավաքական մարմին, հավատարիմ է մարդու հիմնարար իրավունքներին և, առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության արժեքներով ու սկզբունքներով, վճռական է տրամադրված՝ իրացնելու իր պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու համաժողովրդական կամքը: Մեր խոնարհումը բերելով բոլոր ժամանակներում հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ իրենց կյանքը նվիրաբերած հազարավոր նահատակների հիշատակին, պատրաստակամ ենք շարունակել նրանց սուրբ գործը՝ հաղթական հանգրվանի հասնելու համար:

Համայն հայությանը և Արցախի բարեկամներին շնորհավորելով հիշարժան տոնի կապակցությամբ, լիահույս ենք, որ փետրվարյան զարթոնքը նոր լիցք կդառնա համազգային իղձերի իրականացման ճանապարհին»:

Արցախի Հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը և պետական նախարարը  ուղերձներ են հղել Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձում, մասնավորապես, ասված է․
 «1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես շրջադարձային ու վճռորոշ օր և դարձավ մեր ազգային ոգու վերածննդի, համայն հայության միասնականության ու համախմբման խորհրդանիշ: Այն նշանավորվեց որպես Արցախի վերածննդի օր:

35 տարի հետո էլ մեր որոշումը մնում է անփոփոխ, ոգին՝ անկոտրում, ուղին՝ անշեղ: Ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովուրդն իր տոկունությամբ ու հաստատակամությամբ ապացուցեց, որ ինչպես պատմական 88-ին, այնպես էլ այսօր տեր է իր ընդունած որոշմանը, տեր է իր ընտրած ուղուն և իր պապերի հողին, որը միշտ եղել է ու պետք է լինի հայկական»։

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ուղերձում, մասնավորապես, ասված է․
«Պայքարի ոգի ներարկած փետրվարյան ազգային վերածննդի շունչը և մեր հայրենիքի, պետականության համար թափված արյունն ու քրտինքը ներկա օրերում մեզ համար նոր ոգորումների մղիչ պետք է հանդիսանան: Դա է արցախցու կենսունակության ու հարատևության բանաձևը: 

Մեր ազգային հպարտությունն աներեր է: Այն ոչ ոք չի կարող խաթարել: Մենք վճռական ենք մեր պայքարում: Անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը:»:

ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձում, մասնավորապես, ասված է․
«Եթե չլիներ շարժումը, մենք  կորցրած կլինեինք  ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը: 

Արցախի ժողովուրդը  շարունակում է պայքարել ազատ, անկախ, արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի համար, այն բանի համար, որ մեր գլխին չկախվի էթնիկ զտման ու հայրենիքից արտաքսվելու սպառնալիքը: Դրան ի պատասխան հարևան Ադրբեջանի կողմից ստացել ենք պատերազմներ, մարդկային կորուստներ ու բարդ փորձություններ, որոնք շարունակվում են այսօրվա շրջափակման ու մեզ պատճառված դժվարությունների տեսքով: 

Բոլոր փորձություններով հանդերձ՝ Արցախը հայկական պահելու մեր կամքն անսասան է մնում: Բոլոր նրանք, ովքեր քննարկում են ու փորձում առանց մեզ վճռել Արցախի ճակատագիրը, այդպես էլ չեն հասկանում, որ մեր ճակատագիրը մենք մեր ձեռքն ենք վերցրել 35 տարի առաջ այս օրը»: 

Նախագահ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել։

Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ին բարձրաստիճան պետական այրերի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել:

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյակի կապակցությամբ։

«Չնայած անհավանական դժվարություններին և փորձություններին՝ Արցախի ժողովուրդը շարունակում է իր պայքարը հանուն պատմական հայրենիքում իր ազատ և անկախ գոյության՝ այդպիսով իրացնելով միջազգային իրավունքով, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների ինքնորշման իրավունքը»,- նշված է հայտարարության մեջ։ 

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը փետրվարի 12-16-ն աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում։

Այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել հասարակական, քաղաքական, փորձագիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Օրվա վիճակագրական թարմացումներ

6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 277 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 690 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 105 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

Ավելի քան 28,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Կարևոր փաստեր

Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։

Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել փողոց՝ հակամիգրանտական բողոքի ակցիաների Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ուկրաինան հարվածել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանի (տեսանյութ) Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Մինչև կեսօր ջուր չի լինելու՝ վթար է Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա 42-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Այսօր Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա․ Լուսինե Թովմասյան Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 10-ի համար Որպես մարզիչ գնացել էի «վա-բանկ», որպեսզի հաղթենք․ Եղիշե Մելիքյան Գալուզինը և Մուստաֆաևը քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային հարցերը Եվրոմիությունը պատրաստել է պատժամիջոցների 21-րդ փաթեթը. հարվածի տակ կհայտնվեն ՌԴ 90 բանկեր և կրիպտոցանցեր Դա ամենաբարդ սպորտաձևն է. Արման ԾառուկյանՀունիսի 10-ին, 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ում զգուշացրել են, որ նավթի համաշխարհային պաշարները ձգտում են դեպի բազմամյա նվազագույն ցուցանիշների Որպես մարզիչ գնացել էի «վա-բանկ», որպեսզի հաղթենք․ Եղիշե Մելիքյան Ամիսներ շարունակ լրիվ նույն ձևաչափով մեզ մոտ տեղադրված էր սիրտը, հետո կողպեքը․ խաչի 5-րդ օրը հիշեցին ինչ-որ «օրենք»․ Սիրուշո Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանՄիջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում Բախվել են 2 «Toyota Camry»-ները․ 1 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց Իշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացված42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ իրանագետ Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց պայքարը ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլում Այսօր երեկոյան սպասվում է Վեներայի և Յուպիտերի մերձեցում. Լևոն Ազիզյան Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին NASA-ն հայտնել է Artemis III առաքելության անձնակազմի անունները Վերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանՀայաստան-Մոլդովա հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով Ամերիկյան ուղղաթիռը խnցվել է Հորմուզի նեղուցի տարածքում․ Միացյալ Նահանգները պարտավոր է պատասխանել. Թրամփ Արտակարգ դեպք. 2-ամյա աղջնակի են տեղափոխել «Մուրացան» բկ Բելառուս - Հայաստան՝ ուղիղ Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7,595 արձանագրություն․ ՆԳՆ Արայիկ Հարությունյանի պաշտպանը միջնորդել է անմեղ ճանաչել նրան Պարոնյան թատրոնում կայացավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» հոգեբանական դրամայի պրեմիերան Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանՎթար է. հունիսի 10-ին և 11-ին 24 ժամ ջուր չի լինելու Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը «Պռեգոմեշ»-ի ցուցափեղկից խաչի հեռացման մասով Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանԲուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը Արարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցԻրանում հայտնել են այաթոլլա Խամենեիի հուղարկավորության ժամկետները