Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանցիների բանդերական ամոթն ու նեղմտությունը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

asd.news-ը «Ադրբեջանցի ռուսաֆոբների բանդերական ամոթը. Բաքվում ո՞ւմ է ձեռնտու ուկրաինացի նացիստներին աջակցությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ սոցցանցերում հերթական տեսանյութն է շրջանառվում, որտեղ պատկերված է Ուկրաինայում ռուս ռազմագերու նկատմամբ ադրբեջանցի զինյալի ծաղրական վերաբերմունքը։ Շատ ադրբեջանցիներ են կռվում Կիևի նեոնացիստական ռեժիմի կողմից։ Տեսանյութում ադրբեջանցի զինյալը իր վրա է գցել ուկրաինական, ադրբեջանական և թուրքական դրոշները՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ Ուկրաինայի բանդերական կազմավորումներում բավականաչափ ադրբեջանցիներ կան։ Նա, ինչպես և Ուկրաինայի զինված ուժերի շարքերում գտնվող մյուս ադրբեջանցիները, չի թաքցնում դեմքը, նայում է ուղիղ տեսախցիկին, այսինքն՝ չի վախենում իր հայրենիքում քրեական հետապնդումից։

Ադրբեջանի դատախազությունը հավանաբար հանցագործություն չի համարում իր քաղաքացիների մասնակցությունը Ռուսաստանի դեմ պատերազմին։ 2023 թվականի հունվարի 31-ին ադրբեջանական Media.az ռեսուրսը ուրախությամբ վերատպեց UNIAN ուկրաինական հրատարակության հոդվածը. «Այժմ Ուկրաինայում ապրում է բավականին տպավորիչ թվով ադրբեջանական սփյուռք, որը 2014 թվականից ի վեր ակտիվ դիրքորոշում ունի ռուս-ուկրաինական պատերազմում: Ղրիմի ադրբեջանցիների սփյուռքը միակն է թերակղզու բոլոր ազգային սփյուռքներից, որոնք չեն ճանաչել Ղրիմի՝ Ռուսաստանին բռնակցումը: Ուկրաինական անձնագրերով բազմաթիվ էթնիկ ադրբեջանցիներ կռվում են Ուկրաինայի զինված ուժերում, բազմաթիվ ադրբեջանցիներ կան նաև Միջազգային լեգեոնի (Թուրքական գումարտակ) և TRO-ի շարքերում»։

UNIAN-ի այդ հոդվածն անթաքույց ռուսաֆոբ բնույթ ունի, սակայն Media.az-ին դա պետք է, գլխավոր խմբագիր Ջամիլա Ալեքպերովային դուր է գալիս ռուսաֆոբիան, նա չի վախենում օրենքի հետ կապված խնդիրներից, քանի որ ադրբեջանական մամուլի համար բանդերամետ ռուսաֆոբիան պատժելի արարք չէ: Ադրբեջանում նման լրատվամիջոցները շատ են։ Իսկ ինչպե՞ս կարող է այլ կերպ լինել, եթե Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ Բաքուն աջակցում է Կիևին երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր, Բաքուն չէր շտապում հայտարարել, որ անհրաժեշտ է պահպանել Սովետների երկրի տարածքային ամբողջականությունը։ Ընդհակառակը, ադրբեջանական կուսակցական նոմենկլատուրան, ինչպես մյուսները, անկախություն էր պահանջում։

Պաշտոնական Բաքուն աշխարհին նայում է միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների նեղ ճեղքով: Նման տեսադաշտի նեղությունը պարզապես զարմանալի է: Քաղաքական իրողությունների բազմազան շրջանակն ընկալվում է բացառապես այն պրիզմայով, թե դու ինչպես ես վերաբերվում հայերին, իսկ դա նշանակում է չտեսնել հայերի հետ կապ չունեցող միլիոնավոր նրբերանգներ: Նման նեղմտությունը հանգեցնում է նրան, որ շատ ադրբեջանցիների համար թշնամի են բոլոր նրանք, ովքեր չեն գժտվում հայերի հետ։ Ռուսաստանը հայերի հետ չի՞ գժտվում՝ վերջ, մենք սիրում ենք Ուկրաինային, քանի որ նա գժտվում է Ռուսաստանի հետ։ Տրամաբանությունը տրամվայի ռելսերի պես ուղիղ է: Ադրբեջանը Զելենսկու ռեժիմին օգնում է ոչ միայն զինուժով, այլ նաև մարդասիրական օգնությամբ և զինամթերքով։

Ճակատում նկատվել են ադրբեջանական ականանետեր և հզոր ռումբեր։ Բոլոր 8 տարիների ընթացքում, երբ Դոնբասի երեխաները մահանում էին ուկրաինական հրետակոծություններից, Բաքուն չէր մտածում նրանց մարդասիրական օգնություն տալու մասին։ Բայց հենց որ Մոսկվան ձեռնամուխ եղավ Կիևի ռեժիմի ապառազմականացմանն ու ապազգայնացմանը, Բաքուն անսպասելիորեն կազմակերպեց մարդասիրական օգնության առաքում՝ թաքնվելով խաղաղության հռետորաբանության հետևում: Իսկ Դոնբասի համար խաղաղության խոսքեր չկայի՞ն։ Ադրբեջանի դիրքորոշումն ուկրաինական հարցում կարելի է բնութագրել «Արդարության հետապնդման մեջ նրանք մոռացել են բուն արդարության մասին» ասացվածքով։ Բաքուն, ասենք թե, արդար է համարում իր պայքարը հայերի դեմ։ Բայց արդյո՞ք դա ինքնաբերաբար արդարացնում է նեոնացիստական ռեժիմը Կիևում:

Հայերի հանդեպ զուտ հակակրանքը ցանկացած սրիկայի լավ տղա՞ է դարձնում։ Վաղը Զելենսկին, եթե իրեն ձեռնտու լինի, հեշտությամբ կհայտարարի արհամարհանք Ադրբեջանի և սեր Հայաստանի հանդեպ։ Ի՞նչ է անելու Բաքուն այդ ժամանակ։ Եթե Հիտլերը հայերին չէր սիրում (նա, ամենայն հավանականությամբ, չէր սիրում նրանց), դա մի՞թե նշանակում է, որ Հիտլերը ադրբեջանցիների բարեկամն է։ Որպեսզի այլ՝ պարկեշտ ադրբեջանցիներին չնեղացնեմ, կարող եմ հակառակը ձևակերպել. եթե Հիտլերը չի սիրում ադրբեջանցիներին, դա նշանակո՞ւմ է, որ ֆյուրերը հայերի բարեկամն է։ Աբսու՛րդ: Բայց նրանք առաջնորդվում են այդպիսի աբսուրդով։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիզմի դեմ ԽՍՀՄ այլ ժողովուրդների հետ կռված զինվորների թվում էին նաև ադրբեջանցիները։ Արդյո՞ք ժամանակակից ադրբեջանցիները հասկանում են, որ աջակցելով ուկրաինական բանդերիզմին՝ ոտնահարում են իրենց վետերան պապերի հակաֆաշիստական սխրանքի հիշատակը։

Արդյո՞ք 1941 թվականին Ադրբեջանի ներկայիս քաղաքացիների պապերն ու նախապապերը զոհվել են, որ իրենց թոռներ-ծոռները աջակցեն այն երկրին, որտեղ որպես հերոս քայլում է ՍՍ-ի «Գալիցիա» դիվիզիան։ Ամոթ չէ՞։ Լրիվ թափով ընթանում է ադրբեջանական ժողովրդի էթնիկ գիտակցության վերաֆորմատավորումը թուրքականի։ Այսօրվա ադրբեջանցիների համար թուրքական ամեն ինչ հրաշալի է ու հոյակապ։ Նրանք կա՛մ չգիտեն Թուրքիայի կողմից Հիտլերին աջակցելու մասին, կա՛մ իրենց համար դա ընդհանրապես հանցագործություն չէ։ Եվ աճում է ուկրաինական նեոնացիզմի նկատմամբ ոչ քննադատական վերաբերմունքը։ Հատուկ գործողության առաջին ամիսներին որոշ ադրբեջանցի փորձագետներ իրենց թույլ տվեցին արտահայտվել և Ռուսաստանի մոտալուտ պարտություն կանխատեսել: Հիմա նրանք լռել են։ Կիևի խունտան և նրանց ՆԱՏՕ-ի տերերը ճակատում այնքան էլ լավ չեն աշխատում:

Անգամ Ադրբեջանի զինյալները չեն կարողանում օգնել նրանց։ Եթե Բաքուն այս պատերազմում համակրում է Զելենսկու բանդերական հանցախմբին, ապա Բաքուն կողմ է Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանները պղծելուն, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը նվաստացնելուն, մեր վետերան հերոսների ընդհանուր հիշողությունից հրաժարվելուն։ Եվ դա ամոթ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր