Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գրպանը ուղե՞րձ էին գցել. կամ՝ «եկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ՝ փետրվարի 20-ին, Արցախյան շարժման 35-րդ տարելիցն էր: Մի շտապեք ուղղել, գիտենք, որ ճիշտը «տարեդարձն» է, բայց Նիկոլի գլխավորած գործող իշխանությունն այն աղետը բերեց այդ շարժման բովանդակության ու արդյունքների, Արցախի ու Հայաստանի գլխին, որ հաղթանակները պարտության վերածվեցին, տոները՝ սգի ու վշտի, տարեդարձներն էլ՝ տարելիցների ու «հիշատակի օրերի»: Հա, ու Նիկոլ Փաշինյանը փետրվարի 20-ի առիթով հանդես է եկել «ՀՀ վարչապետի ուղերձով»: Այդ փաստաթղթի մի երկու տող ընթերցելու նախնական տպավորությունն այն էր, որ «նախկինները» Նիկոլ Փաշինյանի «գրպանն» ուղերձ են գցել: Չնայած, չէ, ինչինչ, բայց նման տեքստով ուղերձ, թեկուզ սևագիր տարբերակով, «նախկինները» չէին կազմի, հաստա՛տ: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա միանգամից աչք է ծակում, որ նախ՝ Արցախյան շարժումը նա նշում է որպես «Ղարաբաղյան շարժում», ըստ որում՝ 1 անգամ մեծատառով, մեկ անգամ՝ փոքրատառ:

Առհասարակ, ուղերձում Փաշինյանը նշում է «Լեռնային Ղարաբաղ»: Ավելին, չի նշում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Համեմատության համար նկատենք, որ նույն Նիկոլ Փաշինյանը, օրինակ՝ 2021թ. փետրվարի 20-ին նույն առիթով տարածած ուղերձում ոչ միայն ամենուր հիշատակում է Արցախ բառը, այլև ուղերձը 2 տարի առաջ ավարտում է, ի մասնավորի, հետևյալ կոչով. «Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը» (կասկածողները կարող են համոզվել «ՀՀ վարչապետի» պաշտոնական կայքէջում, ինչպես ասում են, քանի դեռ չեն ջնջել): Իսկ հիմա՝ միայն «Լեռնային Ղարաբաղի հայություն», շատ-շատ՝ «Արցախի հայություն, արցախցիներ» ու ոչ մի «Արցախի Հանրապետություն», առավել ևս՝ ոչ մի «կեցցե՜»: Նիկոլ Փաշինյանը շարունակում է «աճել», հատկապես Մյունխենից հետո կամ Մյունխենի խորապատկերում, որտեղ նրա ներկայությունը դիպուկ բնորոշվում է հինավուրց ասացվածքով, այն է. «Կաղ էշով քարավանին էր խառնվել»:

Վերադառնանք Փաշինյանի երեկվա ուղերձին, որտեղ նաև կոպիտ սխալ կա, մասնավորապես հետևյալ սխալը. «...1988 թվականի փետրվարի 20-ից սկիզբ առած բողոքի ինքնաբուխ ու բազմամարդ ցույցերը...»: Միայն միտումնավոր խեղաթյուրման նպատակ ունեցողը կարող է Արցախյան շարժման ծավալման մեկնակետ համարվող 1988թ. փետրվարի 20-ի ցույցն անվանել որպես բողոքի ցույց, ավելին՝ այն նշել որպես ինքնաբուխ: Ի՞նչ ինքնաբուխի մասին է խոսքը, եթե շարժման խմորումը ու ստորագրահավաքը սկսվել էին շատ ավելի վաղ: Ավելին, Արցախյան շարժման առաջին ցույցերում շեշտը ոչ թե բողոքն էր, այլ պահանջը, կոնկրետ Արցախի ու Հայաստանի վերամիավորման, ավելի կոնկրետ՝ ԼՂԻՄ-ը ադրբեջանական ենթակայությունից հանելու և Հայկական ԽՍՀ ենթակայությանը հանձնելու պահանջը: Իսկ Նիկոլ Փաշինյանը երեկվա ուղերձում, օրինակ՝ նշում է. «35 տարի անց էլ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ»:

Բայց համեստորեն լռում է այն մասին, որ նման իրավիճակի գլխավոր պատասխանատուն ու հիմնական պատճառը ի՛նքն է, հիշատակված 35-ից վերջին 5 տարին ի՛ր վարած անպատասխանատու քաղաքականությունը, քայլերն ու որոշումները: Նիկոլ Փաշինյանն ուղերձում անդրադառնում է Արցախից մնացած բեկորի շրջափակված լինելուն և ապաշրջափակելու եղանակ է համարում... «Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնել»-ը, որի ուղղությամբ, իբր, ինքն ու իր կառավարությունը ջանքեր են գործադրում: Այսինքն, իրենք, իբր, միջազգային հանրությանն անընդհատ բզում են, որ վերջինս ճնշի Ադրբեջանի վրա, որ Ալիևը շրջափակումը դադարեցնի: Հա՜, չափազանց իրատեսական ու գործնական եղանակ է: Չտեսա՞ք, թե Ալիևն ինչպես էր լքլքում, ահուդողից կափկափում Մյունխենում: Իսկ Փաշինյա՜նը... Փաշինյանն ի՞նչ: Ուղերձներ շարադրելու փոխարեն, էն է՝ գնացել էիր, Մյունխենում բլբուլ կտրեիր:

Վերջում էլ Փաշինյանը Արցախի հայությանը կոչ է անում ամուր ու անկոտրում լինել, իսկ ինքն էլ ուժերը պիտի կենտրոնացնի «խաղաղության օրակարգի» վրա: Կարելի է վերծանել այսպես՝ «եկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք»: Հա, ի դեպ, Արցախյան շարժման էությունը ազգային ինքնորոշման իրավունքն ու այդ իրավունքի իրացումն է: Ըստ Նիկոլ Փաշինյանի, «Մեծ հաշվով, խաղաղ, արժանապատիվ և անվտանգ կյանքն է եղել Ղարաբաղյան շարժման բովանդակային նպատակը, և մենք պիտի շարժվենք այդ նպատակին ընդառաջ»: Տեսնում ենք, թե ինչպես է նրա իշխանությունը «շարժվում» այդ նպատակին ընդառաջ, հատկապես անվտանգության պահով: Մի քիչ էլ որ «շարժվի», ոչ միայն Արցախից, այլև Հայաստանից բան չի մնա: Իսկ առհասարակ, ուղերձ հղելու փոխարեն ավելի լավ կլիներ, որ Ն. Փաշինյանը բացեիբաց հայտարարեր, թե կոնկրետ է՛լ ինչեր է պայմանավորվել Ալիևի հետ: Ինքն էր, չէ՞, ասում, որ հենց համաձայնելու տարբերակ տեսնի, կգա, հրապարակում կասի, որ «ժողովուրդը որոշի»...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին