Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Փաշինյանն ուզում է Հայաստանին զրկել ինքնիշխանությունից՝ անընդհատ խոսելով ինքնիշխանության մասին». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը, ինչպես հայտարարեցին իշխանությունները, ավարտել է խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները: Զուգահեռ հայտարարել են նաև, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացն արագացնելու որոշում կա: Կառավարության նիստի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ պատրաստ է կրել խաղաղության պայմանագրի ստորագրման պատասխանատվությունը:

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ թեմաներին՝ դիտարկելով առկա իրողությունները: Փորձագետը խոսեց նախ խաղաղության պայմանագրի ստորագրման պատասխանատվությունը կրելու խոստման մասին: «Խոսելը հեշտ է, բայց Նիկոլ Փաշինյանն իրականում երբեք ոչնչի համար պատասխանատվություն չի կրել: Նա երբեմն նման հայտարարություններ է անում, բայց երբ պատասխանատվություն կրելու ժամանակն է գալիս, մարդկանց խաբելու համար լայնածավալ քարոզչություն է սկսում իրականացնել: Երբ ինչ-որ գյուղ կամ տարածք է հանձնում, մարդկանց ուշադրությունը կարող է շեղել՝ հիշելով, օրինակ՝ «Կուկուռուզնիկի» նախկին շենքը: Այնպես որ, պատասխանատվության մասին հերթական ելույթը պարզապես դատարկախոսություն է, մարդկանց խաբելու հերթական միջոցը, որ մեղմացնի մարդկանց ընկալումը, ցույց տա, թե իբր գործ ունենք ոչ թե անդառնալի, այլ շրջելի գործընթացի հետ: Իսկ իրականում իր քաղաքականության նպատակը հայկական Արցախը վերացնելն է, ինչը բազմիցս է ապացուցել: Փաշինյանն իրականում միայն մի հարցում է արհեստավարժ՝ խոսելու: Նա արհեստավարժ խոսում է, մարդկանց մոլորեցնում է, բայց խոսքերի հետևում որևէ բովանդակություն չկա: Այս խոսքերը միայն ժողովրդին խաբելու գործիք են, որպեսզի կարողանա իր ծրագիրն իրականացնել: Ես բացարձակապես չեմ կիսում այն կարծիքը, թե Փաշինյանի նպատակն իր իշխանությունը պահելն է: Իհարկե, այդ նպատակն էլ ունի, բայց գլխավորը իր քաղաքականությունն ավարտին հասցնելն է, այդ թվում՝ Հայաստանին ինքնիշխանությունից զրկելը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Միքայելյանը:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, նա շեշտեց. «Ավելի վաղ Ալիևն առաջ բերեց 5 կետանոց պլան, որի վրա պետք է կառուցված լիներ խաղաղության պայմանագիրը: Այնտեղ հիմնականում երեք դրույթ կար, որոնք բերում էին մեկ ընդհանուր կետի, ըստ որի՝ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախից: Հետո Փաշինյանը 6 կետանոց տեքստ առաջ բերեց՝ ներկայացնելով այնպես, թե Հայաստանն ուրիշ կարծիք ունի: Հետո «վաշինգտոնյան» փաստաթղթի արտահոսք եղավ, այնուհետև հրապարակվեց Սոչիի հայտարարությունը, որոնք ևս վկայեցին այն մասին, որ գործընթացն Ադրբեջանի օրակարգով է ընթանալու: Սա ցույց է տալիս, որ Փաշինյանը կա՛մ չի ցանկանում ոչ միայն Արցախի, այլ, առհասարակ, բոլոր վիճելի թեմաների շուրջ վիճել, կա՛մ էլ նման քաղաքականություն իրականացնելու ունակություն չունի: Ես կարծում եմ՝ ցանկություն չունի, որովհետև հակառակ դեպքում պարզ է, թե ինչպիսի արտաքին ու անվտանգային քաղաքականություն պետք է իրականացվի, մինչդեռ այդ ուղղություններով ոչինչ չի արվում, իսկ հայտարարություններով թոզ փչել միշտ էլ հնարավոր է: Ընդհանուր առմամբ, հնարավոր «խաղաղության պայմանագիրն» արդեն Հայաստանի ամփոփ, ամբողջական կապիտուլ յացիան է լինելու:

Ավելին, այն միգուցե ավելի ծանր լինի, քան առաջինն էր. այս դեպքում արցախահայությունը ստիպված է լինելու զրկվել տներից: Եթե առաջինը եղել է ազգային նսեմացում, երկրորդով արդեն քաղաքական և ինստիտուցիոնալ առումով ամրագրվելու է, որ Հայաստանն այլևս ունակ չէ և չի կարող սուվերեն քաղաքականություն ունենալ: Այսպիսով, Փաշինյանն ուզում է Հայաստանին զրկել ինքնիշխանությունից՝ անընդհատ խոսելով ինքնիշխանության մասին: Հայաստանին զրկում են ինքնիշխանությունից՝ կախյալ դարձնելով Թուրքիայից:Հայաստանն այդպիսով կդառնա Արևմուտք-Արևելք տնտեսական գոտու մաս, Հայաստանն օղակ է լինելու: Այս ամբողջ քաղաքականության իմաստը սա է, որտեղ ՀՀ-ն ու Արցախն ընդամենը խոչընդոտ են դիտարկվում: Իսկ Փաշինյանն ընդունում է մեր ոչ բարեկամ երկրների ծրագրի համատեքստը ու գնում է նրանց թելադրած պայմանների ճանապարհով՝ Հայաստանին զրկելով ինքնիշխանությունից: Փաշինյանը գիտի, որ մարսել է առաջին կապիտուլ յացիան, և հիմա մտածում է, որ կմարսի նաև խաղաղության պայմանագիր կոչվածը»:

Հրանտ Միքայել յանը նկատեց՝ երբ Փաշինյանը գիտակցելով հայտարարում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ցեղասպանություն իրականացնելն է, բայց նշվածի դեմ որևէ քաղաքականություն չի վարում, երկու խնդիր կարող է լինել: «Ուրեմն, կա՛մ նրա համար այդ գինն ընդունելի է, կա՛մ իր նպատակն էլ է դա: Եթե որևէ մեկը մտածում է, թե «խաղաղության պայմանագրով» ուղղակի ամրագրվելու է խաղաղությունը, սխալվում է: Եվ ես չեմ կարծում, որ Փաշինյանը կարող է մտածել, թե այդպիսով խաղաղություն է ամրագրվելու: Ոչ: Նա տիրապետում է իրականությանը, բանակցային գործընթացին ու արտաքին քաղաքական իրողություններին: Բացառվում է, որ չպատկերացնի, սխալվի, ինչի մասին հաճախ են ասում՝ այդպիսով արդարացնելով նրան: Նա հստակ քաղաքականություն է իրականացնում: Եթե Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը ցեղասպանությունն է, ապա պետք է ընդդիմանալ նշվածին: Երբ չես ընդդիմանում ու Արցախի փոխարեն հումանիտար օգնություն ես ուղարկում Թուրքիայի կողմից վերահսկվող Կիլիկիայի տարածքներ, ապա, իհարկե, քաղաքականության վեկտորը սրանով ակնհայտ է երևում: Այստեղ խնդիրն օգնություն տրամադրել - չտրամադրելը չէ: Սա ո՛չ վատ է, ո՛չ լավ: Այստեղ հարցն այն է, թե ինչ նպատակով է դա իրականացվում. հիմքում Հայաստանին ցանկացած գնով «Արևմուտք-Արևելք» գծի մեջ մտցնելու քաղաքականությունն է: Եթե տեսականորեն պատկերացնենք, որ հայկական շահը հաշվի առնելով են այս քայլերին գնում, որ որոշակիորեն մեղմացնեն Թուրքիայի ագրեսիվ մոտեցումները, ապա անգամ այդ տեսանկյունից է կոպիտ սխալ. խաղաղություն մուրալը երբեք որևէ օգուտ չի տվել»:

Ըստ փորձագետի, սակայն, այստեղ այլ խնդիր կա: «Իրենց Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավում է պետք, և փորձում են թուրքական հասարակության կարծիքի վրա աշխատել, ավելի ընկալելի դարձնել Հայաստանը: Մեծ հաշվով, Թուրքիայի հետ սահմանը բացելու գործընթացը կարող է արագանալ, մանավանդ որ Փաշինյանը հայտարարել է խաղաղության պայմանագիրը ստորագրելու և, առհասարակ, իրենց բոլոր պայմանները կատարելու պատրաստակամության մասին: Հիշենք նաև, որ հենց ինքն է ամբողջությամբ փակել Հայոց ցեղասպանության թեման, հրաժարվել է հայոց պահանջատիրությունից, որը թուրքերի գլխավոր խնդիրն էր: Հիմա մնացել է միայն Արցախի մնացած տարածքները հանձնելու գործընթացը, որն իրականացնելու դեպքում թուրքերը կարող են սահմանը բացել և արդեն ներթափանցել Հայաստան»,-ասաց նա՝ շեշտելով, որ երկրաշարժից տուժած Թուրքիային օգնելը հենց վերոնշյալ քաղաքականության շրջանակներում էր:

«Ի դեպ, հիմա լայնածավալ քարոզչություն է իրականացվում՝ ցույց տալու, թե «մենք լավն ենք, մենք մարդասիրական օգնություն ենք տրամադրում»: Մարդիկ սկսեցին մեր լավը լինելը Թուրքիային աջակցելու հետ կապել, մինչդեռ լավը լինելն իրականում տարբեր ձևով կարող է արտահայտվել: Երբ թուրքերին աջակցում ես այն ժամանակ, երբ Թուրքիան մեզ միայն պատերազմով է սպառնում, հարձակվում է, դա ոչ թե լավը լինել է, այլ ուղղակի ջայլամի քաղաքականություն: Սա այն դեպքում, եթե համարենք, որ Փաշինյանն այս ամենը չգիտակցված է իրականացնում: Բայց նորից եմ շեշտում՝ ամեն ինչ մտածված է, և սա ցանկացած գնով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում է նշանակում: Իրականում ցանկացած նոր գործընթաց սկսելիս գծվում են դրա շրջանակները: Այս դեպքում դրվելու են թե՛ իրավական, թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ նաև քաղաքական շրջանակներ: Նման ձևով հաստատված հարաբերություններում Թուրքիան միշտ հանդես է գալու թելադրողի կարգավիճակում:

2008-ից 2010 թվականներին Սերժ Սարգսյանը փորձեց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, և նա դա փորձեց անել հավասարը հավասարի հետ կարգավիճակով: Այդ փորձը չստացվեց, չնայած որոշակի հաջողություններ եղան այդ ճանապարհին: Իսկ Փաշինյանը հաստատում է հարաբերություններ՝ որպես ոչ թե հավասարը հավասարի, այլ ստորացված, ենթակա կարգավիճակով: Հարաբերությունների հաստատման ներկայիս ֆորմատը սա է, ինչի հետևանքները պետք է գիտակցել: Մարդկանց խաբում են, ասում՝ թոշակները բարձրանալու են, տնտեսությունը զարգանալու է: Սա կատարյալ հիմարություն է: Գները կարող են իջնել, բայց զուտ նրա հաշվին, որ հայկական արտադրողը կփոխարինվի թուրքական արտադրողով»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի