Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի ճակատագիրը որոշելու երկակի «մանդատը». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի արդյունքներն օգտագործելով՝ Ադրբեջանն առաջին հերթին փորձում է իրավական ու դիվանագիտական դաշտում լեգիտիմացնել իր հավակնություններն Արցախի նկատմամբ։ Եթե նախկինում, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ էին քաշվում երեք սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման հիման վրա հակամարտության կարգավորման տարբերակները, ապա հիմա իրավիճակը բոլորովին այլ է։ ՀՀ օրվա իշխանությունները համակերպվել են միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, դրա համար էլ անցած տարվա հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը համաձայնեց ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Ու հետաքրքիրն այն է, որ, այս ամենով հանդերձ, Փաշինյանը Հայաստանի նախկին նախագահներին է մեղադրում, թե նրանք արդեն ճանաչել էին Արցախը Ադրբեջանի կազմում՝ չնայած այն հանգամանքին, որ նախկինում երբեք Արցախյան հակամարտության շրջանակներում 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին հղում չի կատարվել։ Բացի այդ, Փաշինյանը, որը նախկիններին մեղադրում է Արցախին բանակցությունների սեղանից դուրս թողնելու հարցում, ինքն ընդհանրապես գնում է Արցախի սուբյեկտայնության ոչնչացման ճանապարհով։ Եվ այս ճանապարհի ցայտուն դրսևորումներից մեկն այն է, որ եթե նախկինում գործող հրադադարի փաստաթղթի՝ Բիշքեկյան արձանագրության տակ դրված էր նաև Արցախի ներկայացուցչի ստորագրությունը, ապա նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին փաստաթղթում Արցախը որևէ կերպ կողմ չի հանդիսանում։ Իշխանության գալուց հետո Փաշինյանը հայտարարում էր, թե Արցախի հարցի շուրջ բանակցելու համար Արցախի բնակչությունն իրեն մանդատ չի տվել։ Իսկ հետո այդ հանգամանքն օգտագործելով՝ նա նշում էր, թե դրա համար Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ։

Բայց այսպիսի դիրքորոշումը ոչ մի կերպ չխանգարեց, որ Փաշինյանն իր ստորագրությունը դնի Արցախի համար ճակատագրական՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ։ Ու այսքանից հետո զարմանալ պետք չէ, որ ՀՀ իշխանությունները ակտիվորեն շարունակում են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները՝ ընդունելով Ադրբեջանի սահմանած խաղի կանոնները։ Արդեն երկու ամիս է՝ ինչ փակված է Լաչինի միջանցքը, և Արցախում հումանիտար իրավիճակը արդեն ծայրահեղ կետի է հասել, սակայն ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն միջամտել կամ պարտադրել, որ Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները։ Դրա համար էլ, տեսնելով ՀՀ իշխանությունների այս դիրքորոշումը, միջազգային հանրության արձագանքն Ադրբեջանին ուղղված կոչերից այն կողմ չի անցնում։ Փոխարենը առկա պայմաններում Հայաստանը փորձում է հասնել նրան, որ քննարկումներ լինեն Բաքվի ու Ստեփանակերտի միջև։ Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե վերջապես Արցախն ինքնուրույն կարող է բանակցել Ադրբեջանի հետ։

Բայց իրականում այդ քննարկումը լինելու է այլ հարթության վրա։ Այսինքն՝ Արցախը ոչ թե դիտարկվելու է որպես առանձին սուբյեկտ, որն իրավահավասար մակարդակում է բանակցելու Ադրբեջանի հետ, այլ որպես Ադրբեջանի կազմում գտնվող սովորական համայնք։ Օրերս էլ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ներկայացնելով Արցախի հարցում Հայաստանի մոտեցումը, նշեց, թե պետք է տեսանելի մեխանիզմ ստեղծվի, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ՝ ԼՂ–ում ապրող հայերի անվտանգության, իրավունքների շուրջ։ Ընդ որում, ԱԽ քարտուղարի խոսքով, այս մեխանիզմների վերաբերյալ անդրադարձ կարող է լինել խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում։ Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները խաղաղության պայմանագրի շրջանակում վերջնականապես գնում են Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարի էջը փակելուն, փոխարենը մնում է Արցախում ապրող հայերի անվտանգության և իրավունքների հարցը։

Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները կրկին իրենց մանդատ են վերապահում Արցախի ապագան կանխորոշող այնպիսի պայմանների շուրջ բանակցելու, որը ոչ մի կերպ չի արտացոլում Արցախի բնակչության կամքը, այն է՝ որևէ տարբերակով Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս ամենը բավարար չէ, մամուլն անընդհատ տեղեկացնում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունները ակտիվորեն միջամտում են Արցախի ներքաղաքական կյանքին, ինչի արդյունքում բացառված չէ, որ Արցախում անգամ ներքաղաքական ճգնաժամ կարող է առաջանալ՝ խորացնելով հակասությունները և թուլացնելով արցախահայության դիմադրողականությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի