Կապիտուլյանտ ռեժիմի պարագայում մենք էլ «գրոշի» արժեք չունենք. Շարմազանով
ԲԼՈԳԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հիմա ոչ 2016,ոչ 2017,ոչ էլ նույնիսկ 2020 թվականն է։
2023-ի եւ աշխարհը,եւ ռեգիոնը փոխվել ու ավելի պրոբլեմատիկ են դարձել։
Սպառնալիքներն ավելացել են։
Մենք ենք թուլացել։
Ու նման իրողության պայմաններում զարմանալի է ոչ միայն ռեժիմի,այլ նաեւ ոչ իշխանական որոշ գործիչների անիրատեսական գնահատականները։
Մի բան հիշեք.ուժն է ծնում իրավունք։
Հակառակորդներին,միջնորդներին եւ դաշնակիցներին պահանջներ դնելուց առաջ հաշվարկեք սեփական ուժերը։
Մեկը Ռուսաստանին է հաթաթա տալիս,մյուսը՝ Մինսկի խմբի համանախագահության վերականգնման պահանջ է դնում,էն մեկն էլ՝ բողոքում է երկակի ստանդարտներից։
Այ ձեր ցավը տանեմ,մենք բոլորս միասին մի Նիկոլի չենք կարողանում իշխանազրկել,ի՞նչ ենք խոսում էլի…
Երբ կձեւավորվի ազգային իշխանություն,այն ժամանակ էլ մեզ հետ հաշվի կնստեն բոլորը։
Իսկ կապիտուլյանտ ռեժիմի պարագայում մենք էլ «գրոշի» արժեք չունենք։
Դաժան է,բայց՝ արդար… երեւի։
Հ.Գ. Հաղթողներին էլ չեն դատում։
Սերունդները կդատեն բան-ման՝ լիրիկա է։
1
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
2
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
3
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու
5
Մաhացել է երգչուհի Էմմա Պետրոսյանի մայրը



