Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞րն է Ռուսաստանի իրական քաղաքականությունը, և կարելի՞ է վստահել նրա խոսքին. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru-ն «Արդյո՞ք պետք է վստահել Ռուսաստանին և նրա խոսքին» վերնագրով հոդվածում գրում է, որ շարունակվում է Արցախի՝ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ փրկված հատվածի՝ Հայաստանի հետ կապող Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակումը, որն իրականացվել է, այսպես կոչված, ադրբեջանցի «բնապահպանների» կողմից։ Ադրբեջանական կողմի այս գործողությունները պետական ահաբեկչություն են և, ըստ էության, հայ ժողովրդի ցեղասպանության հերթական փորձ։ Թե ինչի են փորձում հասնել Ադրբեջանի իշխանությունները, պարզ է, բայց մեկ այլ կրիտիկական խնդիր էլ կա: Ո՞րն է Ռուսաստանի իրական քաղաքականությունը, և կարելի՞ է վստահել նրա խոսքին։

Ինչո՞ւ է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիան սիստեմատիկորեն անպատիժ մնում։ Ի՞նչ կլինի աշխարհում ռուսական «փափուկ ուժի» և նրա հեղինակության հետ։ Ցավոք սրտի, այդ առումով կանխատեսումները մռայլ են։ Մի՞թե կիրականանա Ռուսաստանի ապագայի այն աղետալի սցենարը, երբ իր խոստումների կատարման համար պատասխանատու հեղինակավոր տերությունից կլինի վերադարձ Մոսկվայի դքսության՝ եթե ոչ տարածքային, ապա գոնե միջազգային ազդեցության համատեքստում: Ռուսաստանի նախաձեռնած բոլոր ինտեգրացիոն նախագծերից իրականում գործում են միայն տնտեսականները։ Ինչ վերաբերում է քաղաքական նախագծերին և հատկապես անվտանգության ոլորտին, ապա այստեղ իրավիճակը խիստ բացասական է։ ԱՊՀ-ն կազմակերպություն է, որ եթե նրա բոլոր կառույցները հիմա լուծարվեն, ապա ոչ ոք դա չի նկատի։

ՀԱՊԿ-ը տարօրինակ կառույց է, որը միավորում է որոշ այնպիսի պետությունների, որոնց միջև անգամ պարբերաբար զինված բախումներ են տեղի ունենում։ Հայաստանում ՀԱՊԿ-ի հետ կապված թերահավատությունը գնալով ուժեղանում է։ Անգործությունը հիմնավորելու փորձերը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահմանի ենթադրյալ բացակայության հետ, չեն դիմանում քննությանը: Բավականին տարօրինակ են հայ-ադրբեջանական դիմակայությունը լուծելու համար ՀԱՊԿ-ի իբր գաղտնի ջանքերի և կուլիսային բանակցությունների մասին պատմությունները։ Փաստն այն է, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է, ապա ի՞նչ գաղտնի քայլերի մասին կարելի է խոսել։ Ցավոք, չի կարելի չնշել ռուսական կողմի դիրքորոշումը Հայաստանի այն փորձերի առնչությամբ, երբ անվտանգության հավել յալ երաշխիքներ գտնելու համար նա դրանք ակնկալում է ԵՄ-ից, ՄԱԿ-ից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից։

Ռուսաստանում բոլոր նման գործողությունները դիտարկվում են բացառապես Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի առճակատման պրիզմայով։ Բայց Հայաստանին մեղադրելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները գրեթե դավաճանելու մեջ՝ բուն ռուսական կողմի գործելակերպն է հարցեր առաջացնում։ Հայաստանը, որպես իր անվտանգության երաշխավոր, որևէ մեկ ուրիշին չէր փնտրի, եթե լիովին վստահ լիներ Ռուսաստանի պաշտպանության վրա։ Բայց որտե՞ղ ենք մենք տեսնում նման վստահության ծիլեր։ Ավա՜ղ։ Այն տոնայնությունը, որով փորձում են հայկական կողմին բարոյականություն սովորեցնել, վրդովեցնող է: Միևնույն ժամանակ, Հայաստանի «սորոսական» ղեկավարության մասին շրջանառվում է միֆ, որով փորձում են արդարացնել իրենց անգործությունը Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։

Բայց ոչ ոք չի կարող նշել, թե կոնկրետ ի՞նչ է արել Հայաստանը ռուսական շահերի դեմ, թեկուզ 2018 թվականից հետո։ Առանց չափազանցության, որո՞նք են փաստերը: Մյուս կողմից՝ պարզապես կա ԵԽԽՎ–ում Ռուսաստանի դեմ տրիբունալ ստեղծելուն Ադրբեջանի կողմ քվեարկությունը։ Հայկական կողմն այդ քվեարկությանը չի մասնակցել։ Պատկերացնում ենք, թե հիմա ինչ հիստերիա կլիներ ռուս պաշտոնյաների կողմից, եթե հայերը կողմ քվեարկեին։ Բացի դա, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր էթնիկ հայեր, ովքեր Ռուսաստանի քաղաքացիներ են, կռվում են ուկրաինացի նեոնացիստների դեմ: Միաժամանակ անընդհատ տեղեկություններ են հայտնվում Ուկրաինային աջակցող ադրբեջանական ելույթների և ուկրաինական նեոնացիստական կազմավորումներում կռվող ադրբեջանցիների մասին։ Արդյո՞ք ռուսական կողմը կարող է փոխել իրավիճակն ու ապացուցել իր հավատարմությունը դաշնակցային պարտավորություններին և այն, որ իր վրա սկզբունքորեն կարելի է հույս դնել որպես պաշտպանի և դաշնակցի։ Չնայած իրավիճակի բարդությանը, կարծում ենք, որ դա դեռ հնարավոր է անել։

Դա անելու համար ռուս խաղաղապահները պետք է լինեն հենց խաղաղապահներ և դադարեցնեն Լեռնային Ղարաբաղի հանցավոր շրջափակումը՝ ցրելով այդ «բնապահպաններին»: Այն, ինչի իրավունք նրանք հաստատ չունեն, դա այդ ամենին ուղղակի կանգնել ու դիտելու իրավունքն է։ Ռուսական պետությունը պետք է անվերապահորեն պաշտպանի Հայաստանի ինքնիշխան տարածքը ագրեսիայից այն սահմաններում, որոնք գոյություն ունեն ինքնիշխան Հայաստանի ի հայտ գալուց ի վեր։ Այս ամբողջ իրավիճակից ամենակարևոր ու դառը դասը Ռուսաստանի հայրենասերների համար է։ Մենք սովոր ենք «ինքդ մեռիր, բայց օգնիր ընկերոջդ» սկզբունքին։ Այո, կլինեն կորուստներ, բայց դա կլինի Ռուսաստանի պահպանված ու բազմապատկված պատիվն ու փառքը՝ որպես իր խոսքին և դաշնակցային պարտքին հավատարիմ երկիր։

Ռուսաստանում քիչ բան է հայտնի Արցախի և նրա ժողովրդի մասին։ Ուստի հարկ ենք համարում ասել, որ Ղրիմը Ռուսաստանին վերամիավորելուց հետո Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում հրավառություն է եղել։ Այնտեղ Ռուսաստանին միշտ մեծ սիրով են վերաբերվել, Լեռնային Ղարաբաղում գրեթե բոլորը տիրապետում են ռուսերենին, իսկ ռուս ժողովուրդն այնտեղ միշտ ամենաթանկ ու ողջունելի հյուրն է եղել։ Լեռնային Ղարաբաղն է ծննդավայրը Ռուսական պետության բանակի դրոշի տակ կռված հայ հայտնի գեներալների ու սպաների մեծ մասի, որոնց հիշատակն էլ է միտումնավոր և անխնա ոչնչացվել Ադրբեջանում: Արդյո՞ք մենք՝ ռուսներս, ամենասև երախտագիտությունը կցուցաբերենք նրանց հիշատակի նկատմամբ և թույլ կտանք Ադրբեջանին ոչնչացնել հայկական Լեռնային Ղարաբաղը։ Եթե դա թույլ տրվի, ապա իսկական ռուս հայրենասերները կամաչեն նույնիսկ հայելու մեջ իրենց նայել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համար