Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի առարկայական վտանգը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհում ինտենսիվ մրցակցություն և պայքար է ընթանում այնպիսի խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, ինչպիսիք են հավաքական Արևմուտքը, Ռուսաստանը և Չինաստանը։ Եվ Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ ձգտում է կանխել Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցության ընդլայնումը և զսպել նրանց աշխարհաքաղաքական հավակնությունները։ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերություններում լարվածությունը հիմնականում դեռևս զգացվում է տնտեսական և տեխնոլոգիական ոլորտում Չինաստանի նկատմամբ սահմանափակումներով։

Սակայն բացառված չէ առաջիկա տարիներին Չինաստանի կողմից ներխուժումը Թայվան, որի արդյունքում փորձագետները անհավանական չեն համարում անգամ Չինաստան-Արևմուտք ռազմական բախումը։ Իսկ ինչ վերաբերում է Մոսկվայի և Արևմուտքի հարաբերություններին, ապա դրանք հասել են պատմական նվազագույնի, Ռուսաստանի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ են սահմանվել, իսկ ռազմական գործողություններն Ուկրաինայում շարունակվում են։

Փաստացի Ուկրաինան ամբողջովին հայտնվել է Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախման տիրույթում, սակայն բացառված չէ, որ այլ երկրներ ևս դառնան աշխարհաքաղաքական հակասությունների թիրախ։ Եվ պատահական չէ, որ Ուկրաինայից հնչում են ցանկություններ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու անհրաժեշտության վերաբերյալ։ Ուստի, Մոսկվայի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրացման հետ կապված՝ Հայաստանն անմիջականորեն կանգնած է աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ դառնալու պոտենցիալ վտանգի առաջ։

Եվ այդ է պատճառը, որ պաշտոնական Երևանը տարիներ շարունակ փորձել է փոխլրացնող քաղաքականություն վարել և խուսափել աշխարհաքաղաքական առճակատման դաշտ դառնալուց։ Դրա համար էլ Հայաստանը ոչ թե «կա՛մ, կա՛մ»-ի քաղաքականությամբ առաջնորդվեց, այլ որդեգրեց «և՛, և՛»-ի քաղաքականությունը՝ ձգտելով գտնել այն տիրույթը, որտեղ աշխարհաքաղաքական տարբեր ուժերի շահերը կարող են ոչ թե բախվել, այլ համընկնել։ Այսպիսի հետևողական քաղաքականության արդյունքում էր, որ Հայաստանը ոչ միայն աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ չդարձավ, այլ ԵՏՄ անդամ դառնալով հանդերձ՝ 2017 թվականին կարողացավ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրել։

Բայց իրավիճակը բոլորովին այլ է ներկա պայմաններում, երբ ՀՀ իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարում, որը Հայաստանը նետում է դեպի աշխարհաքաղաքական բախման կիզակետ դարձնելու հորձանուտ։ Օրինակ՝ ՀՀ իշխանությունները նախաձեռնեցին երկրի սահմանների երկայնքով ԵՄ դիտորդների տեղակայումը։ Եվ տևական ժամանակ հանրությանը հրամցվում էր, թե ԵՄ դիտորդները ՀՀ սահմաններին տեղակայվում են Ադրբեջանի հերթական ագրեսիան կանխելու ու Բաքվի ռազմատենչ նկրտումները զսպելու համար։ Բայց խորհրդարանում այս թեմայով Փաշինյանի վերջին ելույթից այլ պատկեր ուրվագծվեց։ Պարզվեց, որ խնդիրը ոչ թե Ադրբեջանին զսպելն է, այլ Ռուսաստանի կողմից Հայաստանում զորքերի տեղակայումը դիտարկելը, քանի որ Բաքուն Եվրոպային ներկայացրել է, թե իբր Հայաստանը Ռուսաստանի աջակցությամբ ցանկանում է ագրեսիայի դիմել Ադրբեջանի նկատմամբ։

Այս ամենով հանդերձ, Փաշինյանը նույնիսկ հայտարարեց, թե եվրոպացի դիտորդների տեղակայման հարցում աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա։ Սա այն դեպքն է, երբ, ինչպես ասում են, «մեղր, մեղր» ասելով բերանդ չի քաղցրանա։ Այսինքն, միևնույնն է, այսպիսի հավաստիացումներից ոչինչ չի փոխվում։ Եթե աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա եվրոպացի դիտորդների տեղակայման հարցում, ապա ինչո՞ւ է Մոսկվայից տարբեր մակարդակներով անհանգստություն հնչում այս կապակցությամբ։ Վերջերս էլ ռուսական կողմին հատկապես մտահոգում է այն հարցը, որ դիտորդական առաքելության շրջանակում կարող է նաև ռազմական բաղադրիչ ներառվել՝ մանավանդ արդեն հայտնի է, որ ֆրանսիացի ժանդարմներ ևս ընդգրկվելու են դրա կազմում։

Տվյալ պարագայում ռուսական կողմի մտահոգությունը Հայաստանի համար կարող է շատ թանկ արժենալ։ Օրինակ՝ այսքանից հետո ո՞վ կարող է զարմանալ, որ այդ դաշնակից երկրից զենք ներկրելու և այլ հարցերում խնդիրներ կարող են լինել։ Այս ամենի արդյունքում բացառված չէ նաև, որ Հայաստանը դառնա աշխարհաքաղաքական նոր առճակատման թատերաբեմ, մանավանդ որ Արցախյան պատերազմից հետո ուժերի բալանսի փոփոխության հետևանքով տարածաշրջանում փխրուն իրավիճակ է ստեղծվել։

Մյուս կողմից էլ՝ Հայաստանի շուրջ Ռուսաստան-Արևմուտք առճակատումից կարող է մեծապես օգտվել թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար։ Իսկ մեզ թվում էր, թե ԵՄ քաղաքացիական դիտորդները գալիս են Հայաստանի սահմանները դիտարկելու, որպեսզի այս փուլում փոքր-ինչ պաշտպանված լինենք, որպեսզի Ադրբեջանի կողմից նոր սադրանքներ ու ՀՀ տարածքների օկուպացիա թույլ չտան, բայց ստացվում է հակառակը։ Չնայած Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքները ու անընդհատ տարբեր սադրանքների է դիմում, սակայն Փաշինյանի ելույթից ստացվում է, որ ՌԴ-ի աջակցությամբ Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի վտանգ կա, դրա համար էլ ինքը հրավիրել է ԵՄ դիտորդներին։

Ավելի աբսուրդային բացատրություն դժվար էր բերել, քանի որ դրանով Փաշինյանը բացահայտ խոստովանում է, որ արտաքին քաղաքականության մեջ իրենք ձախողվել են, ու ագրեսոր Ադրբեջանին հաջողվել է Եվրոպայում Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր, իսկ եվրոպացիներն էլ դա լուրջ են ընդունել։Ընդհանուր առմամբ, Հայաստանին կշռադատված ու հեռանկարային լուծումներ են պետք, ոչ թե իրավիճակային։ Արդյոք ԵՄ առաքելությունը որևէ դերակատարություն կունենա՞, որ Ադրբեջանը զերծ մնա նոր ագրեսիայից։ Դժվար է ասել: Մանավանդ որ նման դիտորդներ կան նաև այլ հակամարտության գոտիներում, բայց դրանով որևէ խնդիր չի լուծվել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի