Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս իշխանությունները երկու աթոռի վրա էին ուզում նստել, բայց ընկան երկուսի մեջտեղում՝ տապալելով ամեն ինչ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ զրույցում անդրադարձել ենք թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակներին, Արցախի շարունակվող շրջափակմանը ու այն մեծ վտանգի մասին, որի առջև կարող է կանգնել ամբողջ Հայաստանը: Արթուր Խաչիկյանի խոսքով, մեր թշնամիները չեն թաքցնում իրենց ռազմավարությունը: «Նրանք հստակ ասում են, որ առաջին քայլը լինելու է Արցախի հայաթափումը, երկրորդը՝ Սյունիքի միջանցքը, որից հետո Սյունիքը կորցնելու ենք: Թուրքիան, ըստ այդ ծրագրի, փաստորեն, ձուլվելու է Ադրբեջանի հետ, որից հետո Հայաստանը կմնա որպես մի փոքր անկլավ՝ Մեծ Թուրքիայի մեջ: Հետո էլ կամաց-կամաց Հայաստանը նույնպես կվերացվի: Սա հայերի ոչնչացման ծրագիրն է»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծել է քաղաքագիտության դոկտորը:

Անդրադառնալով այս փուլին ու շրջափակված Արցախին՝ նա նշեց, որ հիմա Արցախի անկախության ճանաչման հիմքեր կան: «Աշխարհը ճանաչել է Կոսովոյի անկախությունը, քանի որ այնտեղ էթնիկ զտում է եղել: Էթնիկ զտում եղել է նաև Հադրութում ու կարող է լինել ամբողջ Արցախում: Աշխարհը ճանաչել է նաև Հարավային Սուդանի, Արևել յան Թիմորի, Էրիթրեայի անկախությունը: Նման օրինակներ կան, ուղղակի պետք է հստակ քաղաքականությամբ գերտերություններին համոզել, որ այս դեպքում նույնպես նրանք պետք է ճանաչեն հայ ժողովրդի ապրելու իրավունքը: Իհարկե, սա դժվար գործընթաց է, բայց կար 30 տարվա բանակցային գործընթաց, և կային որոշ պայմանավորվածություններ: Այդ ամենից հրաժարվելը, Արցախը հանձնելը, 120 մարդու ցեղասպանության դատապարտելը հարցի լուծում չէ: Եթե պետք է հրաժարվեին, պետք չէր 4 տարի առաջ գալ իշխանության ու հրապարակից խոստանալ, թե քննարկելու են Արցախի ապագայի հարցերը, Արցախի հարցի լուծումը: Պետք չէր խաբել ժողովրդին, պետք չէր ասել, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», պետք չէր նաև ասել՝ «մենք զրոյական կետից ենք սկսում»: Այդ ամբողջը սուտ դուրս եկավ»,-ասաց մեր զրուցակիցը:

Ա. Խաչիկյանը միևնույն ժամանակ նկատեց՝ թեպետ Արցախի անկախության ճանաչման հիմքեր և հույսեր այսօր կան, բայց եթե այս իշխանություններն Արցախը պատրաստվում են հանձնել Ադրբեջանին, Հայաստանը՝ Թուրքիային, արդեն անիմաստ է այդ մասին խոսելը. «Իրենք իրենց հայտարարություններով կոտրում են մեր ժողովրդի դիմադրության ունակությունը, թուլացնում մեր բանակցային դիրքերը: Այնպես են անում, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարողանան միջազգային հանրությանն ասել՝ «տեսնո՞ւմ եք, անգամ Հայաստանի կառավարությունն է մեզ հետ համաձայն այն հարցում, որ Արցախը չպետք է կարգավիճակ ունենա, պետք է դառնա Ադրբեջանի մաս»: Այսպիսով, թուլացնելով մեր բանակցային դիրքերը, ՀՀ-ից արցախցիների մեջքին դանակ է խրվում»:

Ինչ վերաբերում է մի կողմից ՌԴ-ին քննադատելուն, մյուս կողմից՝ Արևմուտքից բողոքելուն, մյուս կողմից էլ թշնամուն սիրաշահելու քաղաքականությանը, նա հավելեց. «Մեր ողբերգությունն այն է, որ մենք հիմա ղեկավարվում ենք մի խմբի կողմից, որը չունի ո՛չ փորձ, ո՛չ կրթություն, ո՛չ էլ պատրաստ է ղեկավարել երկիրը, դիվանագիտությամբ զբաղվել: Իրենք բացարձակապես ձախողել են մեր արտաքին քաղաքականությունը ու հիմա միայն արդարացումներ են փնտրում: Եթե ցանկանում էին փոխել մեր արտաքին քաղաքական վեկտորը, պետք է գոնե այլընտրանք ստեղծվեր: Մենք հիմա անգամ այդ այլընտրանքը չունենք: Արևմուտքի կողմից որևէ առաջարկ, երաշխիք չունենք: Ռուսաստանը ևս սա տեսնում է, ու մեզ վրա ծիծաղում են՝ ասելով՝ ո՞ւր պետք է գնաք, գնալու տեղ չունեք:Այսինքն, մի կողմից ՌԴ-ի հետ հարաբերությունները տապալվեցին, բայց մյուս կողմից չկարողացան ինչ-որ այլընտրանք ստեղծել, արդյունքում մենք Արևմուտքի կողմից որևէ առաջարկ չունեցանք: Նույն Արևմուտքը չխառնվեց 2020-ի պատերազմին, որևէ ձևով նկատողություն չարեց, չպատժեց Թուրքիային: Ու հիմա, երբ խոսվում է էթնիկ զտման վտանգի մասին, Արևմուտքը կրկին չի ասում, որ կանխելու է, ՀՀ օկուպացված տարածքների մասով ևս ոչինչ չի իրականացվում»:

Արթուր Խաչիկյանը շեշտեց՝ Արևմուտքը մեզ ոչ մի ռեալ օգնություն չի խոստանում և ոչ էլ, մեծ հաշվով, կարող է, քանի որ Թուրքիան իր դաշնակիցն է: «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս իշխանությունները ՌԴ-ի հետ կապված ամեն ինչ տապալել են: Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն այս պահի դրությամբ նվազագույն կետում են: Այնպիսի հայտարարություններ, որոնք հնչում են Լավրովի և Զախարովայի կողմից, երբեք չենք լսել: Ստացվեց, որ այս իշխանությունները երկու աթոռի վրա էին ուզում նստել, բայց ընկան երկուսի մեջտեղում՝ տապալելով ամեն ինչ: Եթե նրանք պրոֆեսիոնալներ, խելացի ու ռեալ մտածող մարդիկ լինեին, կարող էին բանակցել Արևմուտքի հետ, ինչ-որ բան ստանալ Արևմուտքից, ինչ-որ բան՝ Ռուսաստանից, Իրանի հետ հարաբերություններ ունենալ: Նույն Թուրքիան ու Ադրբեջանը և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից ստանում են այն, ինչն իրենց պետք է: Բայց մենք չունեցանք կոմպետենտ մարդիկ, որ կարողանային նման քաղաքականություն վարել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Արթուր Խաչիկյանի խոսքով, իրականում աշխարհից ինչ-որ բան ակնկալելը միամտություն է: «Աշխարհն աչքերը փակել էր դեռ 150 տարի առաջ՝ Բեռլինի կոնգրեսի ժամանակ, աշխարհն իր աչքերը փակել էր նաև Համիդյան ջարդերի ժամանակ, նաև Հայոց ցեղասպանության ժամանակ: Նույն աշխարհը իր աչքերը փակել էր նաև 2020 թվականի պատերազմի ժամանակ: Պարզ չէ, թե մենք ինչու այս ամենը չենք հասկանում: Մենք անընդհատ «միջազգային հանրություն» միամիտ բառերն ենք օգտագործում, բայց միջազգային հանրություն գոյություն չունի: Կան ինչ-որ հայտարարություններ, որոնք ոչնչի չեն հանգեցնում: Շարունակել մտածել, որ եթե ՌԴ-ի թևի տակից դուրս գանք, դեմոկրատ Արևմուտքին դուր գանք, ապա ամերիկացիները, ֆրանսիացիները մեզ կօգնեն, միամտություն է: Այդ միամիտ մտածելակերպը հետևանքն է նրա, որ չունենք արտաքին քաղաքականություն ու պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք կհասկանային, թե ինչպես է աշխատում միջազգային համակարգը»,-ընդգծեց Արթուր Խաչիկյանը:

Նա կարծում է, որ այսօր Բերձորի միջանցքի հարցը ռազմական ճանապարհով լուծել հնարավոր չէ: «Ռազմական լուծումն անհնար է. Հայաստանը չի կարող, ռուսները չեն կարող և չեն ուզում, Արևմուտքը չի ցանկանում: Ռազմական ճնշում որևէ մեկը չի գործադրում Ադրբեջանի վրա, անգամ պատժամիջոցներ չեն կիրառվոմ: Միակ հնարավորությունը դիվանագիտական ճնշումն է, բայց արդեն գրեթե երկու ամիս անց այդ առումով ևս քայլ չկա: ՌԴ-ն դեռ ինչ-որ առանձին քայլեր է անում՝ հումանիտար բեռ է տեղափոխում, նաև մարդկանց, բայց Արևմուտքը ոչինչ չի անում: Եթե Արևմուտքը ցանկանար ճնշել Ադրբեջանին, կարող էր ինչ-որ պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական նավթային ընկերությունների դեմ: Այդ քայլը շատ շուտ կազդեր Ալիևի տրամադրության վրա, բայց նրանք դա էլ չեն անում, քանի որ մենք իրենց համար կարևոր չենք: Մինչդեռ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին հարյուր հազարավոր պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի դեմ: Այսինքն, երբ պետք է, կարող են անել, իսկ մեզ անգամ տնտեսական օգնություն չի ցուցաբերվում այն ծավալներով, որը թույլ կտար վերականգնել ուժերը կամ զինատեսակներ ձեռք բերել: Արևմուտքն Ուկրաինայում կենսական շահ ունի. դա Ռուսաստանին թուլացնելն է»,-նշեց նա՝ հավելելով, որ այստեղ Արևմուտքն այդ կենսական շահը չունի, դրա համար էլ չի օգնում:

Ամփոփելով ու դիտարկելով վերոնշյալ իրողություններից բխող վտանգները՝ նա ընդգծեց. «Մենք շատ ռեալ՝ Հայաստանի վերջնական կորստի վտանգի առջև ենք: Հիմա կա միացյալ թուրքական պետություն. Թուրքիան ու Ադրբեջանը մի բանակ են ստեղծում, գնում են ինտեգրացիայի ճանապարհով: Թուրքիան հիմա ուզում է «Նոր Թուրան» ստեղծել՝ գնալով արևելք: Թուրքիան ցանկանում է ոչնչացնել նաև Արևել յան Հայաստանը: Ալիևը խոսում է Հայաստանում ադրբեջանցիներին վերաբնակեցնելու մասին, որից հետո, ըստ իրենց ծրագրի, այստեղ կմտնեն թուրք-ադրբեջանական զորքերը, որոնց նպատակն է ոչնչացնել Հայաստանը ու հայկական հարցը ընդմիշտ լուծել այնպես, որ տարածաշրջանում հայկական բնակչություն, հայկական պետություն չլինի: Մենք իրենց խանգարում ենք, և ուզում են մեզ ոչնչացնել: Արդեն իսկ Եվրոպայում շատ մեծ պատերազմ է ընթանում, որը գնալով հիշեցնում է երրորդ համաշխահայինը: Այս ընթացքում մենք կարող ենք ընդհանրապես անհետանալ քարտեզից»:

Այս փուլում Արթուր Խաչիկյանը մեկ լուծում է տեսնում: «Կցանկանայի, որ մենք կոմպետենտ ղեկավարներ ունենայինք, որոնք մեզ այս ստորացված, ջարդված վիճակից վեր հանեին: Փաստը, որ այս մարդիկ դա չեն կարողանում անել, ակնհայտ է: Իրենք 4 տարի ունեին, բայց այս տարիների ընթացքում միայն կարողացել են արդարացումների ու պարզաբանումների «բաժին» ստեղծել և ցանկացած ձախողումից հետո մեղադրում են կա՛մ նախկիններին, կա՛մ ՌԴ-ին, կա՛մ բանակին, կա՛մ որևէ մեկին: Անընդհատ սխալներ են անում, աընդհատ մեղավորներ գտնում: Այսպիսի մարդիկ մեզ չեն կարող հանել այս վիճակից, և, մեծ հաշվով, նրանք են պատճառը, որ մենք այս վիճակում ենք: Մեզ կոմպետենտ ղեկավարներ են պետք, որովհետև եթե այսպես շարունակվի, Հայաստան չի լինելու: Եթե որևէ մեկը կարծում է, որ Սյունիքը մարսելուց հետո ադրբեջանցիները Սևանը կվերցնեն ու հետո ինչ-որ պատճառով չեն ցանկանա մինչև վերջ՝ Երևան գալ, իսկ Թուրքիան չի մտնի Գյումրի, շատ են սխալվում: Եթե ավելի մեծ պատերազմ լինի, ու ՌԴ-ն ավելի թույլ վիճակում լինի, մենք կորցնելու ենք Հայաստանը: Այդ ժամանակ Արևմուտքի կողմից կրկին դատապարտող հայտարարություններ, երկու կողմերին ուղղված զսպման կոչեր կլինեն, բայց գործնական քայլեր չեն լինի, ինչպես չեղան ավելի քան 100 տարի առաջ, երբ մեր ժողովրդի մեծ մասը ոչնչացվեց»,-եզրափակեց Ա. Խաչիկյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի