«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ցավակցական նամակը՝ ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանին։
«Խորը ցավով ենք հետևում Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերաբերյալ լուրերին։ Բնական աղետը խլել է հազարավոր կյանքեր և պատճառել անդառնալի կորուստներ։
Մենք՝ «Ապրելու երկիր» կուսակցության ամբողջ քաղաքական թիմը, մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին․ ուժ և տոկունություն նրանց, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Սիրիայի մեր բարեկամ ժողովրդին արիություն և ոգու ամրություն՝ այս ծանր վիշտը հաղթահարելու համար»,- ասվում է նամակում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել



