Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Չգիտեմ, թե ինչ գերբնական ուժ է, որ չեմ խելագարվում. սպասում եմ, որ մի օր հրաշք լինի, Գոքորս գա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գրիգորը ծնունդով Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղից է: Մայրիկը նշում է՝ երբ ծնվեց, շատ փարթամ երեխա էր, կշռում էր 4,9 կգ: «Քաշը մեծ էր, պորտալարը փաթաթվել էր վզին, շատ դժվարությամբ եմ ծննդաբերել»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան: Հասկանում եմ, որ այս մանրամասների փոխանցումը բոլորովին էլ պատահական չէ, ուղղակի այս կերպ մայրիկը հեռավոր 2002 թվականն է տեղափոխվում, երբ լույս աշխարհ է եկել սիրելի որդին: Մանկության տարիների մասին խոսելիս հավելում է՝ դեռ փոքրուց «տղամարդ-տղա» էր, ձևավորված հստակ բնավորություն ուներ:

«Շփվում էր տարիքով ավելի մեծերի հետ: Հարգված էր գյուղում, սիրված: Իրեն «լորդի տղա» էին ասում՝ բոյը 1,80 մ, նիհար, սևաչյա: Համեստ ու բարի էր Գոքորը, փոքրի հետ՝ փոքր, մեծի հետ՝ մեծ: Գոնե մեկ անգամ ինձ դպրոցից, օրինակ՝ չեն զանգահարել ու կանչել, թե որդիս որևէ անկարգություն է արել: Ծնողական ժողովների ժամանակ դպրոցից չէր վերադառնում այնքան ժամանակ, մինչև բոլոր ծնողները գնում էին տուն: Հետո ինքն էր գալիս տուն՝ մամա՛ ջան, ամենասիրունը դու էիր: Երբ ճաշ էի պատրաստում, ուտում էր՝ մա՛մ ջան, շատ համով է: Ամեն երեխա չի, որ հաճախ նման բաներ է ասում ծնողին, իսկ Գրիգորը՝ հակառակը, ամեն անգամ շեշտում էր՝ գեղեցիկ ես, համով ճաշ էիր եփել և այդպես շարունակ: Իրենից «մամա ջան»-ից բացի ուրիշ բան չեմ լսել»,-նշում է զրուցակիցս:

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Աննան անկեղծանալով ասում է՝ չէր սիրում սովորել, և քույրիկը, որը մեկ տարով Գրիգորից մեծ է, շատ էր օգնում տնայինների և մնացած հարցերում. «Փոքր տարիքից մեքենա էր վարում, մեքենաներ քանդել-հավաքելն իր տարերքն էր, սիրում էր, հաճույքով անում: Տան վերանորոգմամբ էր զբաղվում: Մեր տանը չկա մի բան, որ Գոքորի մատը կպած չլինի: Այս արհեստները սովորել է պապիկից ու հայրիկից»: Մայրիկը միշտ կողմ է եղել, որ Գրիգորը ծառայի բանակում: «Ասում էի՝ Գրիգո՛ր, տղան պետք է ծառայի: Այդ ոգով եմ իրեն դաստիարակել: Երբ արդեն մեծացավ, ինքն էր ասում՝ երկու տարի կծառայեմ, կվերադառնամ: Եկավ ժամանակը, բոլոր «կամիսիաներն» անցավ, ինձ չէր թողնում իր հետ գնալ:

Առողջ երեխա եմ տվել բանակին: Այնքան ոգևորված էր, որ պետք է ծառայության մեկնի, անգամ զարմանում էի: Երբ վերջին հետազոտությունն անցել էր, եկավ տուն՝ մա՛մ, պատրաստ եմ ծառայության, մնում է՝ կանչեն ինձ: Ամեն օր ասում էր՝ մա՛մ, իմ «պավեստկան» եկե՞լ է, միշտ ասում էի՝ Գոքո՛ր, այդքան շտապո՞ւմ ես: Երբեք չեմ մոռանա օրը, երբ զանգահարեցին ու կանչեցին զինկոմիսարիատ: Քույրիկն իրեն զանգեց, տեղյակ պահեց: Այդ ժամանակ պապիկի հետ Սպիտակում էր, մեքենայի անիվն ինչոր խնդիր է ունենում: Պապիկն ասում է՝ սպասի՛ր, հիմա կարգավորեմ, միասին գնանք: Չի դիմանում՝ չէ, գնամ զինկոմիսարիատ, ծանուցագիրս վերցնեմ: Շատ ուրախ, մարտական տրամադրված ճանապարհել ենք բանակ»:

2020 թ. հուլիսի 8-ին Գրիգորը զորակոչվում է պարտադիր զինծառայության, վիճակահանության արդյունքում ծառայության է մեկնում Արցախ, երդման արարողությունը տեղի է ունեցել «Մարտունի-2-ում». «Կարանտինից հետո իր ծառայությունը պետք է շարունակեր Վարանդայում (Ֆիզուլի): Մարտունիում երեխուս ծնկի մեջ ջուր էր հավաքվել, տեղափոխել էին Ստեփանակերտի հոսպիտալ, ջուրը մաքրել: Ինձ չէր ասում, թե որտեղ է, որ չանհանգստանամ»: Մայրիկը հավելում է՝ սիրով էր ծառայում, մեկ օր անգամ չի տրտնջացել: «Սեպտեմբերի 26-ին զանգեց՝ մամա՛ ջան, մեզ տանում են զորավարժությունների, չեմ կարող քեզ զանգել: Սեպտեմբերի 27-ին արթնացանք լուրից, որ Ղարաբաղում պատերազմ է: Օրերն անցնում էին, բայց Գրիգորից զանգ չկար: Հոկտեմբերի 1-ի գիշերը զանգում է պապիկին՝ մամային առավոտյան կզանգեմ, հիմա չեմ ուզում արթնացնել:

Գրիգորս ֆագոտ հակատանկային հրթիռային համակարգի օպերատոր էր: Ջաբրայիլում չորս օր կռիվ է տվել, այդ ժամանակ նորից ծնկի մեջ ջուր է հավաքվել: Ջաբրայիլից մինչև Ֆիզուլի ոտքով են հասնում: Իրեն տեղափոխում են բուժկետ, որտեղ ֆելդշերը երեխուս ծնկից նորից ջուրը քաշում է, մաքրում: Հոկտեմբերի 1-ից 12-ը խոսել եմ իր հետ, որովհետև բուժկետում պառկած էր, ասաց, որ իրենց ամսի 12-ին տանելու են: Հոկտեմբերի 12-ին տարել էին Ղարղաբազար, այնտեղ արդեն հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հարձակում է սկսվում, դիպուկահարի հարվածից Գոքորս զոհվում է: Երեխեքը կռվել են թշնամու մեծաքանակ ուժերի դեմ, բայց, ավաղ, չեն փրկվել»:

Տիկին Աննայի խոսքով, «հոկտեմբերի 13ին ղեկավարները գնացել են, արդեն զոհված երեխաների մոտից զենքերը հավաքել, այդ օրը միայն կապիտան Անդրեյ Ավագյանի մարմինն են դուրս բերել, մյուսներին առանձին-առանձին դրել են պարկերի մեջ ու թաղել մի ծառի տակ: Երեխեքին դուրս են բերել դեկտեմբերի 15-ին, տեղափոխել են Վանաձոր, հետո Հերացի: Իմ երեխային ինձ տվել են 2021 թ. հունիսի 6-ին: Այդքան տառապել ու տանջվել եմ: Անխիղճներ, գոնե այդ ժամանակ դուրս բերեիք, գոնե շուտ տայիք երեխուս, թուշը պաչեի, նոր մարմինը հողին հանձնեի: Ութ ամիս հետո նոր միայն զանգեցին ու ասացին, որ ԴՆԹ-ն հաստատվել է: Ավելի վաղ եղբորս զանգահարել ու ասել էին, որ Գրիգորն ընկել է հերոսի մահով: Բայց ես, եղբորս կինն ու աղջիկս մինչև վերջին օրը սպասում էինք, ասում էի՝ Գոքորս գալու է, ողջ է: Բայց հետո երազիս եկավ՝ դագաղի մեջ պառկած էր, բայց ավելի փոքր տարիքում էր: Նստեց, ասաց՝ մամա՛, գիտես, որ Աստված ինձ ասել է, որ իմ արևը շատ երկար է լինելու: Արթնացա ու ասացի՝ Գոքորս էլ չկա, Աստծո մոտ է, բայց էլի հույսս չէի կտրում»:

Հուղարկավորությանը մասնակցել է նաև Գրիգորի դասակի հրամանատարը, որը նրան բնորոշել է որպես կարգապահ ու մաքրասեր զինվոր, հավելելով, որ նրա նման զինծառայողներ պետք է շատ լինեն, իսկ մայրիկն էլ ասում է՝ «ինձ համար դա նորություն չէր, գիտեմ, թե ինչպիսի երեխա եմ դաստիարակել և ուղարկել բանակ»: Հիմա Գրիգորը հայրենի գյուղում է՝ ընտանեկան գերեզմանատանը: Ընտանիքը սեփական ուժերով գյուղում նաև հուշաքար է տեղադրել: «Առանց Գոքորի ապրելն այսպես կբացատրեմ. կարծես գլուխ չունենաս, չկարողանաս քայլել: Առանց Գոքորի շատ դժվար է, կիսատ ապրում եմ, գոյատևում: Չգիտեմ, թե ինչ գերբնական ուժ է, որ չեմ խելագարվում: Սպասում եմ, որ մի օր հրաշք լինի, Գոքորս գա: Դրանով եմ ապրում: Իմ Գրիգորը դեռ որքան երկար պիտի ապրեր, որքան բան ուներ տեսնելու, բայց իմ թանկ, իմ միակ տղայից այդ կյանքը խլեցին: Վերջերս տղայիս մոտ էի գնացել, հասա իր մոտ, վրաս անձրև մաղեց, բայց երբ իջա գյուղ, մի կաթիլ անձրևի նշան չկար: Կարծես նշաններ տա, որ ներկա է, մեր կողքին է»:

Հ. Գ. - Գրիգոր Աղաբաբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Տիգրան Մեծ», «Առաջին գունդ» ՀԿ-ի կողմից «Մարտական խաչ» մեդալներով, ունի բազմաթիվ շնորհակալագրեր և տարբեր ՀԿ-ների կողմից տրված մեդալներ ու հավաստագրեր ևս: Գրիգորի անունը հավերժացել է տարբեր գրքերում ու հրապարակումներում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի