Երևան, 30.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուբեն Վարդանյանը առցանց հանդիպում է ունեցել հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը առցանց հանդիպում է ունեցել հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը։

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ մի քանի պատճառով է նախաձեռնել այս հանդիպումը. « Ես համարում եմ, որ 21-րդ դարում կրթության ոլորտն է ամենամեծ փոփոխությունը բերելու, կրթությամբ է որոշվելու երկրի հաջողված լինելը։ Դրա համար առաջին հերթին պետք է հստակ գիտակցել, որ գիտելիքն ավելի կարևոր է, քան դիպլոմը»։

Պետնախարարը նշել է, որ շրջափակման այս իրավիճակում արցախցի ուսանողներն ակամա դարձել են Արցախի դեսպանները Հայաստանում և ցանկալի է, որ ավելի ակտիվ ներկայացնեն Արցախի շահերը, ավելի լսելի դարձնեն Արցախի ձայնը, իրենց ընկերների հետ ավելի շատ ներգրավված լինեն  Արցախին վերաբերող միջոցառումներում: Պետնախարարը կարևոր է համարել նաև Արցախից դուրս ստացած կրթությունն ու գիտելիքները ի նպաստ Արցախի օգտագործելը:

Նա անդրադարձել է նաև աշխատաշուկային համապատասխան մասնագիտության ընտրությանը և այս հարցում կարևոր է համարել պետական պատվերի ճիշտ ձևակերպումը․ «Այս ճգնաժամը ցույց տվեց, թե որքան է կարևոր գյուղատնտեսությունն Արցախի համար։ Մինչդեռ ձեզնից ընդամենը երեքն են Ագրարային համալսարանի ուսանող։ Սա չի արտացոլում աշխատանքի առաջարկն ու պահանջարկը: Պետք է կարողանանք գործընթացն այնպես կազմակերպել, որպեսզի կրթություն ստացած երիտասարդները պահանջված մասնագետներ դառնան»։

Նա նկատել է, որ հիմա, երբ հիբրիդային պատերազմ է ընթանում, յուրաքանչյուրն իր տեղում պետք է դառնա հայրենիքի զինվորը: «Մեր հայրենիքը շատ մեծ վտանգի առաջ է կանգնած, և մեր սիրո ու պատասխանատվության զգացումը հիմա շատ կարևոր է: Դա պետք է դրսևորվի ամենօրյա աշխատանքով: Դրա համար ուզում եմ հասկանաք, որ դուք մեզ շատ եք պետք որպես հաջողված, տաղանդավոր ուսանողներ, որոնց ամբողջ կյանքն առջևում է,-ասել է պետնախարարը: -Որպես մարդ, ով 17 տարեկանում գնացել է Մոսկվա սովորելու, ասեմ, որ այս զգացողությունը միանգամից չի գալիս: Դա գալիս է այն ժամանակ, երբ գիտակցում ես, թե ինչու ես աշխարհ եկել, ով ես դու, ինչպես ես մտածում քո ընտանիքի և քո երկրի մասին: Դա մեծ երջանկություն է, երբ քո մեջ զգում ես այդ սերն ու ուժը  հայրենիքի նկատմամբ: Երբ դա չունես, դա մեծ թուլություն է հենց քեզ համար, ոչ թե քո հայրենիքի համար: Ես հուսով եմ, որ ունենալու եք այդ զգացողությունը, որ դուք ոչ միայն հայ եք, այլ նաև արցախցի, և պարտավոր եք ամեն ինչ անել, որ Արցախը հաջողված, երջանիկ, հայկական լինի»:

Առցանց հանդիպման ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը պատասխանել են նաև ուսանողների բազմաթիվ հարցերին:

Ամերիկան Իրանի սահմաններից նահանջելուց բացի այլ ընտրություն չունի. Գեներալ ՄուսավիԱնահիտ Կիրակոսյանն անդրադարձել է իր տան հրդեհվելու մասին լուրերին Իտալիայի իշխանությունները վիրավորական են համարել Սուրբ Հարության տաճարում պատարագի մատուցման արգելքըԳյումրիում ավտոմեքենա է այրվել Լիբանանում զոհվածների թիվը գերազանցել է 1200-ը՝ Իրանի դեմ պատերազմն սկսելուց ի վերՎաշինգտոնի փողոցներում սկսվել է Թրամփի քաղաքականության դեմ երթ Պակիստանի ԱԳ նախարար. Իսլամաբադը կարող է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցություններըՖիցոն սպառնացել է արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ինԿատարում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է գործունեության կրճատման մասին Արման Ծառուկյանը կգոտեմարտի Դիլոն Դենիսի հետ Թրամփի քաղաքականությունը սպառնում է աշխարհը մղել նոր միջուկային դարաշրջան. BloombergԱԲ նոր համակարգն օգնում է բժշկությանն առաջ անցնել վարակներից Ստամբուլում շուրջ 1000 մարդ է մասնակցել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ բողոքի ցույցին Պարսից ծոցում ԱՄՆ-ի բազաները չեն կարողացել պաշտպանել դաշնակիցներին. Մեդվեդև Գազամատակարարման պլանային դադարեցումներ. ո՞ր հասցեներում գազ չի լինի Ռուսաստանը ցանկանում է զարգացնել համագործակցությունը Պարսից ծոցի իր լավ բարեկամների հետ. ՊեսկովՆարեկ Կարապետյանը գրազ է գալիս, որ «Ուժեղ Հայաստան»-ը իր ձայնը չի տալու Ռոբերտ ՔոչարյանինՍկսում ենք աշխատանքը հանուն ամուր խաղաղության՝ Հայաստանի լավագույն անվտանգային թիմի հետ․ «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 250 սովորող ու դասախոս է զոհվել Միլիարդատերերը պատրաստում են ռոբոտներին՝ աշխատատեղեր ստանձնելու համար Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներԻրանի հոգևոր առաջնորդը շնորհակալություն է հայտնել Իրաքի կրոնական ղեկավարությանըԼսեք մեր լեգենդ Արթուր Ավանեսյանին...ուժեղ բանակը կանխում է պատերազմը և բերում է ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»Նեթանյահուն հրամայել է Լիբանանի հարավում ընդլայնել «անվտանգության գոտին» «Ուժեղ Հայաստան»-ը Գավառում. լուսանկարներՔննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում այսօր Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպիցԻրանը հրապարակել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանված ինքնաթիռի արբանյակային լուսանկարները«Համահայկական ճակատ»-ի հայտարարությունը«Մի քիչ վայրի, մի քիչ չէ»․ Սոնայի և Գրիգի համարձակ ֆոտոշարքը«Տոտենհեմը» հեռացրեց Իգոր Տուդորին Երևանում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն․ կա 3 տուժած Եղիշե Մելիքյանն Էդուարդ Սպերցյանին հանձնեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հազարավոր գավառցիների հետ քայլերթ կատարեցին Գավառ քաղաքովԱհա այս ձևով հենց նոր բերման ենթարկեցին Համայնքային ոստիկանության գլխ. վարչության կենտրոնական բաժին Դավիթ Մինասյանին․ «Համահայկական ճակատ» ՇարժումԱֆղանստանում ուժեղ հեղեղումների, սողանքների և ամպրոպների հետևանքով մեկ օրում 17 մարդ է զոհվելԻրանի բանակը հայտնել է Հորդանանում ԱՄՆ Էլ Ազրակ բազային հարվածելու մասին Աստված չի լսում պատերազմ վարողների աղոթքները. Հռոմի պապԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռի nչնչացման մասին Միակը բանը, որ պետք է ջնջենք մեր պատմությունից` Փաշինյանն է` իր փոքրիկ խմբակի հետ. «Ուժեղ Հայաստան»Թրամփի Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ Ռուսաստանը որոշում չունի․ Պեսկով«Դժոխք փակ դռների հետևում». ի՞նչ էր թաքցնում Օդրի Հեփբըրնը Կոլագենով սննդային հավելումները բարելավում են մաշկի և հոդերի վիճակը. Scientific ReportsԵվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ «Էս երկիրը փրկե´ք էս չարիքից», - Գավառի բնակիչը` Նարեկ ԿարապետյանինԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինԳավառցիներն ուզում են ապրել ուժեղ երկրում, ուժեղ տնտեսությամբ և ուժեղ անվտանգությամբ. Աշոտ ՄարկոսյանՍկանդալ «Միսս Գրանդ Թաիլանդ»-ում. մասնակիցը կորցրել է ատամները ուղիղ եթերում Երևան-Սևան մայրուղին` հենց հիմա. վայյյ թույլ Նիկոլ, վայ․ բան չմնաց Ուժեղ Հայաստանին․ Ռուբեն ՄխիթարյանԵս գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով․ Սթարմերը պատասխանել է ԹրամփինԲարի գալուստ Arman Airlines. Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել