Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շուտով Երևանում կերթևեկի 15 նոր տրոլեյբուս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 31-ին այցելել է տրոլեյբուսների հավաքակայան: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:

«Ավելի քան 70 տարի է, ինչ Երևանի հասարակական տրանսպորտի մի մասը վերգետնյա էլեկտրատրանսպորտն է: Վերջին անգամ տրոլեյբուսային հավաքակայանը թարմացվել է 2008թ., ի դեպ, մասնակի շահագործված «ԼԻԱԶ» մակնիշի շարժակազմով: Տարիների ընթացքում կուտակված խնդիրներին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: 

Շուրջ յոթ տասնամյակ անց առաջին անգամ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի նոր տրոլեյբուսներով: Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից փոխադրամիջոցները շուտով կլինեն մայրաքաղաքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

«Իհարկե, կարծում եմ՝ տրոլեյբուսների այն քանակը, որը գալու է, մենք կավելացնենք անպայման, որպեսզի շարժակազմը Երևանում ավելի շատ լինի, քան մինչ այսօր օգտագործում էինք: Տրոլեյբուսը բնապահպանապես մաքուր տրանսպորտային միջոց է համարվում, ամբողջությամբ աշխատում է էլեկտրաէներգիայով, կարծում եմ՝ նաև ռազմավարական տեսակետից. էլեկտրաէներգիան  Հայաստանի Հանրապետությունն ինքնին արտադրում է, և կախվածություն չունենք այլ պետություններից: Ապագան էլեկտրատրանսպորտինն է, և պետք է փոփոխություններ կատարենք»,- ընդգծում է քաղաքապետը:    

Ըստ աղբյուրի՝ Երևանն սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի. օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 40 միավոր շարժակազմ։ Չնայած հնամաշ վիճակին՝ տրոլեյբուսը  քաղաքացիներից շատերի համար երթևեկելու նախընտրելի միջոց է, որից ամեն օր շուրջ 10.000 ուղևոր է օգտվում: 

«Ունեցել ենք 27 երթուղի, այս պահին գործում է 5-ը: Նոր տրոլեյբուսները հնարավորություն ունեն ևս 70 կմ շահագործվել առանց հպակային լարերի, ինչը հնարավորություն կտա մեզ սպասարկել նաև նոր փողոցներ»,- նշում է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը: 

Նշվում է, որ տեխնիկական զննման, սպասարկման և համալիր վերանորոգման արտադրամասում շարժակազմի արդիականացմանը զուգահեռ հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև աշխատակիցների համար: 
«Իհարկե, մենք նաև կառուցվածքային փոփոխություններ պետք է իրականացնենք:  Պայմանները բարվոք չեն, նախնական որոշ շինարարական աշխատանքներ ենք սկսել, նկատի կունենանք նաև մեր հետագա անելիքները. նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում, մրցույթի հրապարակում, ֆինանսական միջոցների հատկացում: Վստահ եմ՝ ամեն տարի գումար ծախսելով, կապիտալ ներդրում անելով մենք տրոլեյբուսների սպասարկման բավականին լավ կայան կունենանք»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:  

««Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունն, ի դեպ, նոր ղեկավար ունի: Սարգիս Բեջանյանին ներկայացնելով աշխատակիցներին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքով նախանշված ծրագրերը փուլ առ փուլ կիրագործվեն: Երևանյան սիրված ու բնապահպանապես մաքուր այս փոխադրամիջոցի զարգացման մեկնարկը տրված է»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասին