Սիսիանավանցի Վարդանյանների ընտանիքի նախաձեռնությամբ Սիսիանի քաղաքային պանթեոնի մուտքի մոտ «Առյուծներ» են տեղադրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Առյուծներ»՝ պանթեոնում.
Սիսիանավանցի Վարդանյանների ընտանիքի նախաձեռնությամբ Սիսիանի քաղաքային պանթեոի մուտքի մոտ «Առյուծներ» են տեղադրվել:
Սուրեն Վարդանյանն իր խոսքում նշում է, որ սա էլ ծաղիկներ խոնարհելու փոխարեն իրենց ընտանիքի շնորհակալությունն ու երախտագիտությունն է հերոսներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին բոլորիս խաղաղության, պետականության և Հայոց աշխարհի բարօրրության համար:
Ինչպես նա է շեշտում իր խոսքում՝ առյուծները պատահականությամբ չեն ընտրվել:
Ընտրվել են առանց երկար մտորումների, քանի որ հայակական մշակույթում նրանք ամենամեծ տարածում ունեցած հաղթական խորհրդանիշներից են.
տղաները հենց այս կենդանու գործառույթն են իրականացրել սահմանին:
Ընտանիքն իր շնորհակալությունն է հայտնում Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանին, ինչպես նաև բոլոր այն անձանց, ովքեր սատար կանգնեցին այսչափ խորհրդանշական գաղափարի իրականացմանը:
Տեսանյութն՝ այստեղ
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



