Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրանի բախումն Ադրբեջանի հետ ազդում է Ռուսաստանի շահերի վրա. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

vz.ru-ն գրում է, որ հունվարի 27-ին Իրանում ահաբեկչություն է տեղի ունեցել: Զինված տղամարդը մտել է Ադրբեջանի դեսպանատան տարածք և կրակ բացել։ Ողջ աշխարհը ցավակցում է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն իր հերթին պահանջներ է ներկայացնում Թեհրանին։ Բաքուն ուշադրություն չի դարձնում ո՛չ իրանական կողմի ցավակցություններին, ո՛չ էլ այն փաստին, որ իրանցիներն արագ բռնել են ահաբեկչին։ Ադրբեջանը հայտարարել է Թեհրանից իր դեսպանատան տարհանման մասին, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները մեղադրում են այաթոլաներին Իրանում հակաադրբեջանական տրամադրություններ հրահրելու մեջ։

Իսկապես, հակաադրբեջանական տրամադրություններն այժմ ուժեղ են Իրանում։ Ավելին, Թեհրանը Ադրբեջանին տեսնում է որպես պոտենցիալ հակառակորդ, բայց ոչ այն պատճառով, որ այաթոլաները Ադրբեջանը գրավելու կամ նրա աշխարհիկ համակարգը փոխելու հավակնություններ ունեն, այլ այն պատճառով, որ Իրանը այդ հարևանի գործողություններն ընկալում է որպես իր ազգային անվտանգության ուղղակի սպառնալիք։ Ինչո՞ւ։ Ընդհանրապես ընդունված է, որ Ռուսաստանն ունի շատ բարդ սահման։ Սակայն, համեմատած իրանականի հետ, դա հանգստության մոդել է։ Արևելքում Իրանը սահմանակից է անկայուն միջուկային Պակիստանին, ինչպես նաև ավելի անկայուն Աֆղանստանին: Պարսից ծոցի հարավ-արևմուտքում Իրանի պատմական թշնամիներն են՝ Պարսից ծոցի միապետությունները: Արևմուտքում Իրաքն է, որտեղ հզորանում են հակաիրանական տարրերը։ Սակայն Իրանի ամենավտանգավոր սահմանը համարվում է հյուսիս-արևմտյանը։ Եվ դրա համար շատ պատճառներ կան:

Նախ՝ դա Թեհրանի մոտ լինելն է սահմանին, մինչև ադրբեջանական տարածք ընդամենը մոտ 400 կմ է, իսկ դա իսրայելական անօդաչու թռչող սարքերի համար բավականին մատչելի հեռավորություն է, որոնք կարող են թռիչք կատարել Ադրբեջանի տարածքից։ Փաստացի նաև պատճառ է այն, որ Ադրբեջանն իր տարածքը տրամադրում է Իրանի թշնամիներին՝ Իսրայելին և Թուրքիային։ Եվ եթե ադրբեջանական տարածքից իսրայելցիները պարզապես հետախուզական գործողություններ են իրականացնում, ապա Անկարայից գալիս են և՛ արտաքին քաղաքական, և՛ ներքաղաքական ռազմավարական սպառնալիքներ։ Իրանի քաղաքական և ակադեմիական շրջանակներում կա կոնսենսուս, որ Անկարան ակտիվորեն օգտագործում է պանթյուրքիստական տրամադրությունները իրանցի ադրբեջանցիներին հրահրելու համար կա՛մ անկարգությունների ձևով, կա՛մ էլ անջատողական կոչերով: Այսինքն, պարզ ասած, նպատակն իր պատմական աշխարհաքաղաքական մրցակցին թուլացնելն ու նույնիսկ սուբյեկտիվությունից զրկելն է։ Ընդ որում, վերջին տարիներին Իրանի համար այդ բոլոր վտանգները կտրուկ աճել են։ Մինչև 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանը վերահսկում էր այն տարածքները, որոնք թույլ չէին տալիս Թուրքիային ելք ունենալ դեպի Ադրբեջան։

Բայց իշխանություն ստացավ մի մարդ, որը, ըստ իրանցիների, ուղղված է դեպի Արևմուտք, Հայաստանը Ռուսաստանից անջատելուն և դրանով իսկ հայկական պետականությունը քանդել/թուլացնելուն: 2020 թվականին Թեհրանի կասկածները հաստատվեցին. Փաշինյանի գլխավորած Հայաստանը բավարար ջանքեր չգործադրեց Լեռնային Ղարաբաղը փրկելու համար (ներկայիս մնացածը փրկել է Ռուսաստանը), ինչպես նաև հենց Հայաստանի տարածքային ամբողջականության համար սպառնալիքներ են առաջացել։ Ադրբեջանը Երևանից պահանջում է ցամաքային միջանցք «մայրցամաքային» Ադրբեջանի և ադրբեջանական Նախիջևանի միջև, պարզ ասած՝ ցամաքային կապ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Ընդ որում, ոչ թե Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային զարկերակ, այլ ցամաքային միջանցք, որը կլինի Հայաստանի իշխանությունների իրավասությունից դուրս։ Այն ժամանակ՝ 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, իրանցիները ոչնչով չկարողացան հակադրվել թուրք-ադրբեջանական ակտիվությանը։ Այժմ Իրանի համար իրավիճակը բարդացել է։ Վտանգված են ազգային անվտանգության և երկրի տարածքային ամբողջականության հարցերը, բայց, միևնույն ժամանակ, Իրանը, ինչպես 2020 թվականին, չի կարող «սպիտակներով» խաղալ (նախաձեռնությունը վերցնել): Դա անելու համար նա չունի բավարար ռեսուրսներ և բավարար դաշնակիցներ: Արդյունքում Թեհրանը, ըստ երևույթին, որոշել է խաղալ «սևերով», այսինքն՝ սպասել Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերին, հետո պատասխանել:

Դատելով իրանցիների տրամադրվածությունից՝ «սպիտակները» երկու տարբերակ ունեն. կա՛մ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի ղեկավարությանը ստիպելու են ստեղծել արտատարածքային միջանցք, կա՛մ էլ ուժով են վերցնելու դա։ Երկրորդ տարբերակի միակ խոչընդոտը Հայաստանում ռուսական ռազմակայանն է, սակայն այժմ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է ռուս զինվորականներին վարկաբեկելու համար, անգամ հայտարարում է, որ «ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև, ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»։ Եթե ամեն ինչ ընթանա առաջին տարբերակով, և Փաշինյանն ինքը հայկական տարածքի մի մասը փոխանցի թուրք-ադրբեջանական տանդեմին, ապա Իրանը պատասխանելու ոչինչ չի ունենա, քանի որ դա կլինի երկու պետությունների ինքնիշխան որոշումը։

Սակայն եթե Նիկոլ Փաշինյանը չհամաձայնի, և Ադրբեջանը փորձի ուժով վերցնել, ապա Իրանը կունենա տարբերակներ։ Իրանցի փորձագետները անգամ չեն բացառում իրանական բանակի մուտքը Հայաստան՝ այդ երկրի տարածքը պաշտպանելու համար։ Ընդ որում, հայ բնակչության մի զգալի մասը դժգոհ է վարչապետի գործողություններից և դեմ չի լինի դրան։ Իրանցիները վստահ են, որ Մոսկվան էլ չի առարկի, քանի որ, ինչպես կարծում է Թեհրանը, Ռուսաստանը դժվար թե համաձայնի հրաժարվել Հարավային Կովկասում իր ազդեցությունից։ Եվ այդ տեսանկյունից Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած ահաբեկչությունն ամենևին էլ իրանական կողմին ձեռնտու չէ։

Դա Ադրբեջանին ներկայացնում է զոհի կարգավիճակով, թույլ է տալիս ուժեղացնել հակաիրանական տրամադրությունները ինչպես բուն Ադրբեջանում, այնպես էլ հենց Իրանի ադրբեջանաբնակ նահանգներում։ Եվ դա, իհարկե, Բաքվին հիմք է տալիս հակաիրանական տարբեր գործողությունների համար։ Այնպես որ, բոլորը հիմա սպասում են, թե ինչպես կխաղան «սպիտակները»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк»