Այսօր իմացա, որ նույն մարդիկ, նորից Արցախի համար մանկական կեր և տակդիր են հավաքում. Արմինե Մելքոնյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Որ չպատմեմ կգժվեմ.
Մի երկու տարի առաջ էր , Արցախի պաշտոնյաներից մեկը ասաց, բա թե մեծ լսարան ունես, գրի, որ Արցախում մանկական կերի և տակդիրի խնդիր ունեն անապահով ընտանիքները։
Ես էլ սրտից թույլ մարդ `գրեցի։
Այդ ժամանակ Արցախի սոցապ նախարարը Մանեն էր Թանդիլյան ։
Մի քանի րոպե հետո Մանեի օգնականը ինձ գրեց ,թե բա ի՞նչ ընտանիքների է պետք օգնությունը մենք կտանք։
Ըտեղ շիվարեցի։
Ո՞նց մենք կտանք, բա էդ պաշտոնյան ասում էր մենք չունենք ։ Ու սաղ պատմեցի ,ով է ասել գրառումն անեմ և մնացածը։
Հետո զանգեցի էն մյուսին ասեցի ,որ Մանեի օգնականն էր զանգել, ու ասում էր ,որ նման խնդիր չունենք։
Ու հիմա ուշադրություն, թե ինչ ասեց .
֊Հո՞ չասեցիր ,որ ես եմ ասել։
Իհարկե ասեցի , դեռ մի բան էլ ավելին հետո պետք է իմանայի ,որ այդ թայֆան արցախցուն կեղծ սեր խոստովանելով օգնություն են հավաքում և հետո տալիս խանութները վաճառքի։
Այսօր իմացա, որ նույն մարդիկ ,նորից Արցախի համար մանկական կեր և տակդիր են հավաքում։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



