Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սպասում եմ իրեն ու շարունակելու եմ սպասել, հավատս չի գալիս, որ Ստեփանս չկա». պատերազմին կամավորագրված Ստեփան Դանոյանը նահատակվել է Մատաղիսում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամկետային զինծառայությունը երբեմն այսպես են բնորոշում՝ պարտք հայրենիքին: Բայց պատերազմները ցույց են տալիս զուգահեռ իրականություններ, երբ տղաները, որոնք վաղուց արդեն իրենց պարտքը տվել են հայրենիքին, նետվում են մարտի, կամավոր մեկնում են ռազմի դաշտ, առանց վարանելու կամ երկմտելու, առանց մտածելու՝ բայց ինչո՞ւ գնամ, չէ որ ես իմ երկու տարին ծառայել եմ: Այս առումով իրարից բնավ չեն տարբերվում Արցախյան պատերազմները: Բացի այն, որ դրանք նախ և առաջ հայրենիքը պահպանելու ու պաշտպանելու համար են մղվել, բոլոր պատերազմներին բազմաթիվ կամավորականներ են մասնակցել, ահել թե ջահել հետևյալ սկզբունքով են առաջնորդվել՝ եթե ոչ ես, ապա էլ ո՞վ: Այսօր պատմելու ենք 44-օրյա պատերազմի մասնակից Ստեփան Դանոյանի մասին, նա պատերազմ կամավոր է մեկնել: Ստեփանի մասին մայրիկն է պատմում՝ տիկին Կարինեն:

«Աշխույժ էր, ամեն հարցում աչքի ընկնող, բնականաբար՝ լավ իմաստով, ինքն ուներ իր ներքին սահմանները, որոնցից երբեք դուրս չէր գալիս: Դրա համար էլ բոլորն իրեն շատ սիրում և հարգում են, դպրոցից սկսած մինչև աշխատավայր ու ընկերական շրջապատ: Նվիրվում էր բոլորին: Շատախոսել չէր սիրում, ինքնամփոփ էր, իր ապրումները, մտքերն իր մեջ էր պահում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն:

Դպրոցական տարիների մասին խոսելիս Ստեփանի մայրիկը նշում է՝ չի կարող ասել, որ որդին շատ լավ է սովորել կամ շատ վատ: «Նորմալ սովորել է: Մաթեմատիկա ու ֆիզիկա առարկաները շատ էր սիրում, բնագիտական առարկաներն իրեն ավելի հոգեհարազատ էին, մասնագիտական ուղղությունն էլ պատահական չէր: Մտքում արագ-արագ գումարում ու բազմապատկում էր թվերը»,- հավելում է զրուցակիցս:

Դպրոցն ավարտելուց հետո Ստեփանը զորակոչվել է բանակ: «Այնպես ստացվեց, որ մասնակցեց նաև Քառօրյա պատերազմին: Նույն տարվա հունվարին զորակոչվել էր ծառայության: Ժամկետային զինծառայության առաջին վեց ամիսն անցավ Էջմիածնում, հետո տեղափոխվեց Զինավան: Հետախույզսակրավոր էր: Ծառայության ընթացքում երբեք չի դժգոհել, սիրում էր զինվորականի կյանքը, սիրով է ծառայել: Ընկերներն են պատմում՝ հումորով էր, կատակասեր, անգամ չէր թողնում, որ ծխեինք: Ընկերներն են իրեն այդպիսին հիշում: Ինքն էլ, երբ արդեն զորացրվել էր, մեծ սիրով էր հիշում ծառայության տարիները: Պատմում էր ընկերներից, ամեն հիշողության մեջ մի տեսակ ջերմություն կար: Բավականին հետաքրքիր են անցել ծառայության տարիները»,-ասում է տիկին Կարինեն:

Արդեն զորացրվելուց և քաղաքացիական կյանք վերադառնալուց հետո Ստեփանը BAC ընկերությունում վեց ամիս հաշվապահության դասերի է հաճախել, հետո աշխատել իր մասնագիտությամբ. «Ապագայի հետ կապված ծրագրեր ուներ, ընկերոջ հետ որոշել էին ֆոտոսեսիաներ կազմակերպող ընկերություն բացել, բայց այդ և մյուս նպատակները մնացին անկատար»: Իսկ երազանքներն անկատար մնացին, քանի որ Ստեփանը զոհվեց մարտի դաշտում: «Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, գնում էր աշխատանքի, գալիս, հետևում լուրերին: Արդեն որոշել էր, որ պետք է կամավոր մեկնի: Զինկոմիսարիատ է գնացել, ասել, որ պատրաստ է մեկնել առաջնագիծ: Սեպտեմբերի 29-ին մեկնեց, սկզբում Մարտակերտում էր, հետո տեղափոխել են Մատաղիս: Մեզ հետ կապ հաստատեց հոկտեմբերի 1-ին: Զանգեց, խոսեցինք, ասաց՝ ամեն ինչ լավ է, ինձ համար չանհանգստանաք, հենց պատերազմն ավարտվի, կգամ: Անգամ ընկերներն ասել էին՝ մի գնա, ինչի՞ ես գնում, արձագանքել էր՝ որ ես չգնամ, մյուսը չգնա, ո՞նց կլինի, տղերքին օգնել է պետք, բացի դա էլ՝ Քառօրյային մասնակցել եմ, մի քանի օր է, կգնանք ու հետ կգանք»,- պատմում է տիկին Կարինեն, հետո հավաստում, որ որդին էլ շատերի պես գուցե չի պատկերացրել պատերազմի ծավալները, որ այն այնքան էլ շուտ չի ավարտվի. «Ստեփանն էլ թերևս կարծում էր, որ մի քանի օրից կվերադառնան, ամեն ինչ կավարտվի: Ուղղակի ուզում էր նաև ծառայող տղաների կողքին լինել, քաջալերել, օգնել»:

Հետաքրքիր էր նաև այն, որ Ստեփանը, կարծես թե, յուրօրինակ նշաններ է ստացել, համենայն դեպս մայրիկի հետ զրույցում ինքս ինձ համար նման եզրահանգման եկա: «Գնում էր զինկոմիսարիատ, մի օր անունն էր սխալ, հետ եկավ, մի օր գրած չէր ընդհանրապես: Բայց կարծես պայքարեց, իր անունը վերջին պահին գրել տվեց, բարձրացան ավտոբուս ու շարժվեցին: Մենք, իհարկե, չէինք ուզում, որ գնար, բայց ինքն իր որոշումից հետ չկանգնեց: Ավելին ասեմ՝ իր գնալու օրը լուսադեմին իր հայրիկին ստենդավորեցին, բայց անգամ դա իրեն հետ չպահեց իր որոշումից: Ընկերներին էլ խաբել էր ու ասել, որ իրեն կանչել են զինկոմիսարիատից, որպեսզի, այսպես ասենք, իրեն չխանգարեն, չհամոզեն, ու հասնի Արցախ»:

Ինչպես տղաներից շատերի դեպքում, Ստեփանի զոհվելու հանգամանքներում ևս հարցեր կան. «Չգիտենք, թե երբ է զոհվել, բայց որպես մահվան օր նշվել է հոկտեմբերի 7-ը: Իրեն մինչև հոկտեմբերի 5-6-ը տեսել են, դրանից հետո արդեն չեն տեսել, տեղեկությունների ու լուրերի թելն այդ օրերից հետո կտրվում է: Բայց գիտենք, որ զոհվել է անօդաչուի հարվածից՝ Մատաղիսում»: Ստեփանը շատ տղաների նման ևս տուն մի քանի ամիս անց է «վերադարձել». «Ամեն տեղ դիմել ենք, ամեն տեղ փնտրել, բայց ոչ մի նորություն չունեինք: 2021 թ. փետրվարի վերջին Հերացիից զանգահարեցին: Այդ ժամանակ կրկնակի ԴՆԹ հետազոտություն անցկացվեց, որպեսզի համոզվեինք՝ Ստեփա՞նն է, թե՞ ոչ: Բնականաբար, ես չէի հավատում, հիմա էլ չեմ հավատում: Սպասում եմ իրեն ու շարունակելու եմ սպասել, հավատս չի գալիս, որ Ստեփանս չկա: Հիմա էլ ուղղակի գոյատևում ենք: Չեմ էլ կարող նկարագրել, թե ինչպես ենք ապրում: Մեր մյուս երեխաներն ասում են՝ մի քիչ էլ մեր մասին մտածեք, եթե ձեզ մի բան լինի, մեզ ո՞վ պիտի պահի, մեր մասին հոգ տանի: Իրենք են մեզ սթափեցնում, հակառակ դեպքում՝ չգիտեմ էլ, թե մեզ հետ հիմա ինչ էր եղել»:

Ստեփանը տիկին Կարինեի ավագ որդին է: Նա նաև կրտսեր քույր ու եղբայր ունի. «Քույրիկը շատ կապված էր իր հետ, միասին տեղ էին գնում, ընդհանուր ընկերներ ունեին: Փոքր եղբորն ասում էր՝ դու մի քիչ էլ կմեծանաս, նոր քեզ կծանոթացնեմ բոլորի հետ: Բայց արի ու տես, որ լրիվ այլ հանգամանքներում ծանոթացավ Ստեփանի ընկերների հետ»:Որդու մասին մայրիկի ու իմ զրույցը ևս ժպիտով էր ուղեկցվում, մայրիկն ասում է՝ այլ կերպ չի էլ ստացվում: «Այսպես դրվագներով հիշում ես իր ապրած կյանքը, մի պահ սկսում ես ժպտալ հաճելի հիշողություններից, բայց հետո կրկին վերադառնում ես իրական կյանք: Մեր հետ պատահածը մոռանալ ուղղակի անհնար է»,-եզրափակում է տիկին Կարինեն:

Հ. Գ. - Ստեփան Դանոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան