Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում Ուկրաինայում «կրակը բորբոքելու» համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Twitter-ում գրել է, որ ԱՄՆ-ի «միջամտողականությունը» հանգեցրել է Ուկրաինայում «կրակը բորբոքմանը»։
«Սպիտակ տունը նույնիսկ չի կարող խոսել մարդու իրավունքների մասին։ Իրաքում, Աֆղանստանում, Եմենում և Սիրիայում 2 միլիոն մարդու բնաջնջումը, ինչպես նաև ուկրաինական հակամարտության կրակի բորբոքումը ամերիկյան ինտերվենցիոնիզմի արդյունք է»,- գրել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել էր Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը, դրանում ընդգրկվել էր տասը ֆիզիկական անձ։
Մինչ այս Աբդոլլահիանն ասել էր, որ իր երկիրն ամեն կերպ նպաստում է Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։ Նա ընդգծել էր, որ Իրանը կտրականապես դեմ է հակամարտությանը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



