Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր աշխարհաքաղաքական իրողություններն ու վտանգավոր նպատակները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ ուկրաինական պատերազմը մեծ փոփոխություններ է առաջ բերել մատակարարման և լոգիստիկ ուղիներում՝ այն պայմաններում, երբ ժամանակակից աշխարհում տնտեսություններն ավելի փոխկապակցված են և միմյանցից անմիջական կախում ունեն։ Ճիշտ է՝ ապրանքների փոխադրման ամենաէժան տարբերակը ծովային փոխադրումներն են, սակայն Սուեզի ջրանցքում 2021 թվականին Ever Given բեռնանավի՝ ծանծաղուտի մեջ խրվելու արդյունքում խցանման հետևանքով առաջացած բեռնափոխադրումների բարդությունները և ընդհանուր առմամբ տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը պահանջում են նոր ուղիների գործարկում։

Ըստ այդմ, շատ է կարևորվում Եվրասիական երկու խոշոր տնտեսական հսկաների՝ Չինաստանի ու Եվրոպայի միջև բեռնափոխադրումների և կապի ապահովումը, որն իրականություն դարձնելու համար Չինաստանը նախաձեռնել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մասշտաբային նախաձեռնությունը։ Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ, բացի ծովային ճանապարհից, Չինաստանը մեծ խաղադրույք է կատարել Ռուսաստանի տարածքով անցնող Հյուսիսային միջանցքի վրա, որի միջոցով էլ պիտի կապվի Եվրոպայի հետ։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում է ընդգրկված նաև Իրանը։ Բայց քանի որ ՌԴ-ն, ինչպես նաև Իրանը Արևմուտքի պատժամիջոցների տակ են, ապա Պեկինին մնում է այլ տրանսպորտային ուղի գտնել Եվրոպայի հետ կապվելու համար։ Հենց այս հարցում է, որ մեծ նշանակություն է ստանում «Միջին միջանցքի» նախաձեռնության գործարկման գաղափարը, ինչի մեկնարկի արդյունքում տրանսպորտային փոխադրումները Չինաստանից Միջին Ասիայի երկրներով կարող են հասնել Կասպից ծով, ապա Ադրբեջան, իսկ հետո Վրաստանով և Թուրքիայով շարունակվել մինչև Եվրոպա։

Այս նախագծի շրջանակներում փորձում է հատուկ դերակատարություն ստանձնել Թուրքիան։ Ու պատահական չէ, որ անցած տարվա աշնանը Անկարան Պեկինի հետ համաձայնության եկավ տրանսպորտային ուղու ճանապարհին նախատեսվող ենթակառուցվածքները ներդաշնակեցնելու ուղղությամբ։ Ըստ այդմ, կապի ապահովման համար կիրառվելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը բացվել է 2017 թվականին: Բացի դրանից, Չինաստանը շահագրգռված է Կարս-Էդիրնե արագընթաց երկաթուղու կառուցմամբ։ Միաժամանակ Թուրքիան ավելացնում է իր նավահանգիստների տրանսպորտային հնարավորությունները, որպեսզի բեռները նաև ծովային ուղով տեղափոխվեն Եվրոպա։ Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ Թուրքիայով է անցնում Հարավային գազային միջանցքը, իսկ Եվրոպան շահագրգռված է Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալները կրկնապատկելու հարցում։ Նպատակներ են նախանշվում նաև Միջին Ասիայի ածխաջրածնային ռեսուրսները Հարավային գազային միջանցքով Եվրոպա արտահանելու ուղղությամբ։

Դրա համար էլ Էրդողանը հայտարարում է, թե թուրքմենական գազի՝ Եվրոպա մատակարարումը ընդամենը ամիսների հարց է։ Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանն է առաջարկում, որ ռուսական էներգակիրների մատակարարման համար Թուրքիան դառնա առանձին էներգետիկ հանգույց։ Այս ամենի հետ մեկտեղ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով մեծացել է եվրոպական հետաքրքրությունը «Միջին միջանցքի» շուրջ Միջին Ասիայի երկրներից հազվագյուտ մետաղների ներկրման տեսանկյունից, որոնք տարբեր ոլորտներում՝ հատկապես տեխնոլոգիական արտադրության մեջ մեծ պահանջարկ ունեն, և որոնց մի մասը ՌԴ-ից էր ներկրվում: Ուստի, առկա աշխարհաքաղաքական դասավորության պայմաններում Թուրքիայի համար մեծ հեռանկարներ են բացվում Չինաստանի և Եվրոպայի միջև կապն ապահովող կարևորագույն օղակ դառնալու և իր ազդեցությունը թյուրքալեզու պետությունների վրա տարածելու համար։

Այս ամենի շրջանակներում պանթուրքիստական ծրագրերը նոր դրսևորումներ են ստանում, և Անկարան իր նպատակների համար օգտագործում է Թուրքական պետությունների կազմակերպությունն ու միաժամանակ ամբողջովին ներթափանցում է Ադրբեջան։ Արցախյան պատերազմի ժամանակ իր աջակցության համար Թուրքիան փոխհատուցում է պահանջում, դրա համար էլ Ադրբեջանը կամաց-կամաց հանձնվում է թուրքական ազդեցությանը։ Եվ պատահական չէ, որ անձամբ Թուրքիայի նախագահն է այցելում Արցախից օկուպացված տարածքներ ու այդտեղ կառուցված օդանավակայանների բացումը անձամբ կատարում։ Իսկ ադրբեջանական բանակը թուրքական չափանիշներին համապատասխանեցնելու անվան տակ փաստացի դրվում է թուրքական բանակի վերահսկողության ներքո։ Հաջորդ քայլն արդեն Թուրքիայի և Ադրբեջանի անմիջական ցամաքային կապն է, որին պետք է հաջորդի նաև երկու երկրների ինտեգրացիան։ Բայց այդ կապին խոչընդոտում է Հայաստանը, դրա համար էլ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են հետևողականորեն զարգացնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսույթը։

Ըստ այդմ էլ առաջ է քաշվում այն գաղափարը, թե «Զանգեզուրի միջանցքը» էական դերակատարություն կարող է ունենալ Միջին Ասիան Եվրոպային և Չինաստանը Եվրոպային կապող ճանապարհներում։ Հասկանալի է, որ թուրքական այս ծրագրերը չեն բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Իրանի, ո՛չ Ռուսաստանի և ո՛չ էլ ինչ-որ չափով նաև Չինաստանի շահերից։ Նախ՝ ՀայաստանԻրան ճանապարհը կտրելուց հետո Թուրքիան ու Ադրբեջանը զարկ են տալու Իրանական Ադրբեջանի անջատողական ձգտումներին և սպառնալու են Իրանի տարածքային ամբողջականությանը։ Դրա համար էլ Իրանը կտրուկ դեմ է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին և հայտարարում է, թե Հայաստանի անվտանգությունը նաև Իրանի անվտանգությունն է։

Մյուս կողմից էլ՝ այս միջանցքի գործարկումը ձեռնտու չէ նաև Ռուսաստանին՝ չնայած շատ է նշվում այն մասին, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն այդ ճանապարհը ռուսներն են հսկելու, սակայն պարզ է, որ որոշ ժամանակ անց Անկարան ու Բաքուն պահանջելու են ռուսներից՝ դուրս գալ միջանցքից, որպեսզի կարողանան ամբողջական ձևով վերահսկել այդ ճանապարհը և այդպիսով ներթափանցել նաև Միջին Ասիա և այդ տարածաշրջանը պանթուրքական ծրագրերի դրոշի ներքո կտրել Ռուսաստանից։ Մյուս կողմից էլ՝ Չինաստանը պետք է մտահոգություններ ունենա, քանի որ Միջին Ասիայում Թուրքիայի դիրքերի հզորացման արդյունքում այդ երկիրը կարող է միջամտություն ունենալ թյուրքախոս ույղուրների անջատողական տրամադրությունների թեժացման համար։ Ուստի Հայաստանին մնում է այս հանգամանքներն օգտագործել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններում՝ հեռուն գնացող թուրքական նպատակները թույլ չտալու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր