ԱՄՆ-ի և դաշնակիցների միջև հակասություններ են ծագում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև զգալի հակասություններ են ի հայտ գալիս, այս երկրների միասնությունն ավելի դժվար կլինի պահպանել 2023 թվականին, կարծում է Financial Times-ի փորձագետ Գեդեոն Ռահմանը։
«Այս տարի շատ ավելի դժվար կլինի պահպանել զարգացած ժողովրդավարական երկրների միասնությունը։ ԱՄՆ-ի ակտիվ և ներգրավված ղեկավարությունը կարևոր դեր է խաղացել Ռուսաստան-Չինաստան գործընկերության նկատմամբ դեմոկրատական աշխարհի արձագանքի համար»,- գրել է հոդվածագիրը:
Նրա խոսքով, Վաշինգտոնի եւ նրա դաշնակիցների միջեւ ապագայում էլ կպահպանվի լուրջ լարվածությունը։
Ռահմանը նաև նշել է, որ արևմտյան դաշինքում պահպանվում են «բաց տարաձայնությունները»՝ կապված Ուկրաինային ուղղված ապագա ռազմական օգնության հետ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



