Մի՛ սպասեք, մինչև ողբերգությունը ձեր տունը մտնի. «Համախմբում» շարժումը բողոքի ակցիա է սկսում
ԲԼՈԳՍիրելի՛ բարեկամներ,
Անցած մի քանի օրերին, մենք շատերս անասելի ցավ ու վիշտ ենք ապրել, ականատես լինելով մեր զինվորների ողբերգական մահվանը, և տեսնելով նաև, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում կոծկել այն, ուղղորդել քննությունը, մեղադրել ում ասես, ներառյալ նույնիսկ անմեղ զոհված մեր զինվորներին, և իր վրայից հերթական անգամ գցել պատասխանատվությունը:
Ձեզնից շատերը, վրդովված տեղի ունեցողով, այս օրերին գրել են ինձ, պահանջելով և կոչ անելով բողոքի դուրս գալ այս իշխանությունների դեմ, որպեսզի նրանք վերջապես պատասխանատվություն ստանձնեն իրենց ձախողումների համար, որպեսզի նույնը չկրկնվի յուրաքանչյուրիս որդու հետ, որպեսզի մենք ի վերջո անվտանգ երկիր ունենաք, և վստահությամբ նայենք դեպի ապագա:
Անսալով ձեր պահանջին, այսօր, Հունվարի 23-ին, ժամը` 14:00-ին մեր «Համախմբում» շարժումը ՀՀ կառավարության շենքի դիմաց անց է կացնելու բողոքի գործողություն։
Խնդրում եմ յուրաքանչյուրիդ, ով մտահոգ է մեր երկրի և մեր զավակների ճակատագրով՝
Մի՛ եղեք այլևս անտարբեր,
Մի՛ սպասեք, մինչև ողբերգությունը ձեր տունը մտնի,
Միացե՛ք այսօր մեր բողոքին:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



