Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լաչինի միջանցքի գործունեությունն ապահովելն Ադրբեջանի և ՌԴ պատասխանատվությունն է, իսկ ԼՂ ներքին կյանքի հարցերը ԼՂ իշխանության տիրույթում են, այստեղ ևս ՀՀ իշխանությունը գործառույթ չունի․ Միրզոյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է «Արմենպրես» գործակալության հարցերին․

–Ի՞նչ զարգացումներ կան Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առումով: Կարծիքներ են հնչում, որ գործընթացը փակուղի է մտել:

–Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ բանակցությունները երբեք էլ չի դադարեցրել: Անկախ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի գործողություններից և մոսկովյան հանդիպման հետաձգումից՝ մենք ավելի քան մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմին ենք փոխանցել պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր նոր առաջարկները և դրանց հիմնավորումները, բայց դեռևս արձագանք չենք ստացել: Այսպիսով, գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է:

Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Հայաստանը կառուցողական և բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում բանակցային գործընթացին, քանի որ մեր վերջնանպատակը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն է: Մենք նաև ականջալուր ենք միջազգային հանրության հորդորներին և պատրաստ ենք ավելի ինտենսիվ բանակցել:

–Այդ թվում Լաչինի միջանցքի բացման շու՞րջ:

–Բազմիցս ենք ասել, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածը, որը կարգավորում է Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը, միջանցքի անխափան գործունեության ապահովման հետ կապված Հայաստանի որևէ գործառույթ չի նախատեսում: Միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելն Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքի  հետ կապված հարցերը ԼՂ իշխանությունների լուծման տիրույթում են, և այստեղ ևս ՀՀ իշխանությունը գործառույթ չունի:

Հավելեմ միայն, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն արդեն մոտենում է հումանիտար աղետի, և միջանցքի անհապաղ չվերագործարկման պարագայում այստեղ միջազգային հանրության, այդ թվում և առաջին հերթին ՄԱԿ-ի մարդասիրական միջամտության ծայրահեղ անհրաժեշտություն կա:

- Վերջին շրջանում Ադրբեջանը Լաչինի միջանցքի փակումը սկսել է հիմնավորել Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ իբր զինամթերքի, մասնավորապես ականների տեղափոխմամբ: Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսում հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն իրենց է փոխանցել դրա վերաբերյալ տվյալներ, որոնք իրենք ուսումնասիրում են:

-Պետք է նկատեմ, որ ադրբեջանական կողմը կարծես թե խճճվել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ իր խոսույթում: Ադրբեջանը հաճախ պնդում է, որ միջանցքը փակ չէ, ապա ասում, որ միջանցքի արգելափակումը բնապահպանական պատճառներ ունի, ապա, երբ հայտարարվեց, որ խնդրո առարկա ներկայացվող հանքը դադարեցրել է իր գործունեությունը, որպես էկոակտիվիստներ հանդես եկող անձինք պահանջեցին ստուգել միջանցքով անցնող Կարմիր Խաչի մեքենաները և մարդասիրական բեռները, ապա դիմակավորված ներխուժեցին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաների փոխադրամիջոցը և ահաբեկեցին երեխաներին: Այժմ այդ գործողությունները պատճառաբանվում են ականների մտացածին տեղափոխմամբ:

Հերթական անգամ ընդգծեմ՝ Հայաստանի Հանրապետությունն ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում և դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին և 2022թ. սեպտեմբերին: Ներկայումս նույնպես, ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ նոր ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է մնալ բարձր:

Այն ականները, որոնք քարոզչական նպատակներով ի ցույց է դնում ադրբեջանական կողմը և հայտարարում, թե դրանք 2021թ. արտադրության են ու Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել վերջերս, իրականում Ադրբեջանի մոտ են հայտնվել 2021-2022թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացված ՀՀ տարածքից:

- Լաչինի միջանցքի հետ կապված ևս մեկ հակասություն կա. Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է, թե միջանցքը բաց է, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտարարում են, թե միջանցքը փակ է: Սա կարող է միջազգային հանրությանը շփոթության մեջ գցել:

- Նաև դա է պատճառը, որ մենք առաջարկում ենք Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ որևէ այլ միջազգային կազմակերպության փաստահավաք խումբ ուղարկել և շարունակելու ենք առաջ մղել այս գաղափարը:

- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանը մերժել  է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

- Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում: Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե` Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում: Այժմ շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետերի և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը: 

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել և այժմ էլ պատրաստ է նման հանդիպմանը, սակայն համաձայնեք՝ այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ և խոստումնալից չի թվում, երբ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի և թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող մի պարզագույն համատեղ հայտարարություն:  

-Ի՞նչ կարող եք ասել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացի վերաբերյալ: Վերջերս նաև Թուրքիայի ԱԳ նախարարը հույս էր հայտնել, որ Հայաստանը կներգրավվի արևելք-արևմուտք տարածաշրջանային մեխանիզմներին՝ համագործակցելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հետ:

- Հայաստանը միանշանակ շահագրգռված է թե՛ տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակմամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված սկզբունքներին համաձայն, թե՛ ավելի մեծ տրանսպորտային նախագծերի մաս կազմելու մեջ: Տեղյակ եք հավանաբար, որ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք մեխանիզմների համադրմամբ ՀՀ կառավարության կողմից առաջ է քաշվել «Հայկական խաչմերուկ» նախագիծը: 

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ մեր առաջարկներն ուժի մեջ են, և մենք այն կարող ենք իրագործել ցանկացած պահի՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության ու ազգային օրենսդրության պահպանման շրջանակներում: Ըստ էության, այստեղ միակ ու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող արտատարածքային միջանցքի անհիմն պահանջն է: 

Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան