Կրակոցներ Արտաշիսյան փողոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Հունվարի 17-ին՝ ժամը 22.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնեց, որ մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցի 48 հասցեում կրակոցների ձայն է լսվում:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ շտապ դեպքի վայր օպերատիվ խումբ մեկնեց: Մեկնեցին նաև Երևան քաղաքի վարչության ղեկավար անձնակազմը, քննիչ և փորձագետ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ իր անվամբ հաշվառված գազային ատրճանակից մի քանի անգամ օդ էր կրակել 41-ամյա մի տղամարդ:
Դեպքի վայրում հայտնաբերվեցին հինգ պարկուճ և մեկ փամփուշտ: Հայտնաբերվեց նաև կրակող տղամարդը: Նա ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել են փորձաքննություններ:



