Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երկու երկրների միջև լուրջ մերձեցման սպասել չարժե. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

iz.ru-ն «Հարևանություն հեռավորության վրա. ինչպե՞ս են Հայաստանն ու Թուրքիան կառուցում հարաբերությունները» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն անցնում են զգուշավոր ջերմացման փուլ: Աշնանը երկու երկրների ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին բանակցությունները տեղի ունեցան, վերսկսվեցին մարդատար և բեռնափոխադրումները, քննարկվում է ցամաքային սահմանի մասնակի բացումը։ Միաժամանակ հարաբերություններում դեռ շատ դժվարություններ կան։

2020 թվականից հետո ավելացել է ևս մեկ վիճելի հարց. Թուրքիան պնդում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման վրա։ Միաժամանակ, Անկարան պնդում է ճանապարհի արտատարածքային կարգավիճակը, ինչը նշանակում է, որ հայ մաքսավորները չեն կարողանա ստուգել տրանսպորտը։ Հայաստանում կտրականապես դեմ են և նախաձեռնությունը համարում են ոտնձգություն իրենց ինքնիշխանության դեմ։ Թուրքիան Հայաստանին նաև ստիպում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Բացի այդ, Երևանն ուշադրություն է դարձնում իր սահմանների մոտ հաճախակի անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին։

Տեղեկություններ են հայտնվել Արարատի ստորոտում թուրքական նոր ռազմաբազա ստեղծելու մասին։ Հայ ընդդիմադիրները դեմ են Անկարայի հետ շփումներին: Ըստ պատգամավոր Աղվան Վարդանյանի, հարևան պետությունը ոչ թե խաղաղության է ձգտում, այլ սեփական շահերն է առաջ մղում: Խորհրդարանի փոխնախագահ Իշխան Սաղաթել յանն էլ վստահ է, որ մարդկանց խաբում են կեղծ տնտեսական շահերով. «Մարդկանց ասում են, որ լավ են ապրելու, իրենց որդիները չեն ծառայելու և այլն։ Փաստորեն, թուրքացման ծրագիր է իրականացվում՝ մեր պետության գոյությունը հարցականի տակ դնելով»,- նշել է նա։ Քաղաքագետներն ասում են, որ Հայաստանը Թուրքիայի հետ կապ հաստատելու մի քանի պատճառ ունի։

«Փաշինյանը քաղաքական գործիչների այն սերնդի ներկայացուցիչն է, որոնք տարիքի բերումով չեն մասնակցել Ղարաբաղյան առաջին պատերազմին։ Սա է պատճառը, որ նա վճռական է հարևան երկրների հետ պրագմատիկ հարաբերություններ կառուցելու հարցում։ Պետք է հաշվի առնել նաև տնտեսական գործոնը։ Հայաստանը տասնամյակներ շարունակ ապրում է վիրտուալ շրջափակման մեջ։ Բեռների ավելի քան 70 %-ը երկիր է մտնում մեկ ճանապարհով՝ Վրաստանի ռազմավիրական մայրուղով։ Երկրում տնտեսական խնդիրներից ուժեղ հոգնածություն է կուտակվել»,- «iz.ru»-ին ասել է քաղաքական վերլուծաբան Արթուր Աթաևը։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովն էլ կարծում է, որ Հայաստանն ու Թուրքիան չափազանց շատ հակասություններ ունեն սերտ համագործակցության համար։

«Երկու երկրների միջև լուրջ մերձեցման սպասել չարժե։ Բանն այն է, որ տնտեսությունների մասշտաբները համեմատելի չեն, Թուրքիան պարզապես կարող է կուլ տալ Հայաստանին։ Հավանական է, որ կողմերը կհամաձայնեցնեն ցամաքային տարանցման, սահմանային առևտրի, մի շարք հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանները, և այդտեղ էլ կանգ կառնեն»,- եզրափակել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում