Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նոր դասագրքերի ստեղծմամբ հետաքրքրված մասնագետների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ   
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրավերով այսօր տեղի է ունեցել հանդիպում հանրակրթության նոր չափորոշիչների ներդրմամբ պայմանավորված դասագրքերի հրատարակության գործընթացով հետաքրքրված ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ:

2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթով հետաքրքրված  անձանց հետ հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը,  «Կրթության  զարգացման  և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, նախարարության հանրակրթության վարչության և այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ դասագրքերի ստեղծման և տպագրման գործընթացները ենթարկվել են էական փոփոխությունների: Դրանց առնչությամբ կարող են բազմաթիվ հարցեր առաջանալ, որոնք պարզաբանելու նպատակով էլ նախաձեռնվել է հանդիպումը.

«Նախևառաջ, գործընթացի կարգավորման համար արդեն ունենք նոր կարգեր: Մշակվել և հաստատվել է առանձին կարգ դասագրքերի ստեղծման մասին, հրապարակվել են նաև գնահատման չափանիշները, որոնք թույլ են տալիս ավելի լավ պատկերացում կազմել գործընթացի մասին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ դասագրքերի ստեղծման կարգը հաստատվել է մի շարք  գրահրատարակիչների հետ ունեցած երկար և բազմաշերտ քննարկումների արդյունքում:

«Փոփոխված ընթացակարգերի արդյունքում բոլորիս նպատակն այն է, որ կարողանանք ունենալ հնարավորինս որակյալ ուսումնական նյութեր, դասագրքեր, որոնք կօգնեն հանրակրթության նոր չափորոշիչների համաձայն՝ կրթությունը դարձնել ավելի որակյալ և արդյունավետ: Այդ նպատակով կարիք ունենք ձևավորելու մրցակցային դաշտ, որովհետև ցանկացած պարագայում այն առաջ է բերում տարբեր մոտեցումներ և հնարավորություններ՝ օգնելով ընտրել լավագույն առաջարկը»,- ավելացրել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ գործընթացի մասնակցային դառնալու հնարավորությունները փորձ է արվել էապես մեծացնել: 

Դասագրքերի ստեղծման մրցույթի պարտադիր բաղադրիչ է մրցույթին ներկայացված դասագրքերի փորձաքննությունը, որն իրականացվում է 2 փուլով՝ համապատասխանության փուլ և բովանդակային գնահատման փուլ:

ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է՝ հաշվի առնելով, որ դասագրքերի ստեղծման  գործընթացը նոր ընթացակարգով իրականացվում է առաջին անգամ, լավարկումների և լրամշակումների անհրաժեշտություն ևս կարող է լինել. «Մենք բաց ենք քննարկումների համար: Մեզ համար կարևորը գործընթացի լավարկման միջոցով որակյալ արդյունք ստանալու սկզբունքի պահպանումն է»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև դասագրքերի ստեղծման ֆինանսավորմանը՝ պարզաբանելով, որ նախահաշվային արժեքի ձևավորման համար հիմք են ծառայել ԿԳՄՍՆ-ի կողմից գիտահրատարակչության ոլորտում գիտական գրականության ձեռքբերման ծրագրով գործող միավոր արժեքները, ինչպես նաև դասագրքերին ներկայացվող պահանջները:

Հրատարակչությունների ներկայացուցիչներն ու դասագրքերի ստեղծմամբ հետաքրքրված անձինք ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել են մի շարք հարցեր՝ կապված մրցութային կարգի, գնահատման չափորոշիչների, փորձաքննության և այլնի հետ:

Հիշեցնենք՝ դրամաշնորհային մրցույթի արդյունքում փորձաքննությունն անցած և հաղթող ճանաչված յուրաքանչյուր դասագրքի համար (բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր չափաբաժնից 2 դասագիրք) տրվում է 6,300,000 ՀՀ դրամ:

Հանրակրթական առարկաների դասագրքերին ներկայացվող ընդհանրական պահանջներից է օրինակ այն, որ դասագիրքը պետք է համապատասխանի հանրակրթության պետական չափորոշչի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված տվյալ առարկայի չափորոշչի ու ծրագրի պահանջներին և ներկայացնի առարկայի կամ դրա` համապատասխան դասարանի համար նախատեսված մասի (եթե դասագիրքը կազմված է մեկից ավելի իրար շարունակող մասերից) հիմնական բովանդակությունը, դասագիրքը պետք է ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, դասագրքում պետք է նաև ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին:

Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր