Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեր հինգ հոգանոց ընտանիքը փոքրացավ, ու մեր կյանքն այդ պահից փոխվեց». Հրանտ Գրիգորյանը զոհվել է Քարվաճառում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հրանտ Գրիգորյանը պայմանագրային զինծառայող էր, ենթասպա, ծառայել է Խաղաղապահ զորքերում: Երկու քույրերի միակ եղբայրն էր Հրանտը, իր ընտանիքը դեռ չէր հասցրել ստեղծել, սիրած աղջիկ ուներ, պետք է ամուսնանային, բայց չստացվեց:

«Եղբայրս անչափ բարի էր, հումորով, ժպտերես, բոլորին հասնող: Սիրված էր հրամանատարության և ծառայակից ընկերների կողմից, իրեն շատ էին հարգում: Ընկերական էր բոլորի հետ շփման ժամանակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հրանտի քույրը՝ Լիլիթը:

Վերհիշում է՝ գյուղի ջահելությունը, իսկ Հրանտը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղից էր, հավաքվում էր նրա շուրջը, որ վերջինս խոսեր, կատակեր, բոլորը պատրաստ էին անվերջ լսել Հրանտին: Եղբորը նկարագրելիս Լիլիթը նրան բնորոշում է և՛ որպես հանգիստ, և՛ աշխույժ բնավորություն ունեցող մարդ: «Զորամասում Հրանտի հրամանատարը՝ գեներալ Արտակ Տոնոյանն իրեն երբեք անունով չի դիմել, նրան բոլորը «քեռի» են կոչել: Պատմում են, որ Հրանտը սիրել է սասունցիների բարբառով խոսել»,-վերհիշում է զրուցակիցս:

Հետաքրքրվում եմ՝ Հրանտը ե՞րբ է որոշել զինվորական դառնալ: «Կարծում էինք, որ նա Թատերականում կշարունակի ուսումը: Արդեն ասացի, որ կատակասեր էր, հումորով, կարողանում էր ամենայն ճշգրտությամբ մարդկանց նմանակել: Մյուս կողմից՝ իրեն գրավում էր նաև օդաչուի մասնագիտությունը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի գյուղատնտեսական համալսարան: 2007 թվականին զորակոչվեց բանակ, ծառայել է Քարվաճառում: Իսկ 2011 թվականից Հրանտը ծառայության անցավ Հայաստանի խաղաղապահ բրիգադում: Ունի բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր ու շքանշաններ: Խաղաղապահ առաքելության կազմում եղել է Կոսովոյում, Գերմանիայում»,-պատմում է քույրիկը:

Հրանտի հայրիկը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին՝ Շուշիի մարտերին, հետո Քառօրյա պատերազմին: Պարգևատրվել է շքանշաններով. «Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, հայրս կրկին մեկնեց Արցախ, սակայն ճանապարհին ստանալով Հրանտի զոհվելու լուրը՝ վերադարձավ՝ այդպես էլ մարտի դաշտ չհասնելով»: Պատերազմի օրերին Հրանտը մեկնել է Քարվաճառ՝ հենց իր ծառայած տեղը, այնտեղ էլ զոհվել է: Լիլիթի հետ սկսում ենք պատերազմի մասին զրուցել. «Սեպտեմբերի 27-ին Հրանտը տանն էր: Զանգեցին՝ տագնապ է, պետք է զորամաս գաս: Որևէ բան չասացին Արցախ մեկնելու մասին: Գնաց զորամաս, ու հենց նույն օրն էլ ճանապարհվել էին Քարվաճառ: Մամային զանգեց՝ մա՛մ, գիտե՞ս, որ գնում եմ իմ ծառայած տեղը: Հասել է Արցախ, մեկ օր զանգել է, զրուցել մեզ հետ ու վերջ: Սեպտեմբերի 29-ին Քարվաճառում թեժ մարտերի ժամանակ բեկորային մահացու վիրավորում էր ստացել: Եղբայրս զոհվել է հենց այն դիրքում, որտեղ 2014 թվականին հակառակորդի կրակոցներից զոհվել էր մեր քեռին՝ Ռուբոն, նա ևս պայմանագրային զինծառայող էր: Այդ դիրքում հետագայում նաև խաչքար էին տեղադրել, հենց այդտեղ էլ Հրանտն է զոհվել»:

Հետո արդեն մեր զրույցը ճակատագրի մասին է, արդյո՞ք սա էր Հրանտի ու մի քանի հազար տղաների ճակատագիրը, ճակատագիր ասելո՞վ ենք փորձում ինքներս մեզ սփոփել, թե՞… Իսկ մեզ հնարավո՞ր է ինչ-որ կերպ սփոփել, այս ցավն անգամ չի սպիանալու: Որոշ ժամանակ անց արդեն Հրանտի մարտական ընկերներն են պատմել նրա ընտանիքին. Օմարի լեռներում թեժ մարտեր էին: «Մարտական ընկերների պատմելով, Հրանտը կռվի ամենաթեժ պահին օգնել է ժամկետային զինծառայողներին, վիրավոր տղաներին դուրս է բերել վտանգավոր գոտուց, զոհված տղերքի մարմինները ևս չի թողել մարտի դաշտում: Ընկերներն են փաստում՝ բազմիցս փրկել է իր մարտական ընկերների կյանքը։ Չնայած մարտի դաշտում անցկացրած շատ կարճ ժամանակահատվածին, որպես զինվոր լիարժեքորեն կատարել է իր պարտականությունները: Ի վերջո, փորձված զինվորական է եղել: Ասում են՝ անվախ էր, առաջ էր նետվում, բոլորին օգնության հասնում: Վիրավորներից վերջինին մարտական դիրքերից իջեցնելուց էլ բեկորային վիրավորում է ստանում և զոհվում»,-պատմում է Լիլիթը:

Հրանտի զոհվելու լուրն ընտանիքը հենց նույն օրն է իմացել: Երկու տարուց ավելի է՝ ընտանիքը փորձում է առանց Հրանտի ապրել: «Շատ դժվար է, չենք համակերպվում, չենք հաշտվում, իր տեղը շատ է զգացվում, ամեն պահի կարիքն ունենք: Մեր հինգ հոգանոց ընտանիքը մեկ հոգով կրճատվեց, ու մեր կյանքն այդ պահից փոխվեց: Որպես քույրեր ու եղբայր՝ ընկերական հարաբերություններ ենք ունեցել: Անսահման կարոտում ենք անչափ բարի եղբորն ու որդուն»,-ասում է Լիլիթը, իսկ ես էլ փաստում եմ, որ անգամ նկարներից է երևում այդ բարությունը, փաստորեն նկարները չեն խաբում. «Այո, չեն խաբում: Ի դեպ, Հրանտը նկարվել չէր սիրում, շատ նկարներ էլ չունի»: Հիմա Հրանտը հայրենի Բազմաբերդի հերոսների պանթեոնում է: «Ուզում էինք, որ մեզ մոտ լինի, իսկ Եռաբլուրը հեռու է»,-եզրափակում է Լիլիթը:

Հ. Գ. Հրանտ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա Սողոմոնյան