Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ   
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am

Հունվարի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Վեհափառ Հայրապետը պետական պարգևին արժանացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։

Արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, հայաստանյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և տարբեր կառույցների ղեկավարներ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարողակարգային և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ողջույնի խոսքից հետո Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ընթերցեց ՌԴ նախագահի հրամանագիրը, ապա Նորին Սրբությանը հանձնեց ՌԴ Պատվո շքանշանը։

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց ներկաներին։ Հայոց Հովվապետը, ի դեմս ՌԴ դեսպանի, շնորհակալություն հայտնելով նախագահ Վլադիմիր Պուտինին ազնիվ ուշադրության և գնահատանքի համար, ի մասնավորի ընդգծեց. «Մեր ժողովուրդներն ունեն դարավոր բարեկամության հարուստ պատմություն, որը կոփվել ու թրծվել է համատեղ կրած նեղություններով ու դժվարություններով և բազում հաղթանակներով։ Մեր ժողովուրդների եղբայրությունը ամրորեն հաստատված է քրիստոնեական մեր հավատքի ու դավանած ընդհանուր արժեքների վրա»։

Նորին Սրբությունը հայ ժողովրդի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի և զորակցության վկայություն նկատեց Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ջանքերը 44–օրյա արցախյան պատերազմի դադարեցման գործում, ինչպես նաև շարունակվող աջակցությունն ուղղված պատերազմի աղետալի հետևանքների հաղթահարմանը, արցախահայության անվտանգության ապահովմանը, Դադիվանքի ու հայոց հնամենի սրբավայրերի պահպանությանը։

Անդրադառնալով մերօրյա մարտահրավերներին` Հայոց Հայրապետն արձանագրեց. «Ամենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով։ Աղոթում ենք, որ արդյունավորվեն ռուս խաղաղապահների ջանքերը՝ ուղղված Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը և Արցախում տիրող աղետալի վիճակի հաղթահարմանը։ Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը, վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը»։

Ռուսաստանի Դաշնության այս բարձր պարգևի շնորհումը դիտարկելով հայ-ռուսական բարեկամության, Հայաստանի և Ռուսաստանի միջև հոգևոր-մշակութային կապերի զորացման գործում Հայոց Եկեղեցու պատմական դերակատարության արժևորում և գնահատանք Ռուսաստանի կյանքում հայ համայնքի կարևոր ավանդի` Նորին Սրբությունը հաստատեց, որ երկու ժողովուրդների բարեկամության ակունքներում կանգնած Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիներն իրենց Հովվապետերի առաջնորդությամբ ամենայն ջանք ի գործ են դնելու հանուն այս դարավոր բարեկամության առավել ամրապնդման և հարատևության։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված, որ այսօրվա փոթորկոտ և տագնապներով լի աշխարհում Ամենողորմ Տերը խաղաղության իր շնորհները հեղի համայն մարդկության կյանքին և ապահովության ու բարօրության մեջ պահի երկու եղբայր ժողովուրդներին՝ պարգևելով արդյունաշատ գործակցություն և մշտանորոգ ձեռքբերումներ։

Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Հայտնիների հրապարակումները՝ Հունիսի 1-ի առթիվ Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ ԶաքարյանՓոքրիկ խմբակը չի հարգում մեր դատարանների որոշումները․ Դավիթ ՂազինյանԱյս ընտրությունները ազատության և փրկության մասին են․ Սամվել ԿարապետյանՄենք պետք է պահպանենք մեր ավանդական արժեքները․ Արամ ՎարդևանյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Տավուշում զարգացնելու ենք տուրիզմը․ Սամվել ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը թեման պրիմիտիվացնում են․ մենք խոսում ենք երկաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդրի մասին․ Կարպիս ՓաշոյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Տավուշի մարզի բնակիչների հետՀետախուզության նախազգուշացումները ռուսական հարվածների մասին մնում են ուժի մեջ․ Զելենսկի Հունիսի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Փոքրի խմբակին Արաբկիրը դեռ մերժել է 2021 թվականին․ Նարեկ ԿարապետյանՇատ արդյունավետ հեռախոսազանգ ունեցա Նեթանյահուի հետ․ Բեյրութ զnրքեր չեն գնա. Թրամփ Նա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի դեմ․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում մեր երեխաներն ունենալու են անհոգ մանկություն․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» կարողացել է կոտրել վախի մթնոլորտն ու համախմբել հազարավոր մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՈչ ոք չի հետևում․ միայն դու ես որոշում․ Գոհար ՂումաշյանՀիշո՞ւմ եք գոնե մեկ դեպք, երբ Փաշինյանը «ոչ» է ասել Ալիևին․ Նարեկ ԿարապետյանԼևոն Քոչարյան VS Ռոբերտ ՔոչարյանԱրտաշատում «Nissan Tiida»-ն բախվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարին․ կա վիրավոր Ադրբեջանը Հայաստանի տարածքները համարում է իր «պատմական հայրենիքը». միայն մենք կկասեցնենք 300,000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը. Սամվել ԿարապետյանՀայտնի է 2026 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության անցկացման նոր վայրն ու օրը Ղազախստանը դարձել է ռուսական օղու գլխավոր գնորդը Կեղծավորություն կլիներ ասել, թե կարող եմ մրցակցել Յամալի հետ․ Ռաֆինյա 13 տարեկանում կյանքից հեռացել է Արեն Քառյանը «Բոլորս միասին պետք է գնանք եվրոպական մեծ հաղթանակների հետևից, քանի որ ես տեսնում եմ թիմի պոտենցիալը, թիմը ընդունակ է ամեն ինչի». Սամվել ԿարապետյանՏհաճ հոտի պատճառով ինքնաթիռում ուղևորներ հոսպիտալացվել են Հունիսի 2-ից սահմանափակվում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը․ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայություն Նաիրի Հոխիկյանի տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմիցՖիդանը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել 2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճանապարհինԵրեխաների պաշտպանության միջազգային օր․ Սամվել ԿարապետյանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ փոխնախարարները խորհրդակցություն են անցկացրել 44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշել էր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Նարեկ ԿարապետյանինՄի շարք վայրերում գազ չի լինի հունիսի 2-ին «Լա Բոհեմ»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և «Տանգո»՝ պարային ներկայացում․ պրեմիերա՝ Պարոնյան թատրոնում «Փոքր Մհեր»․ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ մեծ էկրանին Փարաքարում բախվել են «Range Rover»-ն ու «Volkswagen»-ը. կա զnհ Ուժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում էՍամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում է Գողության դեպքեր․ 35-ամյա, 40-ամյա և 37-ամյա տղամարդիկ են հայտնաբերվել Վաղը շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Իրանն անմիջապես դադարեցնում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Լիբանանում մшրտական գործողությունների ակտիվացման պատճառով. Tasnim Մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր