Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ավարտվել է թունավորման հետևանքով 2021թ. Վանաձորի 21-ամյա բնակչուհու մահվան դեպքի նախաքննությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ   
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am

Ավարտվել է անվտանգության պահանջների խախտմամբ բնակարանում գազի ջրատաքացուցիչ տեղադրելու, այդ խախտումը սահմանված կարգով չարձանագրելու և չվերացնելու հետևանքով Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժողը, ով Վանաձոր քա­ղա­քի Զորյան փողոցի բնակարաններից մեկում բնակվել է վարձակալական հիմունքներով, մահացել է 2021թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում:

Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ նրա մահվան անմիջական պատճառ է հանդիսացել արյունը ախտահարող թույնով՝ կարբօքսի-հեմոգլոբինով օրգանիզմի էկզոգեն սուր ընդհանուր թունա­վո­րումը։

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված բնակարանի համասեփականատերը 2020թ. ինքնագլուխ կերպով բնակարանի խոհանոցում տեղադրել է գազամատակարարման նախագծով չնախատեսված «URAN» մոդելի 12լ տարողությամբ գազի ջրատաքացուցիչ սարք՝ չնախատեսելով իր արարքի վտանգավոր հետևանքների առաջացումը։

Այդ կերպ նա խախտել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Լոռու ԳԳՄ-ի և բաժանորդի միջև վերակնքված «Բնական գազի մատակարարման» պայմանագրի «Ներտնային գազասպառ­ման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման», ինչպես նաև` «Բնա­կան գազի մատակարարման և օգտագործման կանոններ»-ի պահանջները։

Դրանցով սահմանվում է, որ գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սաքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար բաժանորդը պարտավոր է գրավոր դիմել մատակարարին՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին և ինքնակամ միացումներ չկատարել։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ «էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ Լոռու ԳՀՏՍԾ Վանաձորի տեղամասի աշխատակիցը, սպասարկելով նաև վերոհիշյալ հասցեի բնակա­րանը, վերջին անգամ 2021թ. օգոստոսին հիշյալ հասցեի ներտնային գազասպառ­ման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամա­նակ չի հայտնաբերել բաժանորդի կողմից նշված ջրատաքացուցիչը նախագծային խախտ­­մամբ տեղադրելու փաստը, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա շահագործման անհամապատաս­խա­նութ­յունը:

Նա նաև միջոցներ չի ձեռնարկել սարքի գազամատակարարումը դա­դա­րեցնելու, գազասպառման համակարգը նախագծային տեսքի բերելու, գազի սնուցման պողպատյա իջուցիկ խողովակի վրա առկա փականը խցափակելու ու հոլոգրաֆիկ կնիքով կնքե­լու ուղղությամբ։ Այդ կերպ վերջինս ևս խախտել է նշված պայմանագրով սահմանված պահանջները։

Վերոնշյալ խախտումների արդյունքում ջրատաքա­ցուցիչի շահագործումից արտանետված՝ արյունը ախտահարող կարբօքսի-հեմոգլո­բին թույնից օրգանիզմի ընդհանուր էկզոգեն սուր թունավորումից կյանքից զրկվել է հիշյալ բնա­­կա­րա­նում ժամանակավորապես բնակվող 21-ամյա աղջիկը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊ ընկերության աշխատակցին մեղադրանք է ներկայացվել նախկին ՀՀ քրեա­­կան օրենսգրքի 279-րդ հոդ­վա­ծի 2-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենս­գրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին), իսկ  բնակարանի համասեփականատիրոջը՝ 165-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել  է բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է գազասպառող ազգաբնակչությանը՝ զերծ մնալ ինքնագլուխ կերպով, առանց համապատասխան կանոններով և պայմանագրային պահանջներով սահմանված ընթացակարգերը պահպանելու,  բնակարաններում, առանձնատներում և այլ փակ օբյեկտներում գազամատակարարման նախագծով չնախատեսված սարքեր տեղադրելու, այդպիսիք փոխարինելու, գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու փորձերից։

Դրանք կարող են բերել ողբերգական հետևանքների, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 2-ի համար Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ»Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Հայտնիների հրապարակումները՝ Հունիսի 1-ի առթիվ Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ ԶաքարյանՓոքրիկ խմբակը չի հարգում մեր դատարանների որոշումները․ Դավիթ ՂազինյանԱյս ընտրությունները ազատության և փրկության մասին են․ Սամվել ԿարապետյանՄենք պետք է պահպանենք մեր ավանդական արժեքները․ Արամ ՎարդևանյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Տավուշում զարգացնելու ենք տուրիզմը․ Սամվել ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը թեման պրիմիտիվացնում են․ մենք խոսում ենք երկաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդրի մասին․ Կարպիս ՓաշոյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Տավուշի մարզի բնակիչների հետՀետախուզության նախազգուշացումները ռուսական հարվածների մասին մնում են ուժի մեջ․ Զելենսկի Հունիսի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Փոքրի խմբակին Արաբկիրը դեռ մերժել է 2021 թվականին․ Նարեկ ԿարապետյանՇատ արդյունավետ հեռախոսազանգ ունեցա Նեթանյահուի հետ․ Բեյրութ զnրքեր չեն գնա. Թրամփ Նա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի դեմ․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում մեր երեխաներն ունենալու են անհոգ մանկություն․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» կարողացել է կոտրել վախի մթնոլորտն ու համախմբել հազարավոր մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՈչ ոք չի հետևում․ միայն դու ես որոշում․ Գոհար ՂումաշյանՀիշո՞ւմ եք գոնե մեկ դեպք, երբ Փաշինյանը «ոչ» է ասել Ալիևին․ Նարեկ ԿարապետյանԼևոն Քոչարյան VS Ռոբերտ ՔոչարյանԱրտաշատում «Nissan Tiida»-ն բախվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարին․ կա վիրավոր Ադրբեջանը Հայաստանի տարածքները համարում է իր «պատմական հայրենիքը». միայն մենք կկասեցնենք 300,000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը. Սամվել ԿարապետյանՀայտնի է 2026 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության անցկացման նոր վայրն ու օրը Ղազախստանը դարձել է ռուսական օղու գլխավոր գնորդը Կեղծավորություն կլիներ ասել, թե կարող եմ մրցակցել Յամալի հետ․ Ռաֆինյա 13 տարեկանում կյանքից հեռացել է Արեն Քառյանը «Բոլորս միասին պետք է գնանք եվրոպական մեծ հաղթանակների հետևից, քանի որ ես տեսնում եմ թիմի պոտենցիալը, թիմը ընդունակ է ամեն ինչի». Սամվել ԿարապետյանՏհաճ հոտի պատճառով ինքնաթիռում ուղևորներ հոսպիտալացվել են Հունիսի 2-ից սահմանափակվում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը․ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայություն Նաիրի Հոխիկյանի տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմիցՖիդանը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել 2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճանապարհինԵրեխաների պաշտպանության միջազգային օր․ Սամվել ԿարապետյանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ փոխնախարարները խորհրդակցություն են անցկացրել 44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշել էր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Նարեկ ԿարապետյանինՄի շարք վայրերում գազ չի լինի հունիսի 2-ին «Լա Բոհեմ»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և «Տանգո»՝ պարային ներկայացում․ պրեմիերա՝ Պարոնյան թատրոնում «Փոքր Մհեր»․ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ մեծ էկրանին Փարաքարում բախվել են «Range Rover»-ն ու «Volkswagen»-ը. կա զnհ Ուժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում էՍամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում է