Սևան-Գավառ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել է ձորակում․ վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Հունվարի 2-ին, ժամը 19։16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մ գլորվելով՝ հայտնվել ձորակում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս մահը։



