Թուրքիայի ափերի մոտ 21 փախստականի դի են գտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում՝ Էգեյան ծովի ափերի մոտ, 21 փախստականի դի են գտել, որոնցից երեքը՝ երեխաների: Այս մասին հայտնում է Газета.ru –ն՝ վկայակոչելով Reuters–ը:
Ողբերգությունը ենթադրաբար տեղի է ունեցել այն պատճառով, որ շրջվել է այն նավակը, որով միգրանտները փորձում էին հասնել հունական Լեսբոս կղզի:
Նշում են, որ դիերը երկու տարբեր տեղերում են հայտնաբերվել. 11 դի հայտնաբերվել է Այվալիկ քաղաքի շրջանում՝ առափնյա գծի մոտ, եւս 10-ն էլ Դիքիլի քաղաքի տարածքում: Ողջ մնացածներին որոնելու նպատակով երեք նավակ ու մեկ ուղղաթիռ է ուղարկվել:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



