Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բրյուսով» ձախողված օպերացիան շարունակվում է կամ արդարադատությունը իշխանության պատանդ. Լիլիթ Գալստյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ 

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartner_past-am

ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ««Բրյուսով» ձախողված օպերացիան շարունակվում է կամ արդարադատությունը իշխանության պատանդ» վերտառությամբ:

««Բրյուսով» ձախողված օպերացիան իշխանությանը հոգեխանգարմունք առաջացնելու չափ հանգիստ չի տալիս։  Ձախողումը թանկ նստեց ԿԳՄՍ նախարար, օպերացիայի գլխավոր կուրատոր Վ․ Դումանյանի և փոխվարչապետ Հ․ Մաթևոսյանի վրա։ Բրյուսովի համալսարանի ոչ իշխանական, անցանկալի թեկնածուի ընտրությունից անմիջապես հետո, գրչի թեթև հարվածով, նրանք աշխատանքից ազատվեցին, և ազատվեցին ոչ թե ակնհայտ ոչ պրոֆեսիոնալիզմի, ոլորտների չիմացության, ոչ ադեկվատ ընկալումների կամ դիլետանտիզմի, այլ, ըստ էության, իշխանությանը «չմատուցված կոնկրետ ծառայությունների» համար․․․

Ռեկտորի ընտրությանը նախորդած՝ Բրյուսովից, Ֆիզկուլտինստիտուտից ու Մանկավարժական համալսարանից ֆրանկենշտեյնական մի խառնարան ստանալու անհաջող արշավը բավական լուսաբանվել է։ Վստահաբար, եթե չհանդիպեին Բրյուսովի ուսանողության և դասախոսների ընդվզմանը, հերթական քանդիչ ծրագիրն իրականացվելու էր անգամ այն պարագայում, երբ բուհերի միացման ուսումնասիրություն-գնահատում գոյություն չուներ, ինչպես խոստովանեց Դումանյանը։

Հակառակ ռեկտորի ընտրությունից երկու օր առաջ հարուցված քրեական գործին, զազրելի ռեպրեսիվ գործիքներին,  դեկտեմբերի 9-ին Բրյուսովի ռեկտոր ընտրվեց անցանկալի թեկնածուն՝ Կ․ Հարությունյանը։

Բայց, ինչպես ասում են՝ Show must go on…Նախ պարզվում է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ․ Մաթևոսյանը մինչև օրս չի ստորագրել ընտրությունների արդյունքներն արտացոլող արձանագրությունը։

Եվ ահա երեկ, Դատախազության տարածած հաղորդումից հայտնի է դառնում, որ  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, մեկը՝  հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների, մյուսը՝ վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի առթիվ։

Ես առանձնապես զարմացած չեմ, որովհետև թավշով ու բոլորին սիրո խոստումով իշխանության եկած, բայց  իրականում ցինիկ ռեպրեսիվ գործիքակազմով սեփական իշխանությունը ամրագրող ապազգային այս խմբակին անգամ չաուշեսկուները կնախանձեին։

Սա ոչ Լաչինի միջանցքն է, ոչ էլ սեփական ժողովրդի ու երկրի ինքնիշխանության ապահովման հարցն է։ Թքած․․․․Կարևորը սեփական իշխանությունը պահելն է ամեն գնով, երկրում խորացող բռնատիրությամբ ու պոլիցայական մթնոլորտով, ոստիկանների մահակի  ու դատախազության մամլիչի տակ, ազգին պառակտելով ու ներազգային ատելությունից կուրացած մի անհասկանալի խառնարան ստանալով։

Պետության զավթումն էլ ինչպե՞ս է լինում․․․այսպես՝ քայլ առ քայլ,, ամենուր, վրեժխնդիր ու ճղճիմ․․․

Կարելի է բանտերում կեղեքել ոչ քպ-ական համայնքապետերին, կարելի է այլախոհին մահվան դուռը հասցնել, մի ամբողջ ազգ կեղեքել ու կտտանքների ենթարկել՝ անորոշության, ապագա չունենալու, թուրքից ցեղասպանվելու հեռանկարով։

Հիմա, գոնե հիմա,  հասկանու՞մ եք, թե ինչու էին ՍԴ-ում դատավորներ փոխում, ինչո՞ւ են ԲԴԽ-ն մաքրում անցանկալիներից, ինչո՞ւ են բանտերում կեղեքվում ոչ քպ-ական համայնքապետերը, ինչո՞ւ է կազմաքանդվում բանակը, ինչու են հրեշայնացնում անցյալը, հերոսներին, մեր նվիրական արժեքները, ինչո՞ւ սրանց պետք չի մշակույթը, ավանդական ընտանիքը, Հայ առաքելական եկեղեցին, ինչու են Աղազարյանը, վիգեն խաչատրյանները, գագիկ մելքոնյաններն ու մի Ասլանյան բարձրաձայնում, թե Արցախը մերը չի․․․

Ուշքի եկեք, սրանք մենք չենք․․․»,- գրել է Գալստյանը:

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր