Քուվեյթն Իրանից հետ է կանչել իր դեսպանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔուվեյթը Իրանից հետ է կանչել իր դեսպանին՝ այդ երկրում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելության վրա կատարված հարձակումից հետո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը:
Թեհրանում ու Մեշհեդում անկարգությունները սկսվել էին սաուդյան իշխանությունների կողմից շիա հայտնի քարոզչի մահապատժից հետո: Դրանց հետեւանքով մի քանի շենք էր ավիրվել:
Այդ միջադեպերի հետեւանքով մի շարք երկրներ՝ մասնավորապես Սաուդյան Արաբիան , Բահրեյնն ու Սուդանը խզել են Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



