Գերմանական MAN ավտոբուսների առաջին խմբաքանակը շուտով կլինի Երևանում. Տիգրան Ավինյան (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես և խոստացել էինք, գերմանական MAN ավտոբուսների առաջին խմբաքանակը (20 շարժակազմ) շուտով կլինի Երևանում, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կժամանեն բոլոր 87 ավտոբուսները:
Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել ենք Թեգետա մոթորս ընկերության ղեկավարությանը. Թեգետան գերմանական MAN ավտոբուսների մատակարարն է, որոնց արդեն սպասում են մեր քաղաքացիները:
Այս ավտոբուսները իրենց որակով և հարմարավետությամբ անհամեմատելի են Երևան քաղաքում երբևէ օգտագործված հանրային տրանսպորտի հետ: Դրանց հետագա սպասարկման համար 20 տեխնիկական մասնագետներ կուղևորվեն Մյունխեն՝ ապահովելու նոր ավտոբուսների անխափան սպասարկումը երևանցիներին արդեն այս գարնանը»:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ







