Ֆինլանդիան կշարունակի փակել փախստականների ընդունման կենտրոնները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳալիք տարի Ֆինլանդիան ամենայն հավանականությամբ կշարունակի փակել փախստականների ընդունման կենտրոնները: Այս մասին գրել է Helsingin Sanomat թերթը: Ըստ պարբերականի, տվյալ միջոցառումը կվերաբերի տասնյակ կենտրոնների այն դեպքում, եթե երկիր ժամանած՝ ապաստան խնդրողների թիվը նորից չսկսի սրընթաց աճել:
Անցած տարվա վերջին իշխանություններն արդեն հայտարարել են այն մասին, որ կփակեն երեք կենտրոններ ու կարգելակեն մի քանի նոր կենտրոնների շինարարությունը: Ֆինլանդիա ժամանած փախստականների թիվը դեկտեմբերի վերջին սկսել է նվազել:
Ըստ միգրացիոն ծառայությունների տեղեկությունների, 2015 թ. Ֆինլանդիա է ժամանել մոտավորապես 32.5 հազար փախստական, հիմնականում՝ Իրաքից, հայտնում է ՏԱՍՍ-ը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



