Ավետ Բարսեղյանը ամուսնացել է Պրահայում Հայաստանի դեսպանությունում (լուսանկարներ)
ՖՈՏՈ
Blog.1in.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 25-ին հաղորդավար, բազմաթիվ երգերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և նրա ընտրյալը՝ Անին, ամուսնացել են Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:
«Պրահայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Ամանորի նախաշեմին՝ 2015թ. դեկտեմբերի 25-ին և 28-ին հանդիսավոր պայմաններում կատարվեց Հայաստանի քաղաքացի երեք զույգերի ամուսնության պետական գրանցումը:
Հանդիսավոր արարողություններին մասնակցեցին Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, ամուսնացողների ընտանիքների անդամներ, բարեկամներ և ընկերներ:
2015 թվականի բազմաբովանդակ միջոցառումների շարքը Հայաստանի Հանրապետության դեսպանությունը եզրափակեց ամուսնական արարողություններով:
Նորաստեղծ ընտանիքներին մաղթում ենք խաղաղություն, ընտանեկան ջերմություն և բարի ծնունդներ: Ամուր է այն ազգը, որն ունի ամուր ընտանիքներ:
Շնորհավոր»,- գրված է դեսպանության Facebook–յան էջում:




















































